Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ ժողովրդի գոհութիւնը հոգևոր և մարմնաւոր բարիքների համար։ Ե…

Աստուծոյ ժողովրդի գոհութիւնը հոգևոր և մարմնաւոր բարիքների համար։

Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. Երգ։

1Ով Աստուած, քեզ սպասում է հանգստութիւնով օրհնաբանութիւն Սիօնի մէջ. Եւ քեզ ուխտ են հատուցանում։

2Դու լսում ես աղօթք. * ամեն մարմին քեզ մօտ է գալիս։

3* Անօրէնութիւնները զօրացան ինձ վերայ, * մեր ամբարշտութիւնները դու քաւում ես։

4* Երանի նորան՝ որ * դու ընտրում ես եւ ընդունում, որ քո սրահումը բնակուի. Թող * կշտանանք քո տան՝ սուրբ տաճարի բարիքներովը։

5Զարհուրելի կերպով՝ արդարութիւնով կþպատասխանես մեզ, ով մեր փրկութեան Աստուած, որ * երկրի ամեն ծայրերի եւ ծովի հեռաւոր տեղերում բնակողների յոյսն ես։

6Որ սարերը հաստատում է իր * կարողութիւնովը, եւ զօրութիւն է հագած։

7Որ ծովի ձայնը * ցածացնում է՝ նորա ալիքների ձայնը եւ * ազգերի խռովութիւնը։

8Որ քո նշաններիցը վախենան երկրի ծայրերումը բնակողները, որ ուրախացնում ես առաւօտեան եւ իրիկուան ելքը։

9* Դու տես ես գալիս երկրին եւ * խմեցնում ես նորան. Շատ հարստացնում ես նորան. * Աստուծոյ գետը լիքն է ջրով. Ցորեն ես պատրաստում նորանց համար. Որովհետեւ այսպէս պատրաստեցիր նորան։

10Դու խմեցնում ես նորա ակօսներին. Ցածացնում ես նորա վարածը. Անձրեւով կակղացնում ես նորան եւ օրհնում ես նորա բուսածը։

11Դու պսակում ես տարին քո բարիքներովը, եւ քո հետքերը պարարտութիւն են կաթեցնում։

12Պարարտ են անապատի դաշտերը. Եւ բլուրները ցնծութիւն են հագած։

13Արօտները հագուած են ոչխարներով, եւ * հովիտները ծածկուած են ցորենով. Աղաղակում են ցնծութիւնով եւ երգում։

*65.2 Ես. կզ. 23։

*65.3 Սաղ. լը. 4։ խ. 12։

*65.3 Սաղ. ծա. 2։ հը. 38։ հթ. 9։ Ես. զ. 7։ Եբր. թ. 14։ ա յովհ. ա. 7, 9։

*65.4 Սաղ. լգ. 12։ ձդ. 4։ ճխգ. 15։

*65.4 Սաղ. դ. 3։

*65.4 Սաղ. լզ. 8։

*65.5 Սաղ. իբ. 27։

*65.6 Սաղ. ղգ. 1։

*65.7 Սաղ. ձթ. 9։ ղգ. 4։ ճէ. 29։ Մատ. ը. 26։

*65.7 Սաղ. հզ. 10։ Ես. ժէ. 12, 13։

*65.9 բ Օր. ժա. 12։

*65.9 Սաղ. կը. 9, 10։ ճդ. 13։ Երեմ. ե. 24։

*65.9 Սաղ. խզ. 4։

*65.13 Ես. ծե. 12։