Հին Կտակարան
Նոր Կտակարան
Պօղոս առաքեալի պաշտօնէութիւնը։ Չէ ուզում ոչ ոքին ծանրութիւն լինել, կա…
Պօղոս առաքեալի պաշտօնէութիւնը։ Չէ ուզում ոչ ոքին ծանրութիւն լինել, կամ գայթակղեցնել։
1Չէ՞ որ առաքեալ եմ, * չէ՞ որ ազատ եմ, * չէ՞ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին տեսայ, * չէ՞ որ դուք իմ գործն էք Տէրով։ 2Թէեւ ուրիշներին առաքեալ չ’լինեմ, բայց հէնց ձեզ առաքեալ եմ * որ իմ առաքելութեան կնիքը դուք էք Տէրով։ 3Իմ պատասխանը ինձ քննողների դէմ սա է 4* Մի՞թէ մենք իշխանութիւն չ’ունինք ուտելու եւ խմելու. 5Մի՞թէ իշխանութիւն չ’ունինք քոյր կին ման ածելու մեզ հետ, ինչպէս ուրիշ առաքեալները եւ * Տիրոջ եղբարքը, եւ * Կեփասը։ 6Կամ մի՞թէ միայն ես եւ Բառնաբասը * իշխանութիւն չ’ունինք չ’գործելու։ 7* Ո՞վ է որ երբէք իր պաշարովն զինուորութիւն անէ. * ո՞վ է որ այգի տնկէ՝ եւ նորա պտղիցը չ’ուտէ. * ո՞վ է որ հօտ արածեցնէ՝ եւ հօտի կաթնիցը չ’ուտէ։ 8Մի՞թէ ես այս բաները մարդի կերպով եմ ասում, կամ չէ՞ որ օրէնքն էլ է ասում այս բաները։ 9Որովհետեւ Մովսէսի օրէնքումը գրուած է՝ * Կալի մէջ աշխատող եզան դունչը մի կապիր. Մի՞թէ Աստուած եզների համար էր հոգս անում։ 10Կամ չէ՞ որ մանաւանդ մեզ համար է ասում. Որովհետեւ մեզ համար գրուեցաւ, * որ հերկողը պէտք է յոյսով հերկէ. Եւ կասողն իր յոյսը վայելելու յոյսովը կասէ։ 11* Եթէ մենք ձեզանում հոգեւորները սերմեցինք, մեծ բա՞ն է որ ձեզանից մարմնաւորները հնձենք։ 12Եթէ ուրիշները ձեզ վերայ այդ իշխանութիւնը վայելում են, ո՞չ առաւել եւս մենք. * բայց մենք այս իշխանութիւնը չ’բանեցրինք. Այլ ամեն բանի համբերում ենք, * որ արգելք չ’դնենք Քրիստոսի աւետարանին։ 13* Չ’գիտէ՞ք թէ նորանք՝ որ տաճարումը գործում են, տաճարիցն են ուտում. Եւ նորանք՝ որ սեղանի պաշտօնեաներ են, սեղանիցն են բաժին առնում։ 14* Այնպէս էլ Տէրը հրաման տուաւ աւետարանը քարոզողներին * աւետարանիցն ապրել։ 15* Բայց ես սորանցից ոչ մէկն էլ չ’բանեցրի. Եւ այս բաները չ’գրեցի որ՝ ինձ այդպէս լինի. * որովհետեւ աւելի լաւ է ինձ մեռնել, քան թէ մէկն իմ պարծանքը ունայնացնէ։ 16Որովհետեւ եթէ աւետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ. * որովհետեւ դա հարկ է դրուած ինձ վերայ. Եւ վայ է ինձ, եթէ աւետարանը չ’քարոզեմ։ 17Վասնզի եթէ յօժար կամքով անեմ այս, * վարձք ունիմ. Իսկ եթէ ակամայ՝ * տնտեսութիւնը յանձնուած է ինձ։ 18Ապա ի՞նչ է իմ վարձքը. Այն որ՝ * աւետարանելիս ձրի տամ Քրիստոսի աւետարանը, * որ աւետարանի մէջ իմ իշխանութիւնը գէշ կերպով չ’բանեցնեմ։ 19* Որովհետեւ ամենից ազատ լինելով, * իմ անձը ամենքին ծառայ արի, * որ շատերին շահեմ։ 20Հրէաներին * Հրէայի պէս եղայ, որ Հրէաներին շահեմ։ 21Օրէնքի տակ լինողներին օրէնքի տակ լինողի պէս եղայ, * որ օրէնքի տակ լինողներին շահեմ. * օրէնք չ’ունեցողներին օրէնք չ’ունեցողի պէս եղայ. (իբր * չէ թէ ես Աստուծոյ առաջին օրէնք չ’ունէի, այլ Քրիստոսի օրէնքի տակ էի) որ օրէնք չ’ունեցողներին շահեմ։ 22* Տկարներին տկարի պէս եղայ, որ տկարներին շահեմ. * ամենին ամեն բան եղայ, * որ ինչ եւ իցէ մի քանիսին ապրեցնեմ։ 23Այս անում եմ աւետարանի համար, որ նորան կցորդ լինիմ։ 24Չգիտէ՞ք, թէ ասպարէզի մէջ վազողներն՝ ամենքն են վազում. Բայց մէկն է յաղթանակն առնում. * դուք այնպէս վազեցէք որ հասնէք։ 25* Եւ ամեն ով որ մրցում է ամեն բանից ժուժկալ է լինում. Հիմա նորանք մրցում են որ մի ապականելի պսակ առնեն, իսկ մենք՝ * անապականելի։ 26Ուրեմն ես այնպէս եմ վազում, * ոչ թէ ինչպէս անստոյգ. Այնպէս եմ մրցում ոչ թէ ինչպէս օդին զարկելով։ 27* Այլ իմ մարմինը ճնշում եմ եւ * նուաճում, որ մի գուցէ ուրիշներին քարոզելով, * ինքս անպիտան գտնուիմ։
*9.1 Գոր. թ. 15։ ժգ. 2։ իզ. 17։ բ Կոր. ժբ. 12։ Գաղ. բ. 7, 8։ ա Տիմ. բ. 7։ բ Տիմ. ա. 11։
*9.1 Գոր. թ. 3, 17։ ժը. 9։ իբ. 14, 18։ իգ. 11։ Գլ. ժե. 8։
*9.1 Գլ. գ. 6։ դ. 15։
*9.2 բ Կոր. գ. 2։ ժբ. 12։
*9.4 Հմր. 14։ ա Թես. բ. 6։ բ Թես. գ. 9։
*9.5 Մատ. ժգ. 55։ Մար. զ. 3։ Ղուկ. զ. 15։ Գաղ. ա. 19։
*9.5 Մատ. ը. 14։
*9.6 բ Թես. գ. 8, 9։
*9.7 բ Կոր. ժ. 4։ ա Տիմ. ա. 18։ զ. 12։ բ Տիմ. բ. 3։ դ. 7։
*9.7 բ Օր. ի. 6։ Առակ. իէ. 18։ Գլ. գ. 6-8։
*9.7 Յովհ. իա. 15։ ա Պետ. ե. 2։
*9.9 բ Օր. իե. 4։ ա Տիմ. ե. 18։
*9.10 բ Տիմ. բ. 6։
*9.11 Հռովմ. ժե. 27։ Գաղ. զ. 6։
*9.12 Գոր. ի. 33։ Հմր. 15, 18։ բ Կոր. ժա. 7, 9։ ժբ. 13։ ա Թես. բ. 6։
*9.12 բ Կոր. ժա. 12։
*9.13 Ղև. զ. 16, 26։ է. 6 ևլն։ Թու. ե. 9, 10։ ժը. 8-20։ բ Օր. ժ. 9։ ժը. 1։
*9.14 Մատ. ժ. 10։ Ղուկ. ժ. 7։
*9.14 Գաղ. զ. 6։ ա Տիմ. ե. 17։
*9.15 Հմր. 12։ Գոր. ժը. 3։ ի. 34։ Գլ. դ. 12։ ա Թես. բ. 9։ բ Թես. գ. 8։
*9.15 բ Կոր. ժա. 10, 12։
*9.16 Հռովմ. ա. 14։
*9.17 Գլ. գ. 8, 14։
*9.17 Գլ. դ. 1։ Գաղ. բ. 7։ Փիլ. ա. 16։ Կող. ա. 25։
*9.18 Գլ. ժ. 33։ բ Կոր. դ. 5։ ժա. 7։
*9.18 Գլ. է. 31։
*9.19 Հմր. 1։
*9.19 Գաղ. ե. 13։
*9.19 Մատ. ժը. 15։ ա Պետ. գ. 1։
*9.20 Գոր. ժզ. 3։ ժը. 18։ իա. 23 ևլն։
*9.21 Ոմանք աւէլացնում են՝ չէ թէ ես օրէնքի տակ էի,
*9.21 Հռովմ. բ. 12, 14։
*9.21 Գլ. է. 22։
*9.22 Հռովմ. ժե. 1։ բ Կոր. ժա. 29։
*9.22 Գլ. ժ. 33։
*9.22 Հռովմ. ժա. 14։ Գլ. է. 16։
*9.24 Գաղ. բ. 2։ ե. 7։ Փիլ. բ. 16։ գ. 14։ բ Տիմ. դ. 7։ Եբր. ժբ. 1։
*9.25 Եփես. զ. 12։ ա Տիմ. զ. 12։ բ Տիմ. բ. 5։ դ. 7։
*9.25 բ Տիմ. դ. 8։ Յակ. ա. 12։ ա Պետ. ա. 4։ ե. 4։ յայտ. բ. 10։ գ. 11։
*9.26 բ Տիմ. բ. 5։
*9.27 Հռովմ. ը. 13։ Կող. գ. 5։
*9.27 Հռովմ. զ. 18, 19։
*9.27 Երեմ. զ. 30։ բ Կոր. ժգ. 5, 6։