Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բոլոր աշխարհքը օրհնէ Տիրոջը։ Ալէլուիա։ 1Օրհնեցէք Տիրոջը երկնքից…
Բոլոր աշխարհքը օրհնէ Տիրոջը։
Ալէլուիա։
1Օրհնեցէք Տիրոջը երկնքիցը. Օրհնեցէք նորան բարձունքումը։
2* Օրհնեցէք նորան, ով նորա ամեն հրեշտակներ. Օրհնեցէք նորան, ով բոլոր զօրքեր։
3Օրհնեցէք նորան, ով արեգակն ու լուսին. Օրհնեցէք նորան, ով ամեն լուսաւոր աստղեր։
4Օրհնեցէք նորան, ով * երկնից երկինք. Եւ * ջուրեր որ երկնքի վերայ էք։
5Թող Տիրոջ անունը օրհնեն. Որովհետեւ * նա հրամայեց եւ նորանք ստեղծուեցան։
6Եւ * նորանց կանգնեցրեց մինչեւ յաւիտեանս յաւիտենից. Կանոն դրաւ, որ չի խափանուիլ։
7Օրհնեցէք Տիրոջը երկրիցս, * ով վիշապներ եւ ամեն անդունդներ։
8Կրակ եւ կարկուտ, ձիւն եւ ծուխ եւ մրրիկ քամի, * որ նորա խօսքը կատարում էք.
9* Սարեր եւ ամեն բլուրներ, պտղաբեր ծառեր եւ ամեն մայրի ծառեր.
10Կենդանիներ եւ ամեն անասուններ, սողացողներ եւ թեւաւոր թռչուններ.
11Երկրի թագաւորներ եւ ամեն ազգեր. Իշխաններ եւ երկրի ամեն դատաւորներ.
12Երիտասարդներ եւ աղջիկներ. Ծերեր տղաներով միատեղ.
13Օրհնեն Տիրոջ անունը. Որովհետեւ * միայն նորա անունը բարձր է. * նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է։
14* Եւ նա բարձրացրեց իր ժողովրդի եղջիւրը. * իր ամեն սրբերի՝ Իսրայէլի որդկանց՝ * իր մօտի ժողովրդի օրհնութիւնը։ Ալէլուիա։
*148.2 Սաղ. ճգ. 20, 21։
*148.4 գ Թագ. ը. 27։ բ Կոր. ժբ. 2։
*148.4 Ծն. ա. 7։
*148.5 Ծն. ա. 1, 6, 7։ Սաղ. լգ. 6, 9։
*148.6 Սաղ. ձթ. 37։ ճժթ. 90, 91։ Երեմ. լա. 35, 36։ լգ. 25։
*148.7 Ես. խգ. 20։
*148.8 Սաղ. ճխէ. 15, 18։
*148.9 Ես. խդ. 23։ խթ. 13։ ծե. 12։
*148.13 Սաղ. ը. 1։ Ես. ժբ. 4։
*148.13 Սաղ. ճժգ. 4։
*148.14 Սաղ. հե. 10։
*148.14 Սաղ. ճխթ. 9։
*148.14 Եփես. բ. 17։