Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պետրոսը մի կաղ մարդի է բժշկում և յորդորում է Հրէաներին զղջալ և Քրիստո…

Պետրոսը մի կաղ մարդի է բժշկում և յորդորում է Հրէաներին զղջալ և Քրիստոսին հաւատալ։

1Պետրոսն եւ Յովհաննէսը գնում էին միասին * տաճարը * իններորդ ժամի աղօթքին։ 2* Եւ մի մարդ կար իր մօր որովայնիցը կաղ, որին վերկալած՝ ամեն օր դնում էին տաճարի այն դռան մօտ, որ Գեղեցիկ էր կոչվում, * տաճարը մտնողներիցը ողորմութիւն խնդրելու համար։ 3Երբոր նա տեսաւ Պետրոսին եւ Յովհաննէսին, որ գնում էին մտնեն տաճարը, աղաչում էր, որ ողորմութիւն առնէ նորանցից։ 4Պետրոսը Յովհաննէսի հետ մտիկ արաւ նորան եւ ասեց. Մեզ նայիր։ 5Նա էլ ուշը դարձրեց դէպի նորանց, սպասելով որ մի բան առնէ նորանցից։ 6Պետրոսն էլ ասեց. Արծաթ եւ ոսկի չ’ունիմ. Բայց ինչ որ ունիմ, այն քեզ կ’տամ. * Յիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը վեր կաց եւ ման եկ։ 7Եւ աջ ձեռքիցը բռնեց՝ վերկացրեց նորան. Եւ շուտով հաստատուեցան նորա սրունքը եւ բարձքը։ 8* Վեր թռաւ, կանգնեց եւ ման էր գալիս, եւ նորանց հետ մտաւ տաճարը ման գալով եւ վազ տալով եւ Աստուծուն օրհնելով։ 9* Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ նորան, որ ման էր գալիս եւ Աստուծուն օրհնում էր։ 10Եւ ճանաչում էին նորան, որ սա էր, * որ ողորմութեան համար նստում էր տաճարի Գեղեցիկ դռանը. Եւ լցուեցան երկիւղով եւ զարմանքով այն եղածի համար։

11Եւ քանի որ այն բժշկուած կաղը Պետրոսին եւ Յովհաննէսին բռնած էր, բոլոր ժողովուրդը վազեց նորանց մօտ այն սրահը, որ * Սողոմոնի սրահ էր կոչվում՝ զարմացած։ 12Երբոր Պետրոսը տեսաւ, պատասխանեց ժողովրդին. Ով Իսրայէլացի մարդիկ, ինչու էք զարմացել սորա վերայ, կամ մե՞զ վերայ ի՞նչու էք սաստիկ նայում, իբր թէ մենք մեր զօրութիւնովը եւ քաջութիւնովն արած լինինք, որ դա ման գայ. 13* Աբրահամի եւ Իսահակի եւ Յակոբի Աստուածը՝ մեր հայրերի Աստուածը, * փառաւորեց իր * Որդի Յիսուսին. * որին դուք մատնեցիք, * եւ ուրացաք Պիղատոսի առաջին երբոր նա վճռեց՝ որ արձակէ նորան։ 14Եւ դուք այն * Սուրբին եւ * Արդարին ուրացաք, * եւ խնդրեցիք որ մի մահապարտ մարդ շնորհէ ձեզ։ 15Իսկ կեանքի Առաջնորդին սպանեցիք, * որին Աստուած մեռելներից յարութիւն տուաւ. * որի վկաներն ենք մենք։ 16Եւ նորա անունի հաւատքովը սորան՝ որ տեսնում էք եւ ճանաչում էք, * նորա անունը հաստատեց. Եւ նոյն հաւատքը՝ որ նորանով է՝ այս առողջութիւնը տուաւ դորան ձեր ամենի առաջին։ 17Եւ հիմա, եղբարք, * գիտեմ, որ անգիտութեամբ արիք՝ ինչպէս ձեր իշխաններն էլ։ 18* Բայց Աստուած, ինչ որ առաջուց * բոլոր մարգարէների բերանովը պատմեց՝ Քրիստոսի չարչարուելու համար, այնպէս էլ կատարեց։ 19* Ուրեմն զղջացէք եւ ետ դարձէք, որ ձեր մեղքերը ջնջուին. 20Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան. Եւ նա ուղարկէ առաջուց ձեզ համար քարոզուած Յիսուս Քրիստոսին. 21* Որին երկինքը պէտք է ընդունի, * մինչեւ այն ամեն բաների հաստատուելու ժամանակները, * որոնց համար խօսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ։ 22Որովհետեւ Մովսէսը հայրերին ասեց, թէ * Ձեր Տէր Աստուածը մարգարէ վեր կ’կացնէ ձեզ համար ձեր եղբայրների միջիցը ինձ նման, նորան լսեցէք ամեն բանի համար՝ ինչ որ խօսի ձեզ։ 23Եւ կ’լինի, որ ամեն անձն՝ որ այն մարգարէին չ’լսէ, նա ժողովրդի միջիցը թող սատակուի։ 24Եւ բոլոր մարգարէները որ Սամուէլից սկսած մարգարէացան, այս օրերը պատմեցին։ 25* Դուք էք այն մարգարէների որդիքը՝ եւ այն ուխտի, որ Աստուած մեր հայրերի հետ հաստատեց, եւ Աբրահամին ասեց. * Եւ քո զաւակովը պիտի օրհնուին երկրի բոլոր ազգերը։ 26Աստուած * առաջ ձեզ համար վերկացրեց իր Որդի Յիսուսին, եւ * նորան ուղարկեց՝ որ նա ձեզ օրհնէ, * որ ամեն մէկը ետ դառնաք ձեր չարութիւններիցը։

*3.1 Գլ. բ. 46։

*3.1 Սաղ. ծե. 17։

*3.2 Գլ. ժդ. 7։

*3.2 Յովհ. թ. 8։

*3.6 Գլ. դ. 10։

*3.8 Ես. լե. 6։

*3.9 Գլ. դ. 16, 21։

*3.10 Յովհ. թ. 8։

*3.11 Յովհ. ժ. 23։ Գլ. ե. 12։

*3.13 Գլ. ե. 30։

*3.13 Յովհ. է. 39։ ժբ. 16։ ժէ. 1։

*3.13 Կամ՝ ծառայ

*3.13 Մատ. իէ. 2։ Մար. ժե. 1։

*3.13 Մատ. իէ. 20։ Մար. ժե. 11։ Ղուկ. իգ. 18, 20, 21։ Յովհ. ժը. 40։ ժթ. 15։ Գլ. ժգ. 28։

*3.14 Սաղ. ժզ. 10։ Մար. ա. 24։ Ղուկ. ա. 35։ Գլ. բ. 27։ դ. 27։

*3.14 Գլ. է. 52։ իբ. 14։

*3.14 Ղուկ. իգ. 17-19, 25։

*3.15 Գլ. բ. 24։

*3.15 Գլ. բ. 32։

*3.16 Մատ. թ. 22։ Գլ. դ. 10։ ժդ. 8։

*3.17 Ղուկ. իգ. 34։ Յովհ. ժզ. 3։ Գլ. ժգ. 27։ ա Կոր. բ. 8։ ա Տիմ. ա. 13։

*3.18 Ղուկ. իդ. 44։ Գլ. իզ. 22։

*3.18 Սաղ. իբ։ Ես. ծ. 6։ ծգ. 5 ևլն։ Դան. թ. 26։ ա Պետ. ա. 10, 11։

*3.19 Գլ. բ. 38։

*3.21 Գլ. ա. 11։

*3.21 Մատ. ժէ. 11։

*3.21 Ղուկ. ա. 70։

*3.22 բ Օր. ժը. 15, 18, 19։ Գլ. է. 37։

*3.25 Գլ. բ. 39։ Հռովմ. թ. 4, 8։ ժե. 8։ Գաղ. դ. 26։

*3.25 Ծն. ժբ. 3։ ժը. 18։ իբ. 18։ իզ. 4։ իը. 14։ Գաղ. գ. 8։

*3.26 Մատ. ժ. 5։ ժե. 24։ Ղուկ. իդ. 47։ Գլ. ժգ. 32, 33, 46։

*3.26 Հմր. 22։

*3.26 Մատ. ա. 21։ Հռովմ. ժա. 26։