Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մեծ Բաբիլոնի կործանման մարգարէական նկարագրութիւնը։ 1Եւ * …
Մեծ Բաբիլոնի կործանման մարգարէական նկարագրութիւնը։
1Եւ * սորանից յետոյ տեսայ մի հրեշտակ երկնքիցը վայր գալիս. Որ մեծ իշխանութիւն ունէր, եւ * երկիրը լուսաւորուեցաւ նորա փառքիցը։ 2Եւ զօրութեամբ աղաղակեց մեծ ձայնով եւ ասեց. * Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծ Բաբիլոնը, եւ * եղաւ դեւերի բնակութիւն եւ * ամեն պիղծ հոգու արգելանոց, եւ ամեն անսուրբ եւ ատելի թռչունի վանդակ։ 3* Որովհետեւ նորա պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցին բոլոր ազգերը, եւ երկրի թագաւորները նորա հետ պոռնկուեցան. * եւ երկրի վաճառականները նորա զեղխութեան զօրութիւնիցը հարստացան։ 4Եւ մի ուրիշ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր. * Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասիցը չ’ընդունիք. 5* Վասնզի դորա մեղքերը հասան մինչեւ երկինքը, * եւ Աստուած յիշեց դորա անիրաւութիւնները։ 6* Հատուցումն արէք դորան ինչպէս դա հատուցում տուաւ ձեզ, եւ երկուպատիկ տուէք դորան իր գործերի չափովը. * այն բաժակը որ դա լցրեց, * լցրէք դորա համար երկուպատիկ։ 7* Եւ որչափ որ իրան փառաւորեց եւ զեղխացաւ, այնչափ տանջանք եւ սուգ տուէք դորան. Որովհետեւ նա իր սրտումն ասում է. * Թագուհի եմ նստած, եւ այրի չեմ, եւ բնաւ սուգ չեմ տեսնիլ։ 8* Նորա համար մէկ օրում պիտի գան դորա վերայ իր հարուածները՝ մահ, եւ սուգ, եւ սով, եւ * կրակով կ’այրուի, * որովհետեւ զօրաւոր է Տէր Աստուածը՝ դորա դատաստանն անողը։ 9Եւ * լաց եւ կոծ կ’անեն դորա վերայ * երկրի թագաւորները որ դորա հետ պոռնկուեցան եւ զեղխութիւն արին, * երբոր կ’տեսնեն դորա այրուելու ծուխը, 10Հեռու կանգնած դորա տանջանքի վախիցը, եւ կ’ասեն. * Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղաքդ Բաբիլոն, զօրաւոր քաղաք. * որ մէկ ժամում եկաւ քո դատաստանը։ 11* Եւ երկրի վաճառականները ողբ եւ սուգ կ’անեն նորա վերայ, որ այլ եւս ոչ ոք չէ առնում նորանց ապրանքը։ 12* Ոսկու եւ արծաթի եւ պատուական ակունքների եւ մարգարիտի եւ բեհեզի եւ ծիրանիի եւ մետաքսի եւ որդան կարմիրի ապրանքը, եւ ամեն խնկէ փայտը եւ ամեն փղոսկրեայ անօթը, եւ ամեն ազնիւ փայտից եւ պղնձից եւ երկաթից եւ մարմարիոնից շինած անօթը, 13Եւ կինամոնը եւ խունկերը եւ իւղը եւ կենդրուկը եւ գինին եւ ձէթը, եւ նաշիհը եւ ցորենը եւ արջառներն ու ոչխարները. Եւ ձիանքը եւ կառքերը, եւ մարմինները եւ * մարդկանց հոգիները։ 14Եւ քո հոգու ցանկացած պտուղները գնացին քեզանից, եւ ամեն շքեղ եւ լուսափայլ վայելչութիւնները գնացին քեզանից, եւ այլ եւս բնաւ չես գտնիլ նորանց։ 15* Եւ այս բաների վաճառականները, որ նորանից հարստացան հեռուից կ’կանգնեն նորա տանջանքի վախիցը լաց եւ սուգ անելով, կ’ասեն. 16Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք * որ բեհեզ եւ ծիրանի եւ որդան կարմիր էիր հագած, եւ ոսկով եւ ազնիւ քարերով եւ մարգարիտով զարդարուած։ 17* Որովհետեւ մէկ ժամի մէջ այդչափ մեծութիւնը աւերակ եղաւ. * եւ ամեն նաւավար եւ այն ամենն որ նաւով գնում են տեղ տեղ, եւ նաւաստիները եւ նորանք որ ծովումն են գործում, հեռուից կանգնեցին, 18* Եւ աղաղակում էին նորա այրուելու ծուխը տեսնելով եւ ասում. * Ո՞րն է այս մեծ քաղաքին նման։ 19* Եւ հող ցանեցին իրանց գլուխների վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեցին լաց եւ սուգ անելով եւ ասեցին. Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք որ նորանում հարստացան բոլոր ծովի վերայ նաւեր ունեցողները նորա պատուականութիւնիցը. Որովհետեւ * մէկ ժամի մէջ աւերակ դառաւ։ 20* Ուրախ եղէք նորա վերայ, երկինք եւ սուրբ առաքեալներ եւ մարգարէներ, * որ Աստուած ձեր դատաստանը դատեց դորա վերայ։
21Եւ մէկ զօրաւոր հրեշտակ մի քար առաւ մեծ ջաղացաքարի պէս եւ գցեց ծովի մէջ ասելով. * Այսպէս ուժով պիտի վայր գցուի Բաբիլոն մեծ քաղաքը, * եւ այլ եւս չ’գտնուի։ 22* Եւ քնարերգների, եւ երաժիշտների եւ սրնգահարների, եւ փողահարների ձայնը այլեւս պիտի չ’լսուի քո միջումը եւ այլեւս ոչ մի արհեստագէտ բնաւ չի գտնուիլ քեզանում. Եւ ջաղացի ձայն այլեւս չի լսուիլ քեզանում. 23* Եւ ճրագի լոյս այլեւս լոյս չի տալ քեզանում. Եւ * փեսայի եւ հարսի ձայնը այլեւս բնաւ չի լսուիլ քեզանում. * որովհետեւ քո վաճառականները երկրի մեծամեծներն էին. * քո կախարդութիւնովը մոլորուեցան բոլոր ազգերը։ 24Եւ * նորանում գտնուեցաւ մարգարէների եւ սուրբերի եւ * երկրի վերայ բոլոր սպանուածների արիւնը։
*18.1 Գլ. ժէ. 1։
*18.1 Եզեկ. խգ. 2։
*18.2 Ես. խգ. 19։ իա. 9։ Երեմ. ծա. 8։ Գլ. ժդ. 8։
*18.2 Ես. ժգ. 21։ իա. 8։ լդ. 14։ Երեմ. ծ. 39։ ծա. 37։
*18.2 Ես. ժդ. 23։ լդ. 11։ Մար. ե. 2, 3։
*18.3 Գլ. ժդ. 8։ ժէ. 2։
*18.3 Հմր. 11, 15։ Ես. խէ. 15։
*18.4 Ես. խը. 20։ ծբ. 11։ Երեմ. ծ. 8։ ծա. 6, 45։ բ Կոր. զ. 17։
*18.5 Ծն. ժը. 20, 21։ Երեմ. ծա. 9։ Յովն. ա. 2։
*18.5 Գլ. ժզ. 19։
*18.6 Սաղ. ճլէ. 8։ Երեմ. ծ. 15, 29։ ծա. 24, 49։ բ Տիմ. դ. 14։ Գլ. ժգ. 10։
*18.6 Գլ. ժդ. 10։
*18.6 Գլ. ժզ. 19։
*18.7 Եզեկ. իը. 2 ևլն։
*18.7 Ես. խէ. 7, 8։ Սոփ. բ. 15։
*18.8 Ես. խէ. 9։ Հմր. 10։
*18.8 Գլ. ժէ. 16։
*18.8 Երեմ. ծ. 34։ Գլ. ժա. 17։
*18.9 Երեմ. ծ. 46։
*18.9 Եզեկ. իզ. 16, 17։ Գլ. ժէ. 2։ Հմր. 3։
*18.9 Հմր. 18։ Գլ. ժթ. 3։
*18.10 Ես. իա. 9։ Գլ. ժդ. 8։
*18.10 Հմր. 17, 19։
*18.11 Եզեկ. իէ. 27-36։ Հմր. 3։
*18.12 Գլ. ժէ. 4։
*18.13 Եզեկ. իէ. 13։
*18.15 Հմր. 3, 11։
*18.16 Գլ. ժէ. 4։
*18.17 Հմր. 10։
*18.17 Ես. իգ. 14։ Եզեկ. իէ. 29։
*18.18 Եզեկ. իէ. 30, 31։ Հմր. 9։
*18.18 Գլ. ժգ. 4։
*18.19 Յես. է. 6։ ա Թագ. դ. 12։ Յոբ բ. 12։ Եզեկ. իէ. 30։
*18.19 Հմր. 8։
*18.20 Ես. խդ. 23։ խթ. 13։ Երեմ. ծա. 48։
*18.20 Ղուկ. ժա. 49, 50։ Գլ. ժթ. 2։
*18.21 Երեմ. ծա. 64։
*18.21 Գլ. ժբ. 8։ ժզ. 20։
*18.22 Ես. իդ. 8։ Երեմ. է. 34։ ժզ. 9։ իե. 10։ Եզեկ. իզ. 13։
*18.23 Երեմ. իե. 10։
*18.23 Երեմ. է. 34։ ժզ. 9։ իե. 10։ լգ. 11։
*18.23 Ես. իգ. 8։
*18.23 դ Թագ. թ. 22։ Նաւ. գ. 4։ Գլ. ժէ. 2, 5։
*18.24 Գլ. ժէ. 6։
*18.24 Երեմ. ծա. 49։