Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ փառքը իր գործքերումը։ Մարդի որդիի ցածութիւնը և բարձրութիւնը։…
Աստուծոյ փառքը իր գործքերումը։ Մարդի որդիի ցածութիւնը և բարձրութիւնը։
Երգողների գլխաւորին։ * Կիթթիթով։ Դաւիթի Սաղմոս։
1Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ * հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ, * որ քո փառաւորութիւնը բարձրացնում ես երկնքից վեր։
2* Երեխաների եւ կաթնակերների բերանից զօրութիւն պատրաստեցիր քո թշնամիների պատճառովը, որ լռացնես * թշնամիին եւ վրէժխնդրութիւն անողին։
3Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո * մատների գործը՝ լուսինն ու * աստղերը, որ դու հաստատեցիր,
4* Ինչ է մարդը որ դու յիշում ես նորան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար։
5Եւ մին քիչ ցածացրիր նորան հրեշտակներիցը, բայց փառքով ու պատուով պսակեցիր նորան.
6* Դու իշխան կարգեցիր նորան քո ձեռքի գործքերի վերայ. * ամեն բան նորա ոտքի տակ դրիր.
7Ամեն ոչխարներն ու եզները եւ վայրի գազաններն էլ.
8Երկնքի թռչունները ու ծովի ձկները, և ինչ որ ման է գալիս ծովի ճանապարհներումը։
9* Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ։
*Սաղ. ը Սաղ. ձա. ձդ. վերնագիրը։
*8.1 Սաղ. ճխը. 13։
*8.1 Սաղ. ճժգ. 4։
*8.2 Տես Մատ. ժա. 25։ իա. 16։ ա Կոր. ա. 27։
*8.2 Սաղ. խդ. 16։
*8.3 Տես Ել. ը. 19։
*8.3 Ծն. ա. 16։
*8.4 Յոբ. է. 17։ Սաղ. ճխդ. 3։ Եբր. բ. 6-8։
*8.6 Ծն. ա. 26, 28։
*8.6 ա Կոր. ժե. 27։ Տես Մատ. իը. 18։
*8.9 Հմր. 1։