Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սարի վերայ Քրիստոսի քարոզը։ 1Եւ ժողովուրդները տեսնելով *&nbsp…

Սարի վերայ Քրիստոսի քարոզը։

1Եւ ժողովուրդները տեսնելով * վեր ելաւ սարը. Եւ երբոր ինքը նստեց, նորա աշակերտներն եկան նորա մօտ։ 2Եւ նա իր բերանը բանալով նորանց սովորեցնում էր եւ ասում.

3* Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը։ 4* Երանի սգաւորներին, որ նորանք կ’մխիթարուին։ 5* Երանի հեզերին, որ * նորանք կ’ժառանգեն երկիրը։ 6Երանի նորանց, որ սոված եւ ծարաւ են արդարութեան, որ * նորանք կ’կշտանան։ 7* Երանի ողորմածներին, որ նորանք ողորմութիւն կ’գտնեն։ 8* Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ * նորանք Աստուծուն կ’տեսնեն։ 9Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կ’կոչուին։ 10* Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։ 11* Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն * չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը։ 12* Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. Որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։

13Դուք երկրի աղն էք. * եթէ աղն անհամանայ, ի՞նչով կ’աղանուի. Այլ եւս ոչնչի պէտք չէ, միայն թէ դուրս գցուի եւ մարդկանցից ոտնակոխ լինի։ 14* Դուք աշխարհի լոյսն էք. Մի քաղաք, որ կենում է սարի վերայ, կարող չէ թագչուիլ։ 15Եւ * ճրագը չեն վառիլ եւ դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վերայ, եւ նա լոյս կ’տայ ամենին՝ որ տան մէջ են։ 16Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, * որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ * փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է։

17* Մի կարծէք, թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները քանդելու. Ես չ’եկայ քանդելու, այլ կատարելու։ 18Որովհետեւ ճշմարիտն ասում եմ ձեզ, * մինչեւ որ երկինքն եւ երկիրս անց կենան, օրէնքիցը մի կէտ կամ մէկ պզտիկ նշանագիր չի անցնիլ մինչեւ որ բոլորը չ’կատարուի։ 19* Արդ՝ ով որ այս ամենափոքր պատուիրանքներից մէկը քանդէ, եւ մարդկանց այնպէս սովորեցնէ, նա փոքրագոյն կ’կոչուի երկնքի արքայութիւնումը. Բայց նա որ կ’անէ եւ կ’սովորեցնէ, նա մեծ կ’կոչուի երկնքի արքայութիւնումը։ 20Որովհետեւ ասում եմ ձեզ, Եթէ չ’աւելանայ ձեր արդարութիւնն աւելի քան * դպիրներինը եւ Փարիսեցիներինը, բնաւ չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։

21Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, * Մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կ’լինի դատաստանին։ 22Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ զուր տեղը * բարկանայ իր եղբօրը, պարտական կ’լինի դատաստանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կ’լինի ատեանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Մորոս, պարտական կ’լինի գեհենի կրակին։ 23Արդ՝ * եթէ սեղանի վերայ մատուցանես քո ընծան, եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քեզ դէմ մէկ բան ունի, 24* Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. Եւ գնա առաջ հաշտուիր քո եղբօր հետ. Եւ յետոյ եկ ընծադ մատուցրու։ 25* Քո ոսոխի հետ շուտով միաբանուիր, քանի որ նորա հետ ճանապարհումն ես. Որ մի գուցէ ոսոխը քեզ դատաւորին մատնէ, եւ դատաւորը քեզ մատնէ դահճին, եւ բանտը գցուիս։ 26Ճշմարիտն ասում եմ քեզ, դուրս չես գալ այն տեղից, մինչեւ որ վերջի նաքարակիտը չ’վճարես։

27Լսել էք որ ասուեցաւ առաջիններին, թէ * Շնութի՛ւն մի՛ անիր։ 28Բայց ես ասում եմ ձեզ թէ * Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ։ 29* Եւ եթէ քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, * հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, որովհետեւ լաւ է քեզ համար, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չ’գցուի գեհենը։ 30Եւ եթէ քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. Որովհետեւ լաւ է քեզ համար՝ որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չ’գցուի գեհենը։ 31Էլի ասուեցաւ՝ թէ * Ով որ իր կնիկն արձակէ, թող արձակման թուղթ տայ նորան։ 32Բայց ես ասում եմ ձեզ թէ * Ով որ իր կնիկն արձակէ առանց պոռնկութեան պատճառի, նա նորան շնութիւն անել է տալիս. Եւ ով որ մի արձակուածին առնէ, շնութիւն է անում։

33Դարձեալ լսել էք որ * ասուեցաւ առաջիններին, * Սուտ երդում մի անիր, * բայց Տիրոջը վճարիր քո երդմունքը։ 34Բայց ես ասում եմ ձեզ. * Բնաւ երդում մի՛ անիր. Ո՛չ երկնքովն՝ որովհետեւ նա * աթոռ է Աստուծոյ. 35Եւ ոչ երկրովը՝ որովհետեւ պատուանդան է նորա ոտների. Եւ ո՛չ Երուսաղէմովն՝ որ * քաղաք է մեծ թագաւորի։ 36Եւ ոչ քո գլխովն երդում արա, որովհետեւ կարող չես մէկ մազ սպիտակ անել կամ սեւ։ 37* Բայց ձեր խօսքը լինի, Այոն՝ այո, եւ Ոչն՝ ոչ. Եւ սորանից աւելին չարիցն է։

38Լսել էք՝ որ ասուեցաւ * Աչքի տեղ աչք, եւ ատամի տեղ ատամ։ 39Բայց ես ասում եմ ձեզ. * Չարին հակառակ մի կենաք, այլ * ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու։ 40Եւ * ով որ ուզէ քեզ հետ դատ վարել եւ քո շապիկն առնել, քո բաճկոնն էլ թող նորա մօտ։ 41Եւ ով որ քեզ պահակ բռնած մէկ մղոն քշէ, նորա հետ երկուսը գնա։ 42Քեզանից բան ուզողին տուր. Քեզանից փոխ առնել կամեցողից * երես մի դարձնիր։

43Լսել էք որ ասուեցաւ, * քո ընկերին սիրիր, եւ * քո թշնամիին ատիր։ 44Բայց ես ասում եմ ձեզ, * Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ * աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար. 45Որ որդիք լինիք ձեր Հօրն, որ երկնքումն է. Որովհետեւ * նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ։ 46* Որովհետեւ՝ եթէ ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ վարձք ունիք. Չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։ 47Եւ եթէ միայն ձեր եղբայրներին բարեւ տաք, ի՞նչ աւելի բան էք անում. Չէ՞ որ մաքսաւորներն էլ են այնպէս անում։ 48* Արդ դուք կատարեալ եղիք, * ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է։

*5.1 Մար. գ. 13, 20։ Տես Ղուկ. զ. 20։

*5.3 Ղուկ. զ. 20։ Տես Սաղ. ծա. 17։

*5.4 Ես. կա. 2, 3։ Ղուկ. զ. 21։ Յովհ. ժզ. 20։ բ Կոր. ա. 7։ Յայտ. իա. 4։

*5.5 Սաղ. լէ. 11։

*5.5 Տես Հռովմ. դ. 13։

*5.6 Ես. ծե. 1։ կե. 13։

*5.7 Սաղ. խա. 1։ Գլ. զ. 14։ բ Տիմ. ա. 16։ Եբր. զ. 10։ Յակ. բ. 13։

*5.8 Սաղ. ժե. 2։ իդ. 4։ Եբր. ժբ. 14։

*5.8 ա Կոր. ժգ. 12։ ա Յովհ. գ. 2, 3։

*5.10 բ Կոր. դ. 17։ բ Տիմ. բ. 12։ ա Պետ. գ. 14։

*5.11 Ղուկ. զ. 22։

*5.11 ա Պետ. դ. 14։

*5.12 Ղուկ. զ. 23։ Գոր. ե. 41։ Հռովմ. ե. 3։ Յակ. ա. 2։ ա Պետ. դ. 13։

*5.13 Մար. թ. 49։ Ղուկ. ժդ. 34, 35։

*5.14 Առակ. դ. 18։ Փիլ. բ. 15։

*5.15 Մար. դ. 21։ Ղուկ. ը. 16։ ժա. 33։

*5.16 ա Պետ. բ. 12։

*5.16 Յովհ. ժե. 8։ ա Կոր. ժդ. 25։

*5.17 Հռովմ. գ. 31։ ժ. 4։ Գաղ. գ. 24։

*5.18 Ղուկ. ժզ. 17։

*5.19 Յակ. բ. 10։

*5.20 Հռովմ. թ. 31։ ժ. 3։

*5.21 Ել. ի. 13։ բ Օր. ե. 17։

*5.22 ա Յովհ. գ. 15։

*5.23 Գլ. ը. 4։ իգ. 19։

*5.24 Գլ. ժը. 19։ ա Տիմ. բ. 8։ ա Պետ. դ. 7։

*5.25 Առակ. իե. 8։ Ղուկ. ժբ. 58, 59։

*5.27 Ել. ի. 14։ բ Օր. ե. 18։

*5.28 Յոբ լա. 1։ Առակ. զ. 25։ Տես Ծն. լդ. 2։ բ Թագ. ժա. 2։

*5.29 Գլ. ժը. 8, 9։ Մար. թ. 46։

*5.29 Տես Գլ. ժթ. 12։ Հռովմ. ը. 13։ ա Կոր. թ. 27։ Կող. գ. 5։

*5.31 բ Օր. իդ. 1։ Երեմ. գ. 1։ Տես Գլ. ժթ. 3։ Մար. ժ. 2 ևլն։

*5.32 Գլ. ժթ. 9։ Ղուկ. ժզ. 18։ Հռովմ. է. 3։ ա Կոր. է. 10, 11։

*5.33 Գլ. իդ. 16։

*5.33 Ել. ի. 7։ Ղև. ժթ. 12։ Թու. լ. 2։ բ Օր. ե. 11։

*5.33 բ Օր. իգ. 23։

*5.34 Գլ. իգ. 16, 18, 22։ Յակ. ե. 12։

*5.34 Ես. կզ. 1։

*5.35 Սաղ. խը. 2։ ձէ. 3։

*5.37 Կող. դ. 6։ Յակ. ե. 12։

*5.38 Ել. իա. 24։ Ղև. իդ. 20։ բ Օր. ժթ. 21։

*5.39 Առակ. ի. 22։ իդ. 29։ Ղուկ. զ. 29։ Հռովմ. ժբ. 17, 19։ ա Կոր. զ. 7։ ա Թես. ե. 15։ ա Պետ. գ. 9։

*5.39 Ես. ծ. 6։ Ողբ. գ. 30։

*5.40 Գլ. իէ. 32։ Մար. ժե. 21։

*5.42 բ Օր. ժե. 8, 10։ Ղուկ. զ. 30, 35։

*5.43 Ղև. ժթ. 18։

*5.43 բ Օր. իգ. 6։

*5.44 Ղուկ. զ. 28, 35։ Հռովմ. ժբ. 14, 20։

*5.44 Ղուկ. իգ. 34։ Գոր. է. 59։ ա Կոր. դ. 12, 13։ ա պետ. բ. 23։ գ. 9։

*5.45 Յոբ իե. 3։

*5.46 Ղուկ. զ. 32։

*5.48 Ծն. ժէ. 1։ Ղև. ժա. 44։ ժթ. 2։ Ղուկ. զ. 36։ Կող. ա. 28։ դ. 12։ Յակ. ա. 4։ ա Պետ. ա. 15, 16։

*5.48 Եփես. ե. 1։