Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ անզուգական սէրը։ Յորդոր հնազանդութիւնով պահելու նորա պատուիր…

Աստուծոյ անզուգական սէրը։ Յորդոր հնազանդութիւնով պահելու նորա պատուիրանքները և եղբայրաբար իրար սիրելու։

1Տեսէք թէ Հայրն ինչպիսի սէր շնորհեց մեզ, * որ Աստուծոյ որդիք կոչուինք, սորա համար աշխարհքը չէ ճանաչում մեզ, * որ նորան չ’ճանաչեց։ 2Սիրելիներ, * հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ * տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. Բայց գիտենք թէ, երբոր նա կ’յայտնուի, * նորան նման կ’լինենք, * որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս որ է։

3* Եւ ամեն ով որ այս յոյսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպէս որ նա սուրբ է։ 4Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրէնութիւն էլ է անում, եւ * մեղքն է անօրէնութիւնը։ 5* Եւ գիտէք որ նա յայտնուեցաւ * որ մեր մեղքերը վեր առնէ. Եւ * նորանում մեղք չ’կայ։ 6Ամեն ով որ նորանում մնում է՝ չէ մեղանչում. Եւ * ամեն ով որ մեղանչում է, չէ տեսել նորան եւ ոչ էլ ճանաչել նորան։ 7Մանկունք, * ոչ ոք ձեզ չ’խաբէ. * նա որ արդարութիւն է անում, արդար է, ինչպէս Նա էլ արդար է։ 8* Եւ նա որ մեղք է անում, սատանայիցն է. Որովհետեւ սատանան հէնց սկզբիցը մեղանչում է, նորա համար յայտնուեցաւ Աստուծոյ Որդին, * որ սատանայի գործերը քանդէ։ 9* Ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ անում. * որովհետեւ նորա սերմը նորանում մնում է, եւ չէ կարող մեղանչել, որովհետեւ Աստուածանից է ծնուած։ 10Սորանով են յայտնի Աստուծոյ Որդիքը եւ սատանայի որդիքը։

* Ամեն ով որ արդարութիւն չէ անում, նա Աստուածանից չէ, եւ * ոչ էլ նա՝ որ իր եղբօրը չէ սիրում։ 11* Որովհետեւ սա է պատուիրանքը, որ սկզբիցը լսեցիք, * որ իրար սիրենք։ 12Ոչ թէ այնպէս ինչպէս որ * Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց. Եւ ի՞նչու համար սպանեց նորան, որովհետեւ իր գործերը չար էին եւ իր եղբօրինը արդար։ 13Մի զարմանաք, եղբարքս, * եթէ աշխարհքս ատէ ձեզ։ 14* Մենք գիտենք որ մահիցը þի կեանք փոխուեցանք. Որովհետեւ եղբայրներին սիրում ենք. Բայց * ով որ չէ սիրում եղբօրը, մնում է մահի մէջ։ 15* Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է * եւ գիտէք որ ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում. 16* Սորանով գիտացինք [Քրիստոսի] սէրը, որ նա իր անձը տուաւ մեզ վերայ. Եւ մենք պարտենք մեր եղբայրների վերայ դնել մեր անձերը։ 17* Ով որ այս աշխարհքի ապրանքն ունենայ, եւ տեսնէ իր եղբայրը կարօտ մի բանի, եւ իր գութը փակէ նորանից, * ի՞նչպէս Աստուծոյ սէրը բնակուած կ’լինի նորանում։ 18Որդեակներ, * չ’սիրենք խօսքով եւ ոչ էլ լեզուով, այլ գործով եւ ճշմարտութիւնով։

19* Եւ սորանով ենք ճանաչում թէ ճշմարտութիւնիցն ենք, եւ նորա առաջին ի հանդէս բերենք մեր սրտերը. 20Որ * եթէ մեր սիրտը մեղադրէ մեզ, այլ Աստուած մեր սրտիցն աւելի մեծ է եւ ամեն բան գիտէ։ 21Սիրելիներ, եթէ մեր սրտերը չ’մեղադրեն մեզ, * համարձակութիւն ունինք առ Աստուած։ 22Եւ * ինչ որ խնդրենք կ’առնենք նորանից. Որովհետեւ նորա պատուիրանքները պահում ենք, եւ * նորա առաջին հաճոյ եղածները անում ենք։ 23* Եւ սա է նորա պատուիրանքը, որ հաւատանք նորա Որդի Յիսուս Քրիստոսի անունին, եւ * իրար սիրենք, * ինչպէս նա պատուիրանք տուաւ մեզ։ 24* Եւ նա որ նորա պատուիրանքները պահում է, * մնում է նորանում եւ նա սորանում. * եւ սորանից գիտենք թէ բնակվում է մեզանում՝ այն Հոգուցը որ տուաւ մեզ։

*3.1 Յովհ. ա. 12։

*3.1 Յովհ. ժե. 18, 19։ ժզ. 3։ ժէ. 25։

*3.2 Ես. ծզ. 5։ Հռովմ. ը. 15։ Գաղ. գ. 26։ դ. 6։ Գլ. ե. 1։

*3.2 Հռովմ. ը. 18։ բ Կոր. դ. 17։

*3.2 Հռովմ. ը. 29։ ա Կոր. ժե. 49։ Փիլ. գ. 21։ Կող. գ. 4։ բ Պետ. ա. 4։

*3.2 Յոբ ժթ. 26։ Սաղ. ժզ. 11։ Մատ. ե. 8։ ա Կոր. ժգ. 12։ բ Կոր. ե. 7։

*3.3 Գլ. դ. 17։

*3.4 Հռովմ. դ. 15։ Գլ. ե. 17։

*3.5 Գլ. ա. 2։

*3.5 Ես. ծգ. 5, 6, 11։ ա Տիմ. ա. 15։ Եբր. ա. 3։ թ. 26։ ա Պետ. բ. 24։

*3.5 բ Կոր. ե. 21։ Եբր. դ. 15։ թ. 28։ ա Պետ. բ. 22։

*3.6 Գլ. բ. 4։ դ. 8։ գ Յովհ. 11։

*3.7 Գլ. բ. 26։

*3.7 Եզեկ. ժը. 5-9։ Հռովմ. բ. 13։ Գլ. բ. 29։

*3.8 Մատ. ժգ. 38։ Յովհ. ը. 44։

*3.8 Ծն. գ. 15։ Ղուկ. ժ. 18։ Յովհ. ժզ. 11։ Եբր. բ. 14։

*3.9 Գլ. ե. 18։

*3.9 ա Պետ. ա. 23։

*3.10 Գլ. բ. 29։

*3.10 Գլ. դ. 8։

*3.11 Գլ. ա. 5։ բ. 7։

*3.11 Յովհ. ժգ. 34։ ժե. 12։ Հմր. 23։ Գլ. դ. 7, 21։ բ Յովհ. 5։

*3.12 Ծն. դ. 8։ Եբր. ժա. 4։ Յուդ. 11։

*3.13 Յովհ. ժե. 18, 19։ ժէ. 14։ բ Տիմ. գ. 12։

*3.14 Գլ. բ. 10։

*3.14 Գլ. բ. 9, 11։

*3.15 Մատ. ե. 21, 22։ Գլ. դ. 20։

*3.15 Գաղ. ե. 21։ Յայտ. իա. 8։

*3.16 Յովհ. գ. 16։ ժե. 13։ Հռովմ. ե. 8։ Եփես. ե. 2, 25։ Գլ. դ. 9, 11։

*3.17 բ Օր. ժե. 7։ Ղուկ. գ. 11։

*3.17 Գլ. դ. 20։

*3.18 Եզեկ. լգ. 31։ Հռովմ. ժբ. 9։ Եփես. դ. 15։ Յակ. բ. 15։ ա Պետ. ա. 22։

*3.19 Յովհ. ժը. 37։ Գլ. ա. 8։

*3.20 ա Կոր. դ. 4։

*3.21 Յոբ իբ. 26։ Եբր. ժ. 22։ Գլ. բ. 28։ դ. 17։

*3.22 Սաղ. լդ. 15։ ճխե. 18, 19։ Առակ. ժե. 29։ Երեմ. իթ. 12։ Մատ. է. 8։ իա. 22։ Մար. ժա. 24։ Յովհ. ժդ. 13։ ժե. 7։ ժզ. 23, 24։ Յակ. ե. 16։ Գլ. ե. 14։

*3.22 Յովհ. զ. 29։ թ. 31։

*3.23 Յովհ. զ. 29։ ժէ. 3։

*3.23 Մատ. իբ. 39։ Յովհ. ժգ. 34։ ժե. 12։ Եփես. ե. 2։ ա Թես. դ. 9։ ա Պետ. դ. 8։ Հմր. 11։ Գլ. դ. 21։

*3.23 Գլ. բ. 8, 10։

*3.24 Յովհ. ժդ. 23։ ժե. 10։ Գլ. դ. 12։

*3.24 Յովհ. ժէ. 21 ևլն։

*3.24 Հռովմ. ը. 9։ Գլ. դ. 13։