Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ ուխտը։ Ժողովրդի ուխտազանցութիւնը։ Երեմիայի կեանքը վտանգում։ …

Աստուծոյ ուխտը։ Ժողովրդի ուխտազանցութիւնը։ Երեմիայի կեանքը վտանգում։

1Այն խօսքն է սա, որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ ասելով. 2Լսեցէք այս ուխտի խօսքերը, եւ ասեցէք Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին. 3Եւ դու ասիր նորանց, Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. * Անիծեալ է այն մարդը, որ չþլսէ այս ուխտի խօսքերին. 4Որ ես պատուիրել եմ ձեր հայրերին այն օրը, որ ես նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը՝ * այն երկաթի հնոցիցը, ասելով, * Լսեցէք իմ ձայնին եւ կատարեցէք դորանց բոլորովին ինչպէս որ ես պատուիրում եմ ձեզ. Եւ դուք կþլինէք ինձ ժողովուրդ, եւ ես կþլինեմ ձեզ Աստուած։ 5Որպէս զի հաստատեմ * այն երդումը, որ արել եմ ձեր հայրերին, որ նորանց տամ կաթ եւ մեղր բղխող երկիրը՝ ինչպէս որ այսօր։ Եւ ես պատասխանեցի ու ասեցի. Ամէն, ով Տէր։

6Եւ Տէրն ասեց ինձ. Կանչիր այս բոլոր խօսքերը Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումն ասելով. Լսեցէք այս ուխտի խօսքերը եւ * արէք նորանց։ 7Որովհետեւ ես ձեր հայրերին պարզապէս խրատեցի այն օրից, որ նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը մինչեւ այսօր, * կանուխ վեր էի կենում ու խրատում եւ ասում. Լսեցէք իմ ձայնին։ 8* Բայց նորանք չþլսեցին եւ ականջ չþդրին, եւ * ամեն մէկը գնաց իր չար սրտի կամակորութիւնովը, եւ ես բերի նորանց վերայ այս ուխտի բոլոր խօսքերը, որ պատուիրել էի որ անեն, բայց չþարին։ 9Եւ Տէրն ասեց ինձ. * Դաւաճանութիւն է գտնվում Յուդայի մարդկանցում եւ Երուսաղէմի բնակիչներում։ 10Նորանք ետ դառան դէպի * իրանց առաջի հայրերի անօրէնութիւնները, որ մերժեցին լսել իմ խօսքերը, եւ նորանք գնացին ուրիշ աստուածների ետեւից, որ նորանց ծառայեն. Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը քանդեցին իմ ուխտը, որ արել էի նորանց հայրերի հետ։

11Վասն որոյ Տէրն այսպէս է ասում. Ահա ես նորանց վերայ չարիք եմ բերելու, որից նորանք չեն կարողանալ դուրս գալ, եւ * կþկանչեն դէպի ինձ, բայց ես նորանց չեմ լսիլ։ 12Եւ Յուդայի քաղաքները եւ Երուսաղէմի բնակիչները կþգնան եւ * կþկանչեն այն աստուածներին, որոնց իրանք խունկ էին ծխում, բայց նորանք բնաւ չեն օգնիլ նորանց իրանց նեղութեան ժամանակին։ 13Որովհետեւ * քո քաղաքների չափ եղան քո աստուածները, ով Յուդա. Եւ Երուսաղէմի փողոցների չափ սեղաններ էք շինել ամօթի համար, սեղաններ՝ որ Բահաղին խունկ ծխելու համար են։ 14Բայց դու * մի աղօթիր այս ժողովրդի համար, եւ նորանց համար աղաղակ ու աղաչանք մի բարձրացնիր, որովհետեւ ես չեմ լսելու նորանց դէպի ինձ կանչած ժամանակը նորանց չարիքի համար։

15* Ի՞նչ ունի իմ սիրելին իմ տանը. * շատ անօրէնութիւններ գործելով, * սուրբ միսն էլ պիտի անց կենայ քեզանից, որ դու չարութիւն անելիս * ուրախանում ես։ 16«* Կանաչ ձիթենի՝ գեղեցիկ՝ բարեպտուղ» կոչեց Տէրը քո անունը. Բայց մեծ աղմկի ձայնով կրակ վառեց նորա կողմովը, եւ նորա ոստերը կոտրատուեցան։ 17Եւ Զօրաց Տէրը, որ * քեզ տնկել է, չարիք է խօսել քեզ վերայ, Իսրայէլի տան եւ Յուդայի տան չարութեան համար, որ իրանք արին, Բահաղին խունկ ծխելով որ ինձ բարկացնեն։ 18Եւ Տէրն ինձ իմացրեց, եւ ես գիտեմ. Դու ինձ ցոյց տուիր այն ժամանակ նորանց գործերը։ 19Բայց ես մի ընտելացած գառի պէս էի, որ տարվում է մորթուելու, եւ չþգիտէի թէ * ինձ դէմ նենգութիւն են հնարում, թէ Փչացնենք ծառը իր պտղովը, եւ * նորան բնաջինջ անենք * կենդանեաց երկրիցը, եւ նորա անունը այլ եւս չþյիշուի։ 20Սակայն, ով Զօրաց Տէր՝ արդար դատաւոր, * երիկամունքներն ու սիրտը քննող, թող տեսնեմ քո վրէժը նորանցից. Որովհետեւ իմ վէճը քեզ վերայ եմ գցել։

21Սորա համար այսպէս է ասում Տէրը Անաթովթի մարդկանց համար, * որոնք որոնում են քո հոգին՝ ասելով. * Մի մարգարէանար Տիրոջ անունովը, որ մեր ձեռովը չþմեռնես։ 22Վասն որոյ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա ես այցելութիւն պիտի անեմ նորանց, ընտիրները սրով պիտի ընկնեն, նորանց որդիքը եւ նորանց աղջկերքը սովով պիտի մեռնեն։ 23Եւ մնացորդ պիտի չþունենան նորանք, որովհետեւ ես չարիք եմ բերում Անաթովթի մարդկանց վերայ՝ * նորանց այցելելու տարին։

*11.3 բ Օր. իէ. 26։ Գաղ. գ. 10։

*11.4 բ Օր. դ. 20։ գ Թագ. ը. 51։

*11.4 Ղև. իզ. 3, 12։ Գլ. է. 23։

*11.5 բ Օր. է. 12, 13։ Սաղ. ճե. 9, 10։

*11.6 Հռովմ. բ. 13։ Յակ. ա. 22։

*11.7 Գլ. է. 13, 25։ լե. 15։

*11.8 Գլ. է. 26։

*11.8 Գլ. գ. 17։ է. 24։ թ. 14։

*11.9 Եզեկ. իբ. 25։ Ովս. զ. 9։

*11.10 Եզեկ. ի. 18։

*11.11 Սաղ. ժը. 41։ Առակ. ա. 28։ Ես. ա. 15։ Գլ. ժդ. 12։ Եզեկ. ը. 18։ Միք. գ. 4։ Զաք. է. 13։

*11.12 բ Օր. լբ. 37, 38։

*11.13 Գլ. բ. 28։

*11.14 Ել. լբ. 10։ Գլ. է. 16։ ժդ. 11։ ա Յովհ. ե. 16։

*11.15 Սաղ. ծ. 16։ Ես. ա. 11 ևլն։

*11.15 Եզեկ. ժզ. 25 ևլն։

*11.15 Անգ. բ. 12-14։ Տիտ. ա. 15։

*11.15 Առակ. բ. 14։

*11.16 Սաղ. ծբ. 8։ Հռովմ. ժա. 17։

*11.17 Ես. ե. 2։ Գլ. բ. 21։

*11.19 Գլ. ժը. 18։

*11.19 Սաղ. ձգ. 4։

*11.19 Սաղ. իէ. 13։ ճժզ. 9։ ճխբ. 5։

*11.20 ա Թագ. ժզ. 7։ ա Մն. իը. 9։ Սաղ. է. 9։ Գլ. ժէ. 19։ ի. 12։ Յայտ. բ. 23։

*11.21 Գլ. ժբ. 5, 6։

*11.21 Ես. լ. 10։ Ամով. բ. 12։ է. 13, 16։ Միք. բ. 6։

*11.23 Գլ. իգ. 12։ խզ. 21։ խը. 44։ ծ. 27։ Ղուկ. ժթ. 44։