Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յակոբը փախչում է Խառան։ Երկնքի սանդուղքը։ 1Եւ Իսահակը կանչեց Յակոբ…

Յակոբը փախչում է Խառան։ Երկնքի սանդուղքը։

1Եւ Իսահակը կանչեց Յակոբին եւ * օրհնեց նորան, եւ պատուիրեց նորան եւ ասեց նորան. * Քանանի աղջիկներից կին չառնես։ 2* Վեր կաց գնա Փադան-արամ * (Միջագետ) * քո մօր հայր Բաթուէլի տունը. Եւ այն տեղից քեզ համար կին առ * քո մօր եղբայր Լաբանի աղջիկներից։ 3Եւ * ամենակարող Աստուածը օրհնէ քեզ, եւ քեզ աճեցնէ եւ քեզ շատացնէ, եւ դու ժողովուրդների ժողով լինիս. 4Եւ տայ քեզ * Աբրահամի օրհնութիւնը եւ քո սերունդին քեզ հետ՝ * քո պանդխտութեան երկիրը ստացուածքի համար, որ Աստուած տուել է Աբրահամին։ 5Եւ Իսահակը ճանապարհեց Յակոբին, եւ նա գնաց Փադան-արամ (Միջագետ) Ասորի Բաթուէլի որդի Լաբանի այսինքն Յակոբի եւ Եսաւի մայր Ռեբեկայի եղբօր մօտ։

6Եւ երբոր Եսաւը տեսաւ որ Իսահակը օրհնեց Յակոբին եւ նորան ուղարկեց Փադան-արամ (Միջագետ) այն տեղից իրան կին առնելու համար, եւ որ նորան օրհնելիս պատուիրեց նորան ասելով, Քանանի աղջիկներից քեզ համար կին չառնես, 7Եւ որ Յակոբը հնազանդեց իր հօրը եւ իր մօրը, եւ գնաց Փադան-արամ (Միջագետ). 8Նաեւ տեսաւ Եսաւը որ * Քանանի աղջիկները իր հօրը Իսահակին անհաճելի են, 9Եսաւը գնաց Իսմայէլի մօտ, Աբրահամի որդու Իսմայէլի աղջիկ և * Նաբէօթի քոյր * Մայէլէթին իրան կին առաւ իր կանանցից ջոկ։

10Եւ Յակոբը * Բերսաբէէից դուրս եկաւ եւ գնաց դէպի * Խառան. 11Եւ մի տեղ հասաւ, եւ գիշերն այն տեղ մնաց, որովհետեւ արեգակը մար էր մտել. Եւ այն տեղի քարերիցն առաւ, եւ իր գլխի տակ դրաւ, եւ այն տեղ պառկեց։ 12Եւ երազ տեսաւ, եւ ահա մի սանդուղք՝ երկրի վերայ դրուած, եւ նորա գլուխը երկնքին էր դպչում, եւ * ահա Աստուծոյ հրեշտակները նորանով վեր էին գնում եւ իջնում։ 13Եւ * ահա Եհովան կանգնած էր նորա վերայ, եւ ասեց. * Ես եմ Եհովան՝ քո հօր Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը. * այդ երկիրը որի վերայ պառկած ես, ես քեզ եմ տալու եւ քո սերունդին. 14Եւ * քո սերունդը երկրի աւազի չափ կþլինի եւ կþտարածուի դէպի * արեւմուտք եւ արեւելք, եւ դէպի հիւսիս եւ հարաւ. Եւ * քեզանով կþօրհնուին երկրի բոլոր ազգերը՝ եւ քո սերունդովը։ 15Եւ * ահա ես քեզ հետ եմ, եւ * ամեն տեղ ուր որ գնաս քեզ կþպահեմ, եւ * քեզ այս երկիրը կþդարձնեմ. Որովհետեւ * քեզ չեմ թողիլ մինչեւ որ * կատարեմ այն՝ ինչ որ քեզ ասել եմ։ 16Եւ Յակոբը զարթնեց իր քնիցը եւ ասեց. Իրաւի * Եհովան այստեղ է, եւ ես չþգիտէի։ 17Եւ վախեց ու ասեց. Ինչ ահաւոր է այս տեղը, սա ուրիշ բան չէ, բայց միայն Աստուծոյ տունը, եւ սա է երկնքի դուռը։ 18Եւ Յակոբն առաւօտանց կանուխ վեր կացաւ, եւ առաւ այն քարը, որ իր գլխի տակ էր դրել, եւ նորան * արձան կանգնեցրեց, եւ նորա գլխին իւղ ածեց. 19Եւ * այն տեղի անունը * Բեթէլ դրաւ. Բայց առաջ այն քաղաքի անունը Լուզ էր։ 20Եւ * Յակոբը ուխտ արաւ եւ ասեց. Եթէ Աստուած ինձ հետ լինի, ինձ պահէ այս ճանապարհումը որ ես գնում եմ, եւ ինձ ուտելու հաց եւ հագնելու հանդերձ տայ, 21Եւ ես խաղաղութեամբ ետ դառնամ իմ հօր տունը, Եհովան ինձ համար Աստուած լինի, 22Եւ այս քարը որ ես արձան կանգնեցրի Աստուծոյ տուն լինի. Եւ այն ամենից որ դու ինձ տաս, ես քեզ տասանորդ տամ։

*28.1 Գլ. իէ. 33։

*28.1 Գլ. իդ. 3։

*28.2 Ովս. ժբ. 12։

*28.2 Գլ. իե. 20։ խը. 7, ևլն։

*28.2 Գլ. իբ. 23։

*28.2 Գլ. իդ. 29, ևլն։

*28.3 Գլ. ժէ. 1, 6։

*28.4 Գլ. ժբ. 2, ևլն։

*28.4 Գլ. ժէ. 8։

*28.8 Գլ. իդ. 3։ իզ. 35։

*28.9 Գլ. իե. 13։

*28.9 Գլ. լզ. 3։

*28.10 Գլ. իզ. 23, 33։

*28.10 Գոր. է. 2։

*28.12 Յօհ. ա. 51։

*28.13 Գլ. լե. 1։ խը. 3։

*28.13 Գլ. իզ. 24։

*28.13 Գլ. ժգ. 15։ լե. 12։

*28.14 Գլ. ժգ. 16։

*28.14 Գլ. ժգ. 14։ Տես բ Օր. ժբ. 20։

*28.14 Գլ. ժբ. 3։ ժը. 18։ իբ. 18։ իզ. 4։

*28.15 Գլ. իզ. 24։ լա. 3։ Հմր 20, 21։

*28.15 Գլ. խը. 16։ Սաղ. ճիա. 5, 7, 8։

*28.15 Գլ. լե. 6։

*28.15 բ Օր. լա. 6, 8։ Յես. ա. 5։ գ Թագ. ը. 57։ ա Մն. իը. 20։ Եբր. ժգ. 5։

*28.15 Թու. իգ. 19։

*28.16 Ել. գ. 5։ Յես. ե. 15։

*28.18 Գլ. լա. 13, 45։ լե. 14։

*28.19 Դատ. ա. 23, 26։

*28.19 Աստուծոյ տուն։

*28.20 Գլ. լա. 13։ բ Թագ. ժե. 8։