Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բաբիլոնի, Դումայի (Եդովմի) և Արաբիայի դէմ մարգարէութիւն։ 1Ծովի անա…
Բաբիլոնի, Դումայի (Եդովմի) և Արաբիայի դէմ մարգարէութիւն։
1Ծովի անապատի պատգամը։
* Հարաւից յարձակուող մրրիկների պէս անապատիցն է գալիս՝ սոսկալի երկրիցը։ 2Մի խիստ տեսիլք է ինձ յայտնուել. * յափշտակողը յափշտակում եւ կործանողը կործանում է։ Վեր եկ, * Եղամ. Պաշարիր, ով Մարաց ազգ, նորա բոլոր հառաչանքը դադարեցրել եմ։ 3Սորա համար * երանքս լիքն են ցաւերով, ծննդականի ցաւերի պէս * ցաւեր են բռնել ինձ. Գալարվում եմ, չեմ լսում. Վրդովուած եմ, չեմ տեսնում։ 4Սիրտս շփոթուել է, արհաւիրքն ինձ զարհուրեցրել է, նա * իմ ցանկալի գիշերն ինձ համար սրտադողի դարձրեց։
5* Սեղանը գցում են, դէտը դիտում է. Ուտե՜լ, խմե՜լ։ Վեր կացէք, ով իշխաններ, օծեցէք վահանները։ 6Որովհետեւ Տէրն ինձ այսպէս է ասել. Գնա դէտին կանգնեցրու, որ տեսածը յայտնէ։ 7Եւ * նա ձիաւորներ տեսաւ զոյգ հեծեալներ, էշի վերայ հեծեալներ, ուղտի վերայ հեծեալներ, եւ մեծ ուշադրութեամբ ուշադրութիւն արաւ։ 8Եւ առիւծօրէն աղաղակեց. Ով Տէր, ես միշտ * ցերեկը կանգնած եմ դիտանոցի վերայ, եւ իմ պահապանութեան տեղը ես բոլոր գիշերը կանգնած եմ։ 9Եւ ահա գալիս են՝ ձիաւորներ, զոյգ հոծեալներ. Եւ պատասխանեց ու ասեց. * Ընկա՜ւ, ընկաւ Բաբիլոնը, եւ * նորա աստուածների բոլոր արձանները փշրեց գետնովը տալով։ 10* Ով իմ կասուածներ, եւ իմ կալի պտուղը, ինչ որ լսել եմ Զօրաց Տէր՝ Իսրայէլի Աստուածանից, այն իմացրել եմ ձեզ։
11* * Եդովմի պատգամը։
Դէպի ինձ ձայն է գալիս Սէիրից. Պահապան, ի՞նչ կայ գիշերիցը. Պահապան, ի՞նչ կայ գիշերիցը։ 12Պահապանն ասում է. Առաւօտը եկած էլ լինի, էլի գիշեր է. Եթէ հարցնում էք՝ հարցրէք, ետ դարձէք, եկէք։
13* Արաբիայի պատգամը։
Արաբիայի անտառումը պիտի օթեւանէք, ով * Դեդանեանց կարաւաններ։ 14Ծարաւին դիմաւորելու գնացէք ջրով, ով Թեմայի երկրի բնակիչներ նորա հացովը փախստականի առաջը եկէք։ 15Որովհետեւ նորանք փախչում են սուրերի երեսից, քաշած սուրի առաջից, եւ լարած աղեղի առաջից, եւ պատերազմի սաստկութեան առաջից։ 16Որովհետեւ Տէրն ինձ այսպէս է ասել. Դեռ մէկ տարի էլ կայ՝ * վարձկանի տարի, որ պիտի վերջանայ * Կեդարի բոլոր փառքը։ 17Եւ Կեդարի որդկանց զօրաւոր աղեղնաւորաց մնացորդների թիւը քիչ է լինելու. Որովհետեւ Իսրայէլի Աստուած Եհովան է խօսել։
*21.1 Զաք. թ. 14։
*21.2 Գլ. լգ. 1։
*21.2 Երեմ. իե. 25։ խթ. 34։
*21.3 Գլ. ժե. 5։ ժզ. 11։
*21.3 Գլ. ժգ. 8։
*21.4 բ Օր. իը. 67։
*21.5 Դան. ե. 5։
*21.7 Հմր. 9։
*21.8 Ամբ. բ. 1։
*21.9 Երեմ. ծա. 8։ Յայտ. ժդ. 8։ ժը. 2։
*21.9 Գլ. խզ. 1։ Երեմ. ծ. 2։ ծա. 44։
*21.10 Երեմ. ծա. 33։
*21.11 Եբր.՝ Դումայի այսինքն լռութեան
*21.11 Երեմ. խթ. 7, 8։ Եզեկ. լե. 2։ Աբդ. 1։
*21.13 Երեմ. խթ. 28։
*21.13 ա Մն. ա. 9, 32։
*21.16 Գլ. ժզ. 14։
*21.16 Սաղ. ճի. 5։ Գլ. կ. 7։