Հին Կտակարան
Նոր Կտակարան
Վայ Եգիպտոս փախչողներին երանի Տիրոջ զօրութեանը յուսացողներին։ 1Վա՜…
Վայ Եգիպտոս փախչողներին երանի Տիրոջ զօրութեանը յուսացողներին։
1Վա՜յ ապստամբ որդկանցը, ասում է Տէրը, որ * խորհուրդ են անում, բայց չէ թէ ինձանից, որ դաշինք են կապում, բայց չէ թէ իմ հոգովը, * որպէս զի շատացնեն մեղք մեղքի վերայ։ 2Որ * գնում են իջնում Եգիպտոս, եւ * իմ բերանը չեն հարցնում. Որ պատսպարուին Փարաւօնի պատսպարանումը եւ որ ապաւինեն Եգիպտոսի հովանիին։ 3* Բայց Փարաւօնի պաստպարանը ձեզ համար ամօթ պիտի լինի, եւ Եգիպտոսի հովանիին ապաւինելը՝ նախատինք։ 4Որովհետեւ նորա իշխանները * Տայանիս են եղել, եւ նորա թագաւորները հասել են Հանէս։ 5* Ամենքը պիտի ամաչեն այն ազգի մասին, որ իրանց օգուտ չþունի, ոչ օգնութիւն եւ ոչ օգուտ ունի, այլ ամօթի եւ խայտառակութեան համար է։
6Հարաւի անասունների պատգամը։
Նեղութեան եւ վշտաց երկրովը, որտեղից որ են մատակ առիւծը եւ առոյգ առիւծը, * իժը եւ թեւաւոր կիզող օձը. Տանում են իրանց ստացուածքը էշերի մէջքի վերայ, եւ ուղտերի սապատի վերայ իրանց գանձերը մի այնպիսի ժողովրդի մօտ, որ օգուտ չþունի։ 7Եւ * ունայն ու դարտակ է Եգիպտոսի օգնութիւնը, նորա համար կանչեցի նորան՝ Կոկոզաբան դատարկապորտներ են նորանք։ 8Արդ գնա գրիր * այս նորանց հետ տախտակի վերայ եւ գրքին վերայ նշանակիր, եւ դա մնայ յետի օրուայ համար վկայութիւն մինչեւ յաւիտեան։ 9Որովհետեւ * դա մի ապստամբ ժողովուրդ է՝ ստախօս որդիք, որդիք որ չեն ուզում լսել Տիրոջ օրէնքը։ 10* Որ ասում են տեսանողներին. Մի տեսնէք. Եւ մարգարէներին թէ Մեզ համար ուղիղ բաներ մի մարգարէանաք. * մեզ կակուղ բաներ ասեցէք, խաբէութիւններ մարգարէացէք։ 11Հեռացէք ճանապարհիցը, ծռեցէք ուղիիցը, վերցրէք մեր առաջից իսրայէլի Սուրբին։ 12Սորա համար այսպէս է ասում Իսրայէլի Սուրբը. Որովհետեւ ձեր զզուանքը գալիս է այս խօսքից, եւ ապաւինել էք բռնութեան եւ ծռութեան, եւ նորանց վերայ կռնել էք. 13Նորա համար այս անօրէնութիւնը ձեզ համար կþլինի բարձր պարսպի վերայ ուռած * վայր ընկնող փլուածքի պէս, որի կործանումը * յանկարծակի անկարծ կþգայ։ 14Եւ * նորան փշրելու է բրուտի աման փշրելու պէս՝ փշրելու է եւ չէ խնայելու, եւ նորա կտորտանքներիցը մի խեցիի կտոր չէ գտնուելու կրակարանիցը կրակ վեր առնելու եւ փոսիցը ջուր հանելու համար։ 15Որովհետեւ այսպէս է ասում Եհովայ Տէրը՝ Իսրայէլի Սուրբը. * դառնալով եւ հանդարտ կենալով կþփրկուիք, հանդարտութեամբ եւ ապաւինութեամբ կþլինի ձեր զօրութիւնը. * բայց դուք չէք ուզում։ 16Եւ ասում էք. Ոչ, այլ ձիով փախչենք. Դորա համար փախչելու էք. Եւ արագընթացների վերայ հեծնենք, դորա համար արագընթաց են լինելու ձեզ հալածողները։ 17* Ձեր մէկ հազարը մէկի սպառնալիքի առաջին՝ հինգի սպառնալիքի առաջին դուք պիտի փախչէք, մինչեւ որ մնաք մի ձողի պէս սարի գլխին, եւ մի դրօշակի պէս՝ բլուրի ծայրին։ 18Եւ դորա համար Տէրը սպասելու է, որ ձեզ ողորմէ, եւ դորա համար բարձրանալու է որ ձեզ գթայ. Որովհետեւ Տէրը իրաւունքի Աստուած է. * երանի՜ այն ամենին որ սպասում են նորան։
19Որովհետեւ մի ժողովուրդ պիտի բնակուէ * Սիօնի վերայ Երուսաղէմումը, դու էլ լաց չես լինելու. Նա քեզ պիտի ողորմէ աղաղակիդ ձայնովը. Հէնց որ նա լսեց՝ քեզ պատասխան է տալու։ 20Եւ Տէրը ձեզ տալու է * նեղութեան հաց եւ տառապանքի ջուր, բայց * քո ուսուցիչները այլ եւս ետ չեն քաշուելու, եւ քո աչքերը շարունակ տեսնելու են քո ուսուցիչներին։ 21Եւ քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր * աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք։ 22* Այն ժամանակ դուք պիղծ կþհամարէք՝ դու քո արծաթի կուռքերի ծածկոցները, եւ դու քո ոսկիի կռածոյների ձուլուածքը. Դու ցիրուցան կþանես դաշտանի շորի պէս, * դու նորանց ասելու ես՝ Դո՜ւրս։ 23* Եւ նա անձրեւ կþտայ արտումը սերմած սերմիդ, եւ երկրի արդիւնքիցը՝ հաց. Եւ առատ ու պարարտ կþլինի. Այն օրը քո խաշինքը ընդարձակ արօտում կþարածեն։ 24Եւ այն եզերն ու էշերը, որ երկիրը կþգործեն, պիտի աղուած կերակուր ուտեն, թիով եւ հոսելիով մաքրուած։ 25Եւ * ամեն բարձր սարի վերայ եւ ամեն բարձրացած բլուրի վերայ վտակներ՝ ջրերի առուներ են լինելու մեծ կոտորածի օրը՝ աշտարակները ընկնելիս։ 26Եւ * լուսնի լոյսը արեգակի լոյսին պէս կþլինի եւ արեգակի լոյսը եօթնապատիկ կþլինի՝ եօթը օրուայ լոյսին չափ, այն օրը որը Եհովան կþկապէ իր ժողովրդի կոտրածը եւ նորա հարուածի խոցը կþբժշկէ։
27Ահա Տիրոջ անունը հեռուից է գալիս, նորա բարկութիւնը բորբոքուած է եւ բոցը՝ սաստիկ. Ու շրթունքները լիքն են բարկութիւնով, եւ լեզուն մաշող կրակի պէս է։ 28Եւ * նորա հոգին յորդահոս գետի պէս * մինչեւ պարանոցն է հասնում, որ շարժէ ազգերին փուչ շարժումով, եւ * մոլորութեան սանձ դնէ ազգերի կզակին։ 29Դուք երգ կþունենաք * սուրբ տօնի գիշերուայ նման, եւ սրտի ուրախութիւն՝ սրինգով գնացողի պէս, որ գնում է * Տիրոջ սարը Իսրայէլի վէմի մօտ։ 30* Եւ Տէրը լսել է տալու իր ձայնի փառքը, եւ իր բազուկի իջնելը ցոյց է տալու սաստիկ բարկութիւնով եւ լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորկով եւ * կարկտի քարերով։ 31Որովհետեւ Տիրոջ ձայնիցը զարհուրելու է * Ասորեստանցին, որ * զարկում էր գաւազանով։ 32Եւ որոշուած գաւազանի ամեն հարուածը, որ Տէրը իջեցնելու է նորա վերայ, լինելու է թմբուկներով եւ քնարներով. Եւ * պատերազմելու է նորա հետ պատերազմներով շարժելով իր ձեռքը։ 33* Որովհետեւ վաղուց պատրաստ է Տօփեթը, նաեւ պատրաստ է թագաւորին համար. Նա խորացրել լայնացրել է. Նորա խարոյկը շատ կրակ եւ փայտ ունի. Տիրոջ շունչը ծծումբի հեղեղի պէս վառելու է նորան։
*30.1 Գլ. իթ. 15։
*30.1 բ Օր. իթ. 19։
*30.2 Գլ. լա. 1։
*30.2 Թու. իէ. 21։ Յես. թ. 14։ գ Թագ. իբ. 7։ Երեմ. իա. 2։ խբ. 2, 20։
*30.3 Գլ. ի. 5։ Երեմ. լէ. 5, 7։
*30.4 Գլ. ժթ. 11։
*30.5 Երեմ. բ. 36։
*30.6 բ Օր. ը. 15։
*30.7 Երեմ. լէ. 7։
*30.8 Ամբ. բ. 2։
*30.9 բ Օր. լբ. 20։ Գլ. ա. 4։ Հմր. 1։
*30.10 Երեմ. ժա. 21։ Ամով. բ. 12։ է. 13։ Միք. բ. 6։
*30.10 գ Թագ. իբ. 13։ Միք. բ. 11։
*30.13 Սաղ. կբ. 3։
*30.13 Գլ. իթ. 5։
*30.14 Սաղ. բ. 9։ Երեմ. ժթ. 11։
*30.15 Գլ. է. 4։
*30.15 Մատ. իգ. 37։
*30.17 Ղև. իզ. 8։ բ Օր. իը. 25։ լբ. 30։ Յես. իգ. 10։
*30.18 Սաղ. բ. 12։ լդ. 8։ Առակ. ժզ. 20։ Երեմ. ժէ. 7։
*30.19 Գլ. կե. 9։
*30.20 գ Թագ. իբ. 27։ Սաղ. ճիէ. 2։
*30.20 Սաղ. հդ. 9։ Տես Ամով. ը. 11։
*30.21 Յես. ա. 7։
*30.22 բ Մն. լա. 1։ Գլ. բ. 20։ լա. 7։
*30.22 Ովս. ժդ. 8։
*30.23 Մատ. զ. 33։ ա Տիմ. դ. 8։
*30.25 Գլ. բ. 14, 15։ խդ. 3։
*30.26 Գլ. կ. 19, 20։
*30.28 Գլ. ժա. 4։ բ Թես. բ. 8։
*30.28 Գլ. ը. 8։
*30.28 Գլ. լէ. 29։
*30.29 Սաղ. խբ. 4։
*30.29 Գլ. բ. 3։
*30.30 Գլ. իթ. 6։
*30.30 Գլ. իը. 2։ լբ. 19։
*30.31 Գլ. լէ. 36։
*30.31 Գլ. ժ. 5, 24։
*30.32 Գլ. ժա. 15։ ժթ. 16։
*30.33 Երեմ. է. 31։ ժթ. 6 ևլն։