Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ուխտի նորոգումը։ 1Սորանք են այն ուխտի խօսքերը որ Եհովան Մովսէսին հ…
Ուխտի նորոգումը։
1Սորանք են այն ուխտի խօսքերը որ Եհովան Մովսէսին հրամայեց իսրայէլի որդկանց հետ անելու Մովաբի երկրումը, բացի այն ուխտից, * որ նորանց հետ Քորեբի վերայ արաւ։
2Եւ Մովսէսը բոլոր Իսրայէլին կանչեց եւ նորանց ասեց. * Դուք տեսաք այն ամենը ինչ որ Եհովան արաւ ձեր աչքերի առաջին Եգիպտոսի երկրումը Փարաւօնին, եւ նորա բոլոր ծառաներին, եւ նորա բոլոր երկրին. 3Այսինքն այն * մեծ փորձութիւնները, որոնք քո աչքերը տեսան՝ այն նշանները եւ մեծ հրաշքները. 4* Եւ Եհովան չþտուաւ ձեզ մի այնպիսի սիրտ որ իմանաք, եւ աչքեր՝ որ տեսնէք, եւ ականջներ՝ որ լսէք, մինչեւ այսօր։ 5* Եւ ես քառասուն տարի անապատումը ձեզ ման ածեցի. Ձեր վերայից * չþհինացան ձեր հագուստները եւ ձեր ոտքերի կօշիկները չþմաշուեցան. 6* Հաց չþկերաք եւ գինի ուցքի չþխմեցիք, որ գիտենաք թէ ես ձեր Եհովայ Աստուածն եմ։ 7Եւ երբոր այստեղ եկաք, * Եսեփոնի Սեհոն թագաւորը եւ Բասանի Ովգ թագաւորը մեր առաջը դուրս եկան մեզ հետ պատերազմելու, եւ մենք զարկեցինք նորանց. 8Եւ առանք նորանց երկիրը եւ * ժառանգութիւն տուինք այն՝ Ռուբենեանների, Գադեանների եւ Մանասէի կէս ցեղին։ 9* Ուրեմն այս ուխտի խօսքերը պահէք եւ կատարէք, որ յաջողուիք ձեր ամեն գործքի մէջ։
10Այսօր դուք ամենքդ ձեր Եհովայ Աստուծոյ առաջին կանգնած է. Ձեր իշխանները, ձեր ցեղերը, ձեր ծերերը, ձեր * ոստիկանները՝ բոլոր Իսրայէլի մարդիկը, 11Ձեր տղերքը, ձեր կանայքը, եւ քո բանակում եղող օտարականը, * քո փայտ կտրողիցը մինչեւ ջրկիրը. 12Որ մտնես քո Եհովայ Աստուծոյ ուխտը եւ * նորա երդումը, որ այսօր քո Եհովայ Աստուածը քեզ հետ անում է. 13Որպէս զի * քեզ այսօր իրան համար ժողովուրդ կանգնեցնէ, եւ ինքը քեզ համար Աստուած լինի ինչպէս որ քեզ ասեց, եւ * ինչպէս որ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ։ 14Եւ ոչ միայն ձեզ հետ եմ անում ես այս ուխտը եւ * այս երդումը, 15Այլ * այսօր մեզ հետ մեր Եհովայ Աստուծոյ առաջին այստեղ կանգնողների հետ, եւ նորանց հետ որ այսօր մեզ հետ այստեղ չեն. 16Որովհետեւ դուք գիտէք, թէ ինչպէս բնակուեցինք Եգիպտոսի երկրումը, եւ ինչպէս անցանք այն ազգերի միջիցն, որ դուք անցաք. 17Եւ տեսաք նորանց գարշելի բաները, եւ նորանց փայտի, քարի, արծաթի եւ ոսկիի կուռքերը, որ նորանց մօտ էին։ 18Մի գուցէ ձեզանում մի մարդ կամ մի կին կամ մի ազգատոհմ կամ մի ցեղ գտնուի, * որ իր սիրտն այսօր մեր Եհովայ Աստուածանից խոտորեցնէ, որ գնայ այն ազգերի աստուածներին ծառայութիւն անէ. * մի գուցէ ձեզանում մի արմատ գտնուի, որ թոյն ու դառնութիւն բերէ. 19Եւ երբոր այս անէծքի խօսքերը լսէ եւ իր սրտի մէջ իրան օրհնելով ասէ. Ինձ համար խաղաղութիւն կþլինի, եթէ * իմ սրտի յամառութիւնովը գնամ. Որ * ծարաւութեանը վերայ գինովութիւն աւելացնէ։ 20* Եհովան չի հաճիլ նորան խնայելու, այլ այն ժամանակ * Եհովայի բարկութիւնը եւ նախանձը կþբորբոքուի այն մարդի վերայ, եւ այս գրքի մէջ գրուած ամեն անէծքը կþիջնէ նորա վերայ, եւ Եհովան կþջնջէ նորա անունը երկնքի տակիցը. 21Եւ Եհովան կþբաժանէ նորան * Իսրայէլի բոլոր ցեղերիցը չարիքի համար այս օրէնքի գրքում գրուած ուխտի ամեն անէծքների համեմատ։ 22Եւ կþասէ յետագայ ազգը՝ այսինքն ձեզանից յետոյ ձեր վեր կենող զաւակները, եւ հեռու երկրից եկող օտարականը, երբոր տեսնեն այն երկրի հարուածները եւ նորա նեղութիւնները, որոնցով Եհովան նորան պիտի նեղէ. 23Նորա բոլոր երկիրը ծծումբ, * աղ եւ այրուած կþլինի, ուր մի բան չի ցանուիլ, եւ մի բան չի բուսնիլ, եւ մի խոտ չի բարձրանալ. * Սոդոմի, Գոմորի, Ադմայի եւ Սեբոյիմի խորտակման պէս, որ նորանց խորտակեց Եհովան իր բարկութիւնովը եւ սրտմտութիւնովը։ 24Նաեւ ամեն ազգերը կþասեն. * Ի՞նչու համար Եհովան այս երկրին այսպէս արաւ. * ի՞նչ է այս մեծ սրտմտութիւնն ու բարկութիւնը։ 25Եւ կþասեն. Որովհետեւ նորանք մերժեցին իրանց հայրերի Եհովայ Աստուծոյ ուխտը, որ նորանց հետ արել էր՝ նորանց Եգիպտոսի երկրիցը հանած ժամանակը, 26Եւ գնացին ծառայեցին ուրիշ աստուածների, եւ նորանց երկրպագութիւն արին, աստուածներ՝ որ բնաւ չþէին ճանաչած, եւ որ Եհովան չէր որոշել նորանց համար։ 27Եւ Եհովայի բարկութիւնը այն երկրի դէմ բորբոքուեցաւ, * որ այս գրքի մէջ գրուած ամեն անէծքները նորա վերայ բերէ. 28Եւ Եհովան * նորանց արմատից խլեց իրանց երկրի վերայից բարկութիւնով, սրտմտութիւնով եւ մեծ զայրացումով եւ գցեց մէկ ուրիշ երկիր՝ ինչպէս որ այսօր։ 29Ծածուկ բաները մեր Եհովայ Աստուծոյ համար է, բայց յայտնուած բաները մեզ եւ մեր որդկանց համար յաւիտեան, որ այս օրէնքի ամեն խօսքերը կատարենք։
*29.1 Գլ. ե. 2, 3։
*29.2 Ել. ժթ. 4։
*29.3 Գլ. դ. 34։
*29.4 Տես Ես. զ. 9, 10։ կգ. 17։ Յօհ. ը. 43։ Գոր. իը. 26, 27։
*29.5 Գլ. ա. 3։ բ. 2։
*29.5 Գլ. ը. 4։
*29.6 Տես Ել. ժզ. 4, 12։ Գլ. ը. 3։
*29.7 Թու. իա. 21-24։ 33-35։ Գլ. բ. 32։ գ. 1։
*29.8 Թու. լբ. 33։ Գլ. գ. 12, 13։
*29.9 Գլ. դ. 6։ Յես. ա. 7։ ա Թագ. ժը. 5, 14, 15, 30։ գ Թագ. բ. 3։ Երեմ. ժ. 21։
*29.10 Գլ. ժզ. 18 ևլն։ Յես. ա. 10։
*29.11 Յես. թ. 21, 23, 27։
*29.12 Նէեմ. ժ. 29։
*29.13 Ել. զ. 7։ Գլ. իը. 9։
*29.13 Ծն. ժէ. 7։ ծ. 24։
*29.14 Երեմ. լա. 31-33։ Եբր. ը. 7, 8։
*29.15 Տես Գոր. բ. 39։
*29.18 Գլ. ժա. 16։
*29.18 Գոր. ը. 23։ Եբր. ժբ. 15։
*29.19 Թու. ժե. 39։ Ժող. ժա. 9։
*29.19 Ես. լ. 1։
*29.20 Եզեկ. ժդ. 7, 8։
*29.20 Սաղ. հգ. 1։ հթ. 5։ Եզեկ. իգ. 25։
*29.21 Մատ. իդ. 51։
*29.23 Սաղ. ճե. 34։ Դատ. թ. 45։ Երեմ. ժե. 6։ Սոփ. բ. 9։
*29.23 Ծն. ժթ. 24, 25, 29։ Երեմ. ի. 16։
*29.24 գ Թագ. թ. 8, 9։ Երեմ. իբ. 8, 9։
*29.24 Տես Ել. ժա. 8։
*29.27 Դան. թ. 11, 13, 14։
*29.28 գ Թագ. ժդ. 15։ բ Մն. է. 20։