Հին Կտակարան
Նոր Կտակարան
Պօղոսի փառքը սուտ առաքեալների հետ բաղդատմամբ։ 1Պարծենալը յիրաւի օգ…
Պօղոսի փառքը սուտ առաքեալների հետ բաղդատմամբ։
1Պարծենալը յիրաւի օգուտ չէ բերում ինձ. Բայց կ’գամ Տիրոջ տեսիլքներին եւ յայտնութիւններին։ 2Մէկ մարդ գիտեմ * Քրիստոսումը տասնեւչորս տարուց առաջ, թէ մարմնով էր՝ չ’գիտեմ, եւ թէ առանց մարմնի էր՝ չ’գիտեմ, Աստուած գիտէ. * նա յափշտակուեցաւ մինչեւ երրորդ երկինքը։ 3Եւ գիտեմ այնպիսի մարդին թէ մարմնով՝ եւ թէ առանց մարմնի էր՝ չ’գիտեմ. Աստուած գիտէ. 4* Որ նա յափշտակուեցաւ դրախտի մէջ. Եւ անասելի բաներ լսեց՝ որ մարդի պէտք չէ նորանց խօսել։ 5Այնպիսուն համար կ’պարծենամ. * բայց իմ անձի համար չեմ պարծենալ, բայց միայն իմ տակարութիւններովը։ 6* Որովհետեւ եթէ կամենամ էլ պարծենալ անմիտ չեմ լինիլ. Որ ճշմարիտն եմ ասում. Բայց խնայում եմ, որ մի գուցէ մէկն ինձ համար աւելի բան համարէ, քան թէ այն՝ որ ինձանում տեսնում է կամ ինձանից լսում։ 7Եւ որ յայտնութիւնների առաւելութեամբը չ’հպարտանամ, * մարմնիս համար խայթ տրուեցաւ ինձ՝ * սատանայի հրեշտակ, որ ինձ բռունցքով ծեծէ, որ չ’գոռոզանամ։ 8* Սորա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նորան հեռացնէ ինձանից։ 9Եւ նա ինձ ասեց. Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. Արդ * աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. * որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում։ 10* Վասնորոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար. * որ երբոր տակարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ։ 11* Անմիտ եղայ պարծենալովս. Դուք ինձ բռնադատեցիք. Որ պէտք էր ինձ վկայութիւն առնել ձեզանից. * որովհետեւ ոչ մի բանով պակաս չ’եղայ քան թէ այն մեծամեծ առաքեալները, * թէեւ ես ոչինչ եմ։ 12* Բայց առաքեալի նշանները ձեր մէջ գործուեցան՝ ամեն համբերութիւնով, նշաններով եւ հրաշքներով եւ զօրութիւններով։ 13* Որովհետեւ ի՞նչ է որ նորանով պակաս գտնուեցաք քան թէ ուրիշ եկեղեցիները. * եթէ ոչ նորանով՝ որ ես ծանրութիւն չ’տուի ձեզ. * ներեցէք ինձ այդ վնասը։ 14* Ահա երրորդ անգամն է որ պատրաստ եմ ձեզ մօտ գալու, եւ ձեզ ծանրութիւն չեմ տալ. * որովհետեւ ձեր բանը չեմ որոնում՝ այլ ձեզ. * նորա համար որ ոչ թէ որդիքը հայրերի համար պէտք է գանձ հաւաքեն, այլ հայրերը որդկանց համար։ 15* Բայց ես յօժարութեամբ * ձեր անձերի համար ծախք կ’անեմ, եւ ծախք կ’լինիմ. * թէեւ աւելի սիրելով ձեզ՝ ես քիչ սիրուիմ։ 16Բայց թող լինի. * ես ծանրութիւն չ’եղայ ձեզ. Սակայն խորագէտ լինելով՝ վարդապետութեամբ բռնեցի ձեզ։ 17* Մի՞թէ նորանց ձեռովը՝ որ ձեզ մօտ ուղարկեցի՝ մի բան քաշեցի ձեզանից։ 18* Աղաչեցի Տիտոսին՝ * եւ նորա հետ այն եղբօրն էլ ուղարկեցի, մի՞թէ Տիտոսը ձեզանից մի բան քաշեց. Չէ՞ որ մենք նոյն հոգով վարուեցանք. Չէ՞որ նոյն ճանապարհով գնացինք։ 19* Դարձեալ կարծո՞ւմ էք թէ մենք խօսքով մեզ պաշտպանում ենք. * Աստուծոյ առաջին Քրիստոսումը խօսում ենք. * եւ ամեն բան, սիրելիներ, ձեր շինութեան համար է։ 20Որովհետեւ վախենում եմ, որ մի գուցէ իմ գալու ժամանակը ձեզ այնպէս չ’գտնեմ՝ ինչպէս կամենում եմ. * եւ ես գտնուիմ ձեզ համար ինչպէս էլ դուք չէք կամենում. Որ չ’լինեն կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, գրգռութիւններ, չարախօսութիւններ, քսութիւններ, ամբարտաւանութիւններ, խռովութիւններ։ 21Որ մի գուցէ դարձեալ իմ գալու ժամանակ՝ * իմ Աստուածն ինձ ցածացնէ ձեզ մօտ, եւ սուգ մտնեմ շատերի համար * որ առաջուց մեղք գործեցին, եւ ապաշխարած չ’լինին այն պղծութեան եւ * պոռնկութեան եւ գիճութեան համար՝ որ գործեցին։
*12.2 Հռովմ. ժզ. 7։ Գլ. ե. 17։ Գաղ. ա. 22։
*12.2 Գոր. իբ. 17։
*12.4 Ղուկ. իգ. 43։
*12.5 Գլ. ժա. 30։
*12.6 Գլ. ժ. 8։ ժա. 16։
*12.7 Տես Եզեկ. իը. 24։ Գաղ. դ. 13, 14։
*12.7 Յոբ բ. 2, 7։ Ղուկ. ժգ. 16։
*12.8 Տես բ Օր. գ. 23-27։ Մատ. իզ. 44։
*12.9 Գլ. ժա. 30։
*12.9 ա Պետ. դ. 14։
*12.10 Հռովմ. ե. 3։ Գլ. է. 4։
*12.10 Գլ. ժգ. 4։
*12.11 Գլ. ժա. 1, 16, 17։
*12.11 Գլ. ժա. 5։ Գաղ. բ. 6-9։
*12.11 ա Կոր. գ. 7։ ժե. 8, 9։ Եփես. գ. 8։
*12.12 Հռովմ. ժե. 18, 19։ ա Կոր. թ. 2։ Գլ. դ. 2։ զ. 4։ ժա. 6։
*12.13 ա Կոր. ա. 7։
*12.13 ա Կոր. թ. 12։ Գլ. ժա. 9։
*12.13 Գլ. ժա. 7։
*12.14 Գլ. ժգ. 1։
*12.14 Գոր. ի. 33։ ա Կոր. ժ. 33։
*12.14 ա Կոր. դ. 14, 15։
*12.15 ա Թես. բ. 8։ Փիլ. բ. 17։
*12.15 Յովհ. ժ. 11։ Գլ. ա. 6։ Կող. ա. 24։ բ Տիմ. բ. 10։
*12.15 Գլ. զ. 12, 13։
*12.16 Գլ. ժա. 9։
*12.17 Գլ. է. 2։
*12.18 Գլ. ը. 6, 16, 22։
*12.18 Գլ. ը. 18։
*12.19 Գլ. ե. 12։
*12.19 Հռովմ. թ. 1։ Գլ. ժա. 31։
*12.19 ա Կոր. ժ. 33։
*12.20 ա կոր. դ. 21։ Գլ. ժգ. 2, 10։
*12.21 Գլ. բ. 1, 4։
*12.21 Գլ. ժգ. 2։
*12.21 ա Կոր. ե. 1։