Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յորդորում է հաւատքից չ’ընկնել այլ հաստատուն մնալ։ 1Ուստի&nbs…

Յորդորում է հաւատքից չ’ընկնել այլ հաստատուն մնալ։

1Ուստի * Քրիստոսի մասին սկզբնական խօսքը թողելով դէպի կատարեալը գանք. Առանց կրկին հիմը դնելու * մեռած գործերից ապաշխարութեան եւ Աստուծոյ հաւատալու համար. 2* Եւ մկրտութիւնների ուսմունքի, եւ * ձեռք դնելու, եւ * մեռելների յարութեան եւ * յաւիտենական դատաստանի համար։ 3Եւ սա անենք, * եթէ Աստուած հրաման տայ։ 4* Որովհետեւ անկարելի է նորանց որ * մէկ անգամ լուսաւորուած, * այն երկնաւոր պարգեւի համն առած, * եւ Սուրբ Հոգուն մասնակից եղած, 5Եւ Աստուծոյ բարի խօսքի, եւ * հանդերձեալ աշխարհքի զօրութիւնները ճաշակած են, 6Եթէ կործանվում են, որ նորանք դարձեալ նորոգուին ապաշխարութեան համար. * որովհետեւ Աստուծոյ Որդուն իրանց համար կրկին խաչեցին եւ խայտառակ արին։ 7Վասնզի այն երկիրը, որ իր վերայ շատ անգամ եկած անձրեւը խմէ, եւ շահաւոր արդիւնք բուսեցնէ նորանց համար, որոնց ձեռովն էլ մշակվում է, նա * Աստուածանից օրհնութիւն կ’ընդունի։ 8* Բայց այն որ փուշ եւ տատասկ է բերում, անպիտան է եւ անէծքի մօտ. Եւ նորա վերջն այրուիլ է։ 9Իսկ ձեզ համար, սիրելիներ, հաստատ յոյս ունինք լաւագոյն եւ փրկութեան վերաբերեալ բաների մասին։ 10* Որովհետեւ * Աստուած անիրաւ չէ * որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, * որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք։

11Եւ փափաքում ենք որ ձեզանից ամեն մէկը նոյն ջանքը ցոյց տայ, որ * յոյսը հաստատ մնայ մինչեւ վերջը։ 12Որ հիւանդամիտ չ’լինիք. Այլ նմանող լինիք հաւատքով եւ երկայնմտութիւնով * խոստմունքները ժառանգողներին։ 13Որովհետեւ երբոր Աստուած խոստմունքը տուաւ Աբրահամին, այն պատճառով որ ուրիշ աւելի մեծը չ’ունէր՝ * որ նորանով երդում անէր, 14Իր անձովն երդում արաւ եւ ասեց. Այո, օրհնելով կ’օրհնեմ քեզ, եւ շատացնելով կ’շատացնեմ քեզ։ 15Եւ այսպէս երկայնամիտ լինելով, հասաւ խոստմունքին։ 16Իրաւի մարդիկ աւելի մեծովն են երդում անում, եւ * նորանց բոլոր հակառակութեան վճիռը բանը հաստատելու համար՝ երդումն է։ 17Որով Աստուած առաւել եւս կամենալով * խոստմունքի ժառանգողներին ցոյց տալ * իր խորհրդի անփոփոխ լինելը, երդումը մէջ բերաւ. 18Որ երկու անփոփոխելի բանով, որոնցով անկարելի է որ Աստուած սուտ խօսի, հաստատուն մխիթարութիւն ունենանք, մենք որ ապաւինեցանք * մեր առջեւը դրած յոյսը բռնելու. 19Որ հաստատ եւ անշարժ խարիսխի պէս ունինք մեր անձի համար. * որ եւ մտնում է վարագուրի ներսի կողմն էլ, 20* Ուր որ մեզ համար Առաջնորդ մտաւ Յիսուսը, Մելքիսեդեկի կարգի պէս * յաւիտենական Քահանայապետ եղած։

*6.1 Փիլ. գ. 12-14։ Գլ. ե. 12։

*6.1 Գլ. թ. 14։

*6.2 Գոր. ժթ. 4, 5։

*6.2 Գոր. ը. 14-17։ ժթ. 6։

*6.2 Գոր. ժէ. 31, 32։

*6.2 Գոր. իդ. 25։ Հռովմ. բ. 16։

*6.3 Գոր. ժը. 21։ ա Կոր. դ. 19։

*6.4 Մատ. ժբ. 31, 32։ Գլ. ժ. 26։ բ Պետ. բ. 20, 21։ ա Յովհ. ե. 16։

*6.4 Գլ. ժ. 32։

*6.4 Յովհ. դ. 10։ զ. 32։

*6.4 Գաղ. գ 2, 5։ Գլ. բ. 4։

*6.5 Գլ. բ. 5։

*6.6 Գլ. ժ. 29։

*6.7 Սաղ. կե. 10։

*6.8 Ես. ե. 6։

*6.10 Առակ. ժդ. 31։ Մատ. ժ. 42։ իե. 40։ Յովհ. ժգ. 20։

*6.10 Հռովմ. գ. 4։ բ Թես. ա. 6, 7։

*6.10 ա Թես. ա. 3։

*6.10 Հռովմ. ժե. 25։ բ Կոր. ը. 4։ թ. 1, 12։ բ Տիմ. ա. 18։

*6.11 Գլ. գ. 6, 14։

*6.12 Գլ. ժ. 36։

*6.13 Ծն. իբ. 16, 17։ Սաղ. ճե. 9։ Ղուկ. ա. 73։

*6.16 Ել. իբ. 11։

*6.17 Գլ. ժա. 9։

*6.17 Հռովմ. ժա. 29։

*6.18 Գլ. ժբ. 1։

*6.19 Ղև. ժզ. 15։ Գլ. թ. 7։

*6.20 Գլ. դ. 14։ ը. 1։ թ. 24։

*6.20 Գլ. գ. 1։ ե. 6, 10։ է. 17։