Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Բաղդատի երկրորդ խօսքը՝ յանդիմանում է Յոբին և պնդում թէ ամբարիշտը կ&th…

Բաղդատի երկրորդ խօսքը՝ յանդիմանում է Յոբին և պնդում թէ ամբարիշտը կþկորչէ։

1Եւ բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.

2Ե՞րբ պիտի վերջ տաք այդ խօսքերին, հասկացէք, եւ նորանցից յետոյ խօսենք։

3Ի՞նչու համար * անասնի պէս համարուինք, եւ յիմա՞ր լինինք ձեր աչքի առաջին։

4Ով իր անձն * իրան բարկութիւնովը պատառող, մի՞թէ քո պատճառով պիտի երկիրը ձգուի, եւ ապառաժը փոխադրուի իր տեղիցը։

5* Անշուշտ պիտի հանգչի ամբարշտի լոյսը, եւ նորա կրակի բոցը լոյս պիտի չþտայ։

6* Լոյսը պիտի խաւարէ նորա վրանումը, եւ նորա ճրագը պիտի հանգչի նորա վերայ։

7Նորա զօրութեան քայլերը պիտի նեղուին, եւ * նորան պիտի ձգէ իր խորհուրդը։

8Որովհետեւ նա * իր ոտքերովը ընկել է ուռկանը, եւ ցանցի վերայ է գնում։

9Վարմը կþբռնէ նորա գարշապարը. * լարը կþզօրանայ նորա վերայ՝՝։

10Նորա թակարդը թաքցրուած է հողումը, եւ նորա որոգայթը՝ ճանապարհի վերայ։

11* Շուրջանակի զարհուրեցնում են նորան արհաւիրք, եւ նորան աստանդական են անում նորա քայլափոխներումը։

12Նորա զօրութիւնը պիտի սովածանայ, եւ * կորուստը պատրաստ է նորա կշտին։

13Ուտէ նորա մորթի կապերը, նորա կապերը մահուան անդրանիկն ուտէ։

14* Պիտի կտրուի նորա վրանից իր վստահութիւնը, եւ սա նորան պիտի քշէ զարհուրանքի թագաւորի մօտ։

15Նորա վրանումը զարհուրանքը պիտի բնակուէ, որովհետեւ նորանը չէ, նորա բնակարնի վերայ ծծումբ պիտի սերմուի։

16* Տակիցը պիտի չորանան նորա արմատները, եւ վերեւիցը պիտի թոռոմեն նորա ճիւղերը։

17* Նորա յիշատակը պիտի կորչէ երկրիցը, եւ նորա անունը պիտի չþլինի հրապարակների վերայ։

18Նորան պիտի լուսիցը խաւարի մէջ քշեն, եւ աշխարհքիցը պիտի հալածեն նորան։

19* Ոչ զաւակ՝ ոչ թոռն պիտի լինի նորա համար իր ազգումը, եւ մի մնացորդ պիտի չþլինի նորա բնակարաններումը։

20* Նորա օրուան վերայ պիտի զարմանան ետինները, եւ առաջինները պիտի դողով բռնուին։

21Իրաւ որ սա պիտի լինի ամբարշտի բնակարանները, եւ * սա է Աստուծուն չþճանաչողի տեղը։

*18.3 Սաղ. հգ. 22։

*18.4 Գլ. ժզ. 9։

*18.5 Գլ. իա. 17։ Առակ. ժգ. 9։ ի. 20։ իդ. 20։

*18.6 Գլ. ը. 22։

*18.7 Գլ. ե. 13։

*18.8 Գլ. իբ. 10։ Սաղ. թ. 15։

*18.9 Կամ՝ աւարառուն կþյաղթէ նորան

*18.11 Գլ. ժե. 21։ ի. 25։ լ. 15։ Երեմ. զ. 25։ ի. 3։

*18.12 Գլ. ժե. 23։

*18.14 Գլ. ը. 14։ ժա. 20։ Սաղ. ճժբ. 10։ Առակ. ժ. 28։

*18.16 Գլ. իթ. 19։ Ես. ե. 24։ Ովս. թ. 16։ Ամով. բ. 9։ Մաղ. դ. 1։

*18.17 Սաղ. լդ. 16։ Առակ. ժ. 7։

*18.19 Ես. ժդ. 22։ Երեմ. իբ. 30։

*18.20 Գլ. ժե. 32։ իդ. 1։ Սաղ. լէ. 13։

*18.21 Գլ. իդ. 1։ Սաղ. լզ. 10։ Երեմ. ժ. 25։ Տիտ. ա. 16։