Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աբիմելէքը տանոմ է Սարրան եւ յետոյ ընծաներով ետ տալիս։ 1Եւ Աբրահամն…

Աբիմելէքը տանոմ է Սարրան եւ յետոյ ընծաներով ետ տալիս։

1Եւ Աբրահամն * այն տեղից դէպի հարաւային երկիրը չուեց. Եւ * Կադէսի եւ Սուրի մէջ բնակուեց, եւ * Գերերումը պանդուխտ եղաւ։ 2Եւ Աբրահամն իր կնոջ Սարրայի համար ասեց. * Նա իմ քոյրն է։ Եւ Գերարի թագաւոր Աբիմելէքը մարդ ուղարկեց եւ * առաւ Սարրային։

3Բայց Աստուած գիշերը երազում Աբիմելէքի մօտ եկաւ եւ ասեց նորան. Ահա դու պիտի մեռնիս այդ կնոջ պատճառով, որ դու առիր. Որովհետեւ նա մի մարդի կին է։ 4Բայց Աբիմելէքը նորան մօտեցած չէր, եւ ասեց. Տէր, * մի՞թէ արդար ազգ էլ կþմեռցնես։ 5Մի՞թէ ինքը չասեց ինձ, թէ Նա իմ քոյրն է. Եւ հէնց սա ինքն էլ ասեց. Թէ Նա իմ եղբայրն է. Ես ուղիղ սրտովս եւ մաքուր ձեռքերովս արի այս։ 6Եւ Աստուած նորան ասեց երազում. Ես էլ գիտացի որ ուղիղ սրտովդ արիր այդ. Նաեւ ես քեզ ինձ դէմ մեղք գործելուց ետ պահեցի, վասն որոյ քեզ չþթողեցի որ նորան մօտենաս։ 7Եւ արդ կինն իր մարդին ետ դարձրու. Որովհետեւ * նա մարգարէ է, եւ քեզ համար թող աղօթք անէ որ ապրիս, եւ եթէ դու նորան ետ չþտաս, իմացիր որ անպատճառ կþմեռնիս, դու եւ ամեն ինչ որ ունիս։

8Եւ առաւօտը կանուխ վեր կացաւ Աբիմելէքը եւ կանչեց իր բոլոր ծառաներին, եւ բոլոր այս բաները նորանց ականջների առաջ պատմեց, եւ մարդիկը շատ վախեցին. 9Եւ Աբիմելէքը կանչեց Աբրահամին, եւ ասեց նորան. Մեզ ի՞նչ ես արել. Եւ ես քեզ դէմ ի՞նչ յանցանք եմ արել, որ ինձ վերայ եւ իմ թագաւորութեան վերայ մեծ մեղք ես բերել. Այնպիսի բաներ ես արել ինձ, որ մարդ չի անիլ։ 10Եւ Աբիմելէքն ասեց Աբրահամին. Ի՞նչ տեսար որ այս բանը արիր։ 11Եւ Աբրահամն ասեց. Ես ասեցի թէ Իրաւ * այս տեղ Աստուծոյ վախը չþկայ. Եւ * ինձ կþսպանեն կնոջ պատճառովը։ 12Եւ իրաւ էլ * իմ քոյրն է. Հօրս աղջիկն է, բայց ոչ թէ մօրս աղջիկը. Եւ ինձ կին եղաւ։ 13Եւ եղաւ երբոր * Աստուած ինձ իմ հօրս տանիցը պանդխտութիւն անել տուաւ, ասեցի դորան. Սա լինի քո ինձ անելու երախտիքը, որտեղ որ գնալու լինինք, ինձ համար ասես թէ * Եղբայրս է։ 14Եւ Աբիմելէքը * ոչխարներ եւ արջառներ եւ ծառաներ եւ աղախիններ առաւ, եւ Աբրահամին տուաւ. Եւ նորա կինը Սարրան էլ իրան ետ դարձրեց։ 15Եւ Աբիմելէքն ասեց. * Ահա իմ երկիրը քո առաջին է, աչքիդ հաճոյ եղած տեղը բնակուիր։ 16Եւ Սարրային ասեց. * Ահա եղբօրդ հազար արծաթ տուի. Ահա նա քեզ համար * աչքերի ծածկոց լինի այն բոլորի համար որ քեզ հետ եղաւ եւ ամենովը * յանդիմանուեցար էլ։ 17Եւ Աբրահամն * աղօթք արաւ Աստուծոյն. Եւ Աստուած բժշկեց Աբիմելէքին եւ նորա կնոջը, եւ նորա աղախիններին, եւ ծնում էին։ 18Որովհետեւ Եհովան * Աբիմելէքի ընտանեաց բոլոր արգանդները փակել էր Աբրահամի կնոջ Սարրայի համար։

*20.1 Գլ. ժը. 1։

*20.1 Գլ. ժզ. 7, 14։

*20.1 Գլ. իզ. 6։

*20.2 Գլ. ժբ. 13-20։

*20.2 Գլ. ժբ. 15։

*20.4 Գլ. ժը. 23։ Հմր 18։

*20.7 Ել. է. 1։ ա Թագ. է. 5։ դ Թագ. ե. 11։ Յոբ. իբ. 8։ Յակ. ե. 14, 15։ ա Յօհ. ե. 16։

*20.11 Առ. ժզ. 6։

*20.11 Գլ. ժբ. 12։ իզ. 7։

*20.12 Տես Գլ. ժա. 29։

*20.13 Գլ. ժբ. 1, 9, 11, ևլն։ Եբր. ժա. 8։

*20.13 Գլ. ժբ. 13։

*20.14 Գլ. ժբ. 16։

*20.15 Գլ. ժգ. 9։

*20.16 Հմր 5։

*20.16 Գլ. իդ. 65։

*20.16 Գլ. իա. 25։

*20.17 Յոբ խբ. 9, 10։

*20.18 Գլ. ժբ. 17։