Հին Կտակարան
Նոր Կտակարան
Գանգատալից յորդոր ապաշխարելու։ Սոսկ արտաքին պաշտամունքը օգուտ չþ…
Գանգատալից յորդոր ապաշխարելու։ Սոսկ արտաքին պաշտամունքը օգուտ չþունի։
1Լսեցէք այս խօսքը, * որով ես ողբում եմ ձեզ վերայ, ով Իսրայէլի տուն։ 2Ընկաւ, այլեւս վեր չի կենալու Իսրայէլի կոյսը, փռուել է իր երկրի վերայ, կանգնեցնող չþունի։ 3Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Այն քաղաքումը, որ հազար էր դուրս բերում, պիտի մնայ հարիւր, եւ հարիւր դուրս բերողումը տասը պիտի մնայ Իսրայէլի տան համար։ 4Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Իսրայէլի տանը. * ինձ որոնեցէք, եւ * կþապրիք։ 5Բայց * Բեթէլը մի որոնէք, եւ Գաղգաղան մի մտնէք, եւ * Բերսաբէէն մի գնաք. որովհետեւ Գաղգաղա անպատճառ գերի պիտի գնայ, եւ * Բեթէլը պիտի * ոչնչանայ։ 6* Տիրոջը որոնեցէք եւ կþապրիք, որ նա չþյարձակուի կրակի պէս Յովսէփի տան վերայ, եւ նա լափէ, եւ Բեթէլը հանգցնող չþունենայ. 7Դուք * որ օշինդր էք դարձնում իրաւունքը, եւ արդարութիւնը գետնով տալիս. 8Որոնեցէք նորան, որ արաւ * Բազմաստեղն ու Հայկը, որ մահուան ստուերը առաւօտ է դարձնում, եւ * ցերեկը մթնեցնում է գիշերի. որ * ծովի ջրերը կանչում է, եւ նորանց ածում է երկրի երեսի վերայ, * նորա անունը Եհովայ է։ 9Որ աւերմունք է փայլատակեցնում բռնաւորի վերայ, եւ աւերմունքը մինչեւ ամրոցն է գալիս։
10* Դռան մէջ ատում են յանդիմանողին, եւ * զզվում են ուղիղ խօսողից։ 11Դորա համար՝ որովհետեւ ոտնահար էք անում աղքատին, եւ նորանից ցորենի պարգեւներ էք առնում. * դուք սրբատաշ քարից տներ կþշինէք, բայց նորանցում չէք բնակուիլ, ցանկալի այգիներ կþտնկէք, բայց նորանց գինին չէք խմիլ։ 12Որովհետեւ ես գիտեմ ձեր շատ յանցանքները եւ ձեր ծանր մեղքերը, * արդարին նեղողներ, կաշառք առնողներ, որոնք * աղքատներին ծռում են դռան մէջ։ 13Դորա համար իմաստունը այն ժամանակ * պիտի լռէ, որովհետեւ նա չար ժամանակ է լինելու։ 14Բարութիւն որոնեցէք եւ ոչ թէ չարութիւն, որ ապրիք, եւ այսպէս Զօրաց Տէր Աստուածը ձեզ հետ կþլինի, * ինչպէս որ ասել էք։ 15* Ատեցէք չարութիւնը եւ սիրեցէք բարին, եւ դռան մէջ հաստատեցէք իրաւունքը, * գուցէ Զօրաց Տէր Աստուածը գթայ Յովսէփի մնացորդին։
16Դորա համար այսպէս է ասում Տէրը՝ Զօրաց Եհովայ Աստուածը, ամեն հրապարակներում ողբ պիտի լինի, եւ ամեն փողոցներում վա՜յ վա՜յ պիտի ասեն, եւ երկրագործին պիտի սուգի կանչեն, եւ ողբի՝ * ողբ գիտացողներին։ 17Եւ ամեն այգիներում ողբ է լինելու, որովհետեւ ես * պիտի անցնեմ քո միջովը, ասել է Տէրը։
18* Վա՜յ Տիրոջ օրուանը ցանկացողներին, ձեզ ի՞նչ պետք է * Տիրոջ օրը. նա խաւար է, եւ ոչ թէ լոյս։ 19* Ինչպէս որ մարդ կþփախչէ առիւծի բերանից, եւ արջը կþհանդիպէ նորան. կամ տունը կþմտնէ ու ձեռքը կþկռնեցնէ պատին, եւ օձը կþկծէ նորան. 20Ահա Տիրոջ օրը խաւար է եւ ոչ թէ լոյս, եւ մառախուղ եւ ոչ թէ պայծառութիւն ունի նա։
21Ես * ատում եմ, մերժում եմ ձեր տօները, եւ * չեմ հոտոտում ձեր հանդէսներումը։ 22* Թէեւ ինձ ողջակէզներ էլ մատուցանէք եւ ձեր հացի ընծաներն էլ, ես չեմ ընդունիլ. եւ ձեր պարարտ անասունների խաղաղութեան զոհին մտիկ չեմ տալ։ 23Քո երգերի աղմուկը հեռացրու ինձանից, որ չþլսեմ տաւիղներիդ եղանակը։ 24* Բայց թող իրաւունքը յորդէ ջրի պէս, եւ արդարութիւնը վարար գետի պէս։ 25* Զոհեր եւ հացի ընծանե՞ր էիք մատուցանում ինձ անապատումը, այն քառասուն տարին, ով Իսրայէլի տուն։ 26Այլ դուք կրեցիք ձեր * Մողոքի վրանը եւ ձեր Հռեմփայ աստուծոյ աստղը՝ ձեր պատկերները որ շինել էիք ձեզ համար։ 27Ուրեմն ձեզ գերի պիտի անել տամ * Դամասկոսից այն կողմ, ասում է Տէրը, * որի անունը Զօրաց Աստուած է։
*5.1 Երեմ. է. 29։ Եզեկ. ժթ. 1։ իէ. 2։
*5.4 բ Մն. ժե. 2։ Երեմ. իթ. 13։ Հմր. 6։
*5.4 ես. ծե. 3։
*5.5 Գլ. դ. 4։
*5.5 Գլ. ը. 14։
*5.5 Ովս. դ. 15։ ժ. 8։
*5.5 Եբր.՝ դառնայ Աւեն։
*5.6 Հմր. 4։
*5.7 Գլ. զ. 12։
*5.8 Յոբ թ. 9։ լը. 31։
*5.8 Սաղ. ճդ. 20։
*5.8 Յոբ լը. 34։ Գլ. թ. 6։
*5.8 Գլ. դ. 13։
*5.10 Ես. իթ. 21։
*5.10 գ Թագ. իբ. 8։
*5.11 բ Օր. իը. 30, 38, 39։ Միք. զ. 15։ Սոփ. ա. 13։ Անգ. ա. 6։
*5.12 Գլ. բ. 6։
*5.12 Ես. իթ. 21։ Գլ. բ. 7։
*5.13 Գլ. զ. 10։
*5.14 Միք. գ. 11։
*5.15 Սաղ. լդ. 14։ ղէ. 10։ Հռովմ. ժբ. 9։
*5.15 Ել. լբ. 30։ դ Թագ. ժթ. 4։ Յովել բ. 14։
*5.16 Երեմ. թ. 17։
*5.17 Ել. ժբ. 12։ Նաւ. ա. 12։
*5.18 Ես. ե. 19։ Երեմ. ժէ. 15։ Եզեկ. ժբ. 22, 27։ բ Պետ. գ. 4։
*5.18 Երեմ. լ. 7։ Յովել բ. 2։ Սոփ. ա. 15։
*5.19 Երեմ. խը. 44։
*5.21 Առակ. իա. 27։ Ես. ա. 11-16։ Երեմ. զ. 20։ Ովս. ը. 13։
*5.21 Ղև. իզ. 31։
*5.22 Ես. կզ. 3։ Միք. զ. 6, 7։
*5.24 Ովս. զ. 6։ Միք. զ. 8։
*5.25 բ Օր. լբ. 17։ Յես. իդ. 14։ Եզեկ. ի. 8, 16, 24։ Գոր. է. 42, 43։ Տես Ես. խգ. 23։
*5.26 գ Թագ. ժա. 33։
*5.27 դ Թագ. ժէ. 6։
*5.27 Գլ. դ. 13։