Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ ծառան հեթանոսներին լոյս և Իսրայէլին փրկութիւն է։ Սիօնը կ&tho…

Աստուծոյ ծառան հեթանոսներին լոյս և Իսրայէլին փրկութիւն է։ Սիօնը կþմխիթարուի իր Փրկիչովը։

1* Ով կղզիներ, ինձ լսեցէք, եւ ուշադիր եղէք հեռուանց, ով ժողովուրդներ։ * Եհովան ինձ արգանդիցն է կանչել, իմ մօր որովայնիցը յիշել է իմ անունը. 2Եւ * իմ բերանը սրած թուրի պէս է արել, * իր ձեռքի հովանիի տակին ծածկել է ինձ, եւ ինձ * փայլուն նետ է շինել, եւ ինձ թագցրել է իր կապարճումը։ 3Եւ ինձ ասել է. * Դու իմ ծառան ես, ով Իսրայէլ, * որ քեզանով պիտի փառաւորուիմ։ 4* Բայց ես ասում էի թէ Զուր եմ վաստակում, դարտակ եւ ունայն տեղը վերջացրի իմ զօրութիւնը. Սակայն իմ իրաւունքը Տիրոջ մօտ է, եւ իմ վարձքը՝ իմ Աստուծոյ մօտ։ 5Եւ հիմա ասում է Տէրը, * ինձ որովայնիցն իրան համար ծառայ ստեղծողը, որ Յակոբը դարձնեմ իրան մօտ, եւ * Իսրայէլը ժողովուի նորա համար, որ փառաւորուիմ Տիրոջ առաջին, եւ իմ Աստուածն իմ զօրութիւնը լինի։ 6Եւ ասում է. Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես, Յակոբի ցեղերը վերականգնեցնելու համար, եւ Իսրայէլի ազատուածները ետ դարձնելու համար, ես քեզ * ազգերի լոյս էլ եմ շինել, որ դու իմ փրկութիւնը լինես մինչեւ երկրի ծայրը։

7Այսպէս է ասում Տէրը, Իսրայէլի Փրկիչը, նորա Սուրբը, * անարգուած հոգի ունեցողին, ազգերի ատելի եղողին, իշխանների ծառային. * Թագաւորներ պիտի տեսնեն եւ վեր կենան, իշխաններ՝ եւ երկրպագութիւն անեն՝ Տիրոջ համար, որ հաւատարիմ է, Իսրայէլի Սուրբի համար, որ քեզ ընտրել է։ 8Տէրն այսպէս է ասում. * Ընդունելի ժամանակին քեզ լսեցի, եւ փրկութեան օրը քեզ օգնեցի եւ քեզ պահպանեցի, եւ * քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, եւ ժառանգեցնես աւերակացած ժառանգութիւնները։ 9Որ * ասես կապուածներին. Դուրս եկէք, եւ նորանց որ խաւարումն են՝ թէ Փայլեցէք. Նորանք ճանապրհներին պիտի արածեն, եւ ամեն բլուրների վերայ նորանց համար արօտ կայ։ 10Նորանք * պիտի չþսովածանան եւ չþծարաւեն, եւ * նորանց պիտի չþզարկէ խորշակը եւ արեւը, որովհետեւ նորանց ողորմողը * պիտի առաջնորդէ նորանց, եւ ջրի աղբիւրների վերայ պիտի տանէ նորանց։ 11* Եւ իմ բոլոր սարերը պիտի ճանապարհ շինեմ, եւ իմ պողոտաները պիտի բարձրանան։ 12Ահա * սորանք հեռուից են գալիս, եւ ահա նորանք հիւսիսից ու արեւմուտքից, եւ միւսները Սինէացիների երկրիցը։ 13* Ցնծացէք, ով երկինք, եւ բերկրացիր, ով երկիր, եւ ուրախութեան ձայնով աղաղակեցէք, ով սարեր, որովհետեւ Տէրը մխիթարել է իր ժողովրդին, եւ ողորմել է նորա տնանկներին։

14* Բայց Սիօնն ասեց. Եհովան ինձ ձգել է. Եւ Տէրը մոռացել է ինձ։ 15* Մի՞թէ կինը կþմոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չþգթայ իր որովայնի ծննդեան վերայ. Նորանք եթէ մոռանան էլ, * բայց ես քեզ չեմ մոռանալ։ 16Ահա * ես իմ ձեռքի մէջ եմ նկարագրել քեզ, քո պարիսպները իմ դիմացն են միշտ։ 17Քո որդիքը պիտի շտապեն, * քեզ քանդողներն ու աւերողները դուրս պիտի գան քեզանից։ 18Աչքերդ * բարձրացրու շուրջանակի եւ տես, բոլորը ժողովվում գալիս են քեզ մօտ. Կենդանի եմ ես, ասում է Տէրը, որ դու նորանց ամենին էլ հագնելու ես * զարդի պէս, եւ նորանցով գօտեւորուելու ես հարսի պէս։ 19Որովհետեւ քո աւերակները եւ քո ամայի տեղուանքը, եւ քո փլատակների երկիրը, * հիմա նեղ պիտի լինի բնակիչների համար. Եւ քեզ կլանողները պիտի հեռանան։ 20Դեռ ասելու են քո ականջներին * քո ամուլութեան * որդիքը, այս տեղը նեղ է ինձ համար, տեղ տուր ինձ, որ բնակուեմ։ 21Եւ դու ասելու ես քո սրտումը, սորանց ո՞վ ծնեց ինձ համար, քանի որ ես անզաւակ եւ ամուլ էի. Ես գերի եւ աքսորուած էի, եւ սորանց ո՞վ է մեծացրել. Ահա ես մինակ էի մնացել. Սորանք ո՞րտեղ էին։

22* Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա իմ ձեռքը բարձրացնում եմ ազգերի վերայ, եւ ժողովուրդների վերայ վեր եմ հանում իմ դրօշակը, եւ նորանք քո որդկանցը ծոցում պիտի բերեն, եւ քո աղջիկները ուսի վերայ պիտի տարուին։ 23* Եւ թագաւորները պիտի լինեն քո սնուցիչները, եւ նորանց իշխանուհիները՝ քո դայեակները, երեսանկեալ քեզ երկրպագութիւն պիտի անեն, եւ * քո ոտքերի փոշին պիտի լիզեն. Եւ դու կþգիտենաս, որ ես եմ Եհովայ, որ * չեն ամաչիլ ինձ յուսացողները։ 24* Մի՞թէ հզօրից կþառնուի աւարը, կամ արդարի գերին կþազատուի՞։ 25Որովհետեւ Տէրն այսպէս է ասում. Այո, տղամարդի գերին էլ կþառնուի, եւ հզօրի աւարն էլ կþազատուի. Եւ քեզ հետ վիճողների հետ էլ ես պիտի վիճեմ, եւ քո որդկանցը ես պիտի ազատեմ։ 26Եւ * պիտի ուտեցնեմ քեզ հարստահարողներին իրանց միսը, եւ իբր թէ * նոր գինիով պիտի գինովնան իրանց արիւնովը. Եւ ամեն մարմին * կþիմանայ, որ ես եմ Տէրը՝ քո Փրկիչը, եւ քեզ փրկողը՝ Յակոբի հզօրը։

*49.1 Գլ. խա. 1։

*49.1 Հմր. 5։ Երեմ. ա. 5։ Մատ. ա. 20, 21։ Ղուկ. ա. 15, 31։ Յովհ. ժ. 36։ Գաղ. ա. 15։

*49.2 Գլ. ժա. 4։ ծա. 16։ Ովս. զ. 5։ Եբր. դ. 12։ Յայտ. ա. 16։

*49.2 Գլ. ծա. 16։

*49.2 Սաղ. խե. 5։

*49.3 Գլ. խբ. 1։ Զաք. գ. 8։

*49.3 Գլ. խդ. 23։ Յովհ. ժգ. 31։ ժե. 8։ Եփես. ա. 6։

*49.4 Եզեկ. գ. 19։

*49.5 Հմր. 1։

*49.5 Մատ. իգ. 37։

*49.6 Գլ. խբ. 6։ կ. 3։ Ղուկ. բ. 32։ Գոր. ժգ. 47։ իզ. 18։

*49.7 Գլ. ծգ. 3։ Մատ. իզ. 67։

*49.7 Սաղ. հբ. 10, 11։ Հմր. 23։

*49.8 Տես Սաղ. կթ. 13։ բ Կոր. զ. 2։

*49.8 Գլ. խբ. 6։

*49.9 Գլ. խբ. 7։ Զաք. թ. 12։

*49.10 յայտ. է. 16։

*49.10 Սաղ. ճիա. 6։

*49.10 Սաղ. իգ. 2։

*49.11 Գլ. խ. 4։

*49.12 Գլ. խգ. 5, 6։

*49.13 Գլ. խդ. 23։

*49.14 Տես Գլ. խ. 27։

*49.15 Տես Սաղ. ճգ. 13։ Մաղ. գ. 17։ Մատ. է. 11։

*49.15 Հռովմ. ժա. 29։

*49.16 Տես Ել. ժգ. 9։ Երգ. ը. 6։

*49.17 Հմր. 19։

*49.18 Գլ. կ. 4։

*49.18 Առակ. ժէ. 6։

*49.19 Տես Գլ. ծդ. 1, 2։ Զաք. բ. 4։ ժ. 10։

*49.20 Մատ. գ. 9։ Հռովմ. ժա. 11, 12 ևլն։

*49.20 Գլ. կ. 4։

*49.22 Գլ. կ. 4։ կզ. 20։

*49.23 Սաղ. հբ. 11։ Հմր. 7։ Գլ. ծբ. 15։ կ. 16։

*49.23 Սաղ. հբ. 9։ Միք. է. 19։

*49.23 Սաղ. լդ. 22։ Հռովմ. ե. 5։ թ. 33։ ժ. 11։

*49.24 Մատ. ժբ. 29։ Ղուկ. ժա. 21, 22։

*49.26 Գլ. թ. 20։

*49.26 Յայտ. ժդ. 20։ ժզ. 6։

*49.26 Սաղ. թ. 16։ Գլ. կ. 16։