Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

ԳԼ. ԺԴ Թագաւորների պատերազմը։ Աբրահամը ազատում է Ղովտին և Մելքիսեդ…

ԳԼ. ԺԴ

Թագաւորների պատերազմը։ Աբրահամը ազատում է Ղովտին և Մելքիսեդեկիցը օրհնվում։

1Եւ եղաւ * Սենաարի Ամարփաղ թագաւորի, Ելլասարի Արիովք թագաւորի, * Ելամի Քոդողագոմոր թագաւորի, եւ * Գոյիմի Թադգաղ թագաւորի ժամանակներումը, 2Որ Սոդոմի բարա թագաւորի հետ, եւ Գոմորի Բարսա թագաւորի հետ, եւ Ադմայի Սենաբ թագաւորի հետ, եւ * Սեբոյիմի Սիմոփոր թագաւորի հետ, ու Բաղայի այսինքն * Սեգովրի թագաւորի հետ պատերազմ արին։ 3Սորանք ամենը ժողովուեցան Սիդդիմ ձորումը, որ է * Աղի ծովը։ 4Տասնեւերկու տարի Քոդողագոմորին ծառայութիւն էին արել, եւ տասնեւերեքերորդ տարին ապստամբուեցան։ 5Եւ տասնեւչորսերորդ տարին եկաւ Քոդողագոմորը եւ իր հետ լինող թագաւորները, եւ կոտորեցին * Աստարովթ-Կառնայիմումը լինող * Ռափայիմներին եւ * Համի մէջ Զուզեցիներին, եւ Շաւէ Կարիաթեմի մէջ * Էմիմներին, 6Եւ * Քոռեցիներին իրանց Սէիր սարերի վերայ մինչեւ * Էլփառանը որ անապատի մօտ է։ 7Եւ դարձան ու եկան Էնմասեփաթ այսինքն Հադէս եւ յաղթահարեցին Ամաղեկացոց բոլոր նահանգը, եւ * Ասասանթամարի մէջ բնակվող Ամօրհացիներին էլ։ 8Եւ դուրս եկաւ Սոդոմի թագաւորը, եւ Գոմորի թագաւորը եւ Ադմայի թագաւորը, եւ Սեբոյիմի թագաւորը եւ Բաղայի այսինքն Սեգովրի թագաւորը, եւ Սիդդիմ ձորումը նորանց հետ պատերազմ կազմեցին։ 9Այսինքն Եղամի Քոդողագոմոր թագաւորի հետ, եւ Գոյիմի Թադգաղ թագաւորի հետ, եւ Սէնաարի Ամարփաղ թագաւորի հետ, եւ Ելլասարի Արիովք թագաւորի հետ՝ չորս թագաւորը հինգի հետ։ 10Եւ Սիդդիմ ձորը * նաւթի հորերով լիքն էր. եւ Սոդոմի ու Գոմորի թագաւորները փախան, եւ այնտեղ ընկան, իսկ մնացածները սարը փախան։ 11Եւ նորանք առին * Սոդոմի եւ Գոմորի բոլոր ստացուածքը, եւ նորանց բոլոր պաշարը, եւ գնացին։ 12Եւ Աբրամի * եղբօր որդին Ղովտը եւ սորա բոլոր ստացուածքն էլ առին եւ գնացին, որովհետեւ նա * Սոդոմումն էր բնակվում։

13Եւ մի ազատուած եկաւ եւ Եբրայեցի Աբրամին պատմեց. եւ նա Եսքողի եղբայր եւ Աների եղբայր Ամօրհացի * Մամբրէի կաղնիների մէջ էր բնակվում. որովհետեւ * նորանք Աբրամի հետ դաշնակից էին։ 14Եւ երբ որ Աբրամը լսեց, թէ * իր եղբայրը գերի տարուեցաւ, * իր տանը երեքհարիւր տասնեւութը վարժուած ծառաներին դուրս հանեց ու նորանց ետեւից գնաց մինչեւ * Դան։ 15Եւ ինքն իր ծառաների հետ գիշերը գունդ գունդ նորանց վերայ յարձակուեց եւ յաղթեց նորանց. եւ քշեց նորանց մինչեւ Կոբա, որ Դամասկոսի ձախ կողմն է։ 16Եւ բոլոր ստացուածքը ետ բերաւ. եւ իր եղբայր Ղովտին էլ, եւ նորա ստացուածքն էլ ետ բերաւ, եւ կնիկներն ու ժողովուրդն էլ։

17Եւ Սոդոմի թագաւորը դիմաւորեց նորան, երբոր նա Քոդողագոմորի եւ նորա հետ լինող թագաւորների կոտրելուցը ետ էր դառել, դէպի Շաւէ ձորը՝ այսինքն * թագաւորի ձորը. 18Եւ * Սաղէմի թագաւոր Մելքիսեդեկը հաց եւ գինի դուրս բերաւ, եւ նա * Բարձրեալ Աստուծոյ * քահանայ էր։ 19Եւ օրհնեց նորան եւ ասեց. Օրհնեալ լինի Աբրամը * երկնքի եւ երկրի Արարիչ Բարձրեալ Աստուածանից։ 20Եւ * օրհնեալ լինի Բարձրեալ Աստուածը, որ քո թշնամիները քո ձեռքը մատնեց։ Եւ նա ամենիցը * տասանորդ տուաւ նորան։

21Եւ Սոդոմի թագաւորն ասեց Աբրամին. Մարդիկն ինձ տուր, եւ ստացուածքն դու առ քեզ համար։ 22Եւ Աբրամն ասեց Սոդոմի թագաւորին. * Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դէպի Եհովայ Բարձրեալ Աստուածը, որ * Տէր է երկնքի եւ երկրի, 23Որ մի թելից մինչեւ կոշկի կապը մէկ բան վեր չեմ առնիլ ինչ որ քոնն է, որ չասես թէ Աբրամին ես հարստացրի. 24Բացի այն որ երիտասարդները կերել են, եւ բացի այն մարդկանց բաժինը որ ինձ հետ գնացել են, այսինքն Աների եւ Եսքողի ու Մամբէի. թող նորանք իրանց բաժինն առնեն։

*14.1 Գլ. ժ. 10։ ժա. 9։

*14.1 Ես. ժա. 11։

*14.1 Յես. ժբ. 23։

*14.2 բ Օր. իթ. 23։

*14.2 Գլ. ժթ. 22։

*14.3 Թու. լդ. 12։ բ Օր. գ. 11։ Յես. գ. 16։

*14.5 Յես. ժբ. 2։ ժգ. 12։

*14.5 Գլ. ժե. 20։ բ Օր. գ. 11։

*14.5 բ Օր. բ. 20։

*14.5 բ Օր. բ. 10, 11։

*14.6 բ Օր. բ. 12, 22։

*14.6 Գլ. իա. 21։ Թու. ժբ. 16։ ժգ. 3։

*14.7 բ Մն. ի. 2։

*14.10 Տես Գլ. ժա. 3։

*14.11 Հմր. 16, 21։

*14.12 Գլ. ժբ. 5։

*14.12 Գլ. ժգ. 12։

*14.13 Գլ. ժգ. 18։

*14.13 Հմր. 24։

*14.14 Գլ. ժգ. 8։

*14.14 Գլ. ժե. 3։ ժէ. 12, 27։

*14.14 բ Օր. լդ. 1։ Դատ. ժը. 29։

*14.17 բ Թագ. ժը. 18։

*14.18 Եբր. է. 1։

*14.18 Միք. զ. 6։ Գոր. ժզ. 17։

*14.18 Սաղ. ճժ. 4։ Եբր. ե. 6։

*14.19 Հմր. 22։ Մատ. ժա. 25։

*14.20 Գլ. իդ. 27։

*14.20 Եբր. է. 4։

*14.22 Ել. զ. 8։ Դան. ժբ. 7։ Յայտ. ժ. 5, 6։

*14.22 Հմր. 9։ Գլ. իա. 33։