Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սենեքերիմը պաշարում է Երուսաղէմը։ 1Եւ * եղաւ որ եզեկիա թ…

Սենեքերիմը պաշարում է Երուսաղէմը։

1Եւ * եղաւ որ եզեկիա թագաւորի տասնեւչորսերորդ տարին վեր եկաւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքների վերայ եւ առաւ նորանց։ 2Եւ Ասորեստանի թագաւորը Ռաբսակին շատ զօրքով Լաքիսից Երուսաղէմ ուղարկեց Եզեկիա թագաւորի մօտ, եւ նա կանգնեց թափչի ագարակի ճանապարհին՝ վերի աւազանի ջրմուղի վերայ։ 3Եւ նորանց մօտ դուրս եկան Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն եւ Սեբնա ատենադպիրը, եւ յիշատակաց դպիր Ասափի որդի Յովաքը։

4* Եւ Ռաբսակն ասեց նորանց. Ասեցէք Եզեկիային. Այսպէս է ասում մեծ թագաւորը՝ Ասորեստանի թագաւորը. Ի՞նչ է այդ յոյսը, որի վերայ դու ապաւինել ես։ 5Ես ասում եմ, թէ Միայն շրթունքի խօսքեր են դորանք՝ թէ Խորհուրդ ու զօրութիւն ունիմ պատերազմի համար. Հիմա ո՞ւմ ապաւինեցիր որ ինձանից ապստամբուեցիր։ 6Ահա դու ապաւինել ես * այն ջախջախուած եղէգի ցուպին՝ Եգիպտոսին, որ եթէ մէկ մարդ նորա վերայ կռնէ, ձեռքը կþմտնէ եւ նորան կþծակէ, այսպէս է Եգիպտոսի Փարաւօն թագաւորը բոլոր իրան ապաւինողների համար։ 7Բայց եթէ ինձ ասես թէ մենք մեր Եհովայ Աստուծուն ենք ապաւինել. Մի՞թէ դա այն չէ, որի բարձրաւանդակները եւ սեղանները Եզեկիան վերցրեց եւ Յուդային ու Երուսաղէմին ասեց. Միայն այս սեղանի առաջին երկրպագութիւն արէք։ 8Արդ ուրեմն * դաշինք դիր իմ տիրոջ՝ Ասորեստանի թագաւորի հետ. Եւ ես քեզ երկու հազար ձի տամ, եթէ դու կարող ես նորանց վերայ հեծնողներ դնել։ 9Ապա ի՞նչպէս ես կարող դէմ դնել իմ տիրոջ փոքրիկ ծառաներից մէկ կուսակալին, որ դու կառքերի եւ ձիերի համար Եգիպտոսին ես ապաւինում։ 10Եւ հիմա արդե՞օք ես առանց Եհովայի եմ եկել այս երկրի վերայ նորան աւերալու համար. Եհովան ինձ ասեց. Գնա այն երկրի վերայ եւ նորան աւերիր։

11Եւ Եղիակիմն ու Սեբնան եւ Յովաքն ասեցին Ռաբսակին. Խնդրում ենք ծառաներիդ հետ * Ասորերէն խօսիր, որովհետեւ մենք հասկանում ենք, եւ մեզ հետ Եբրայեցերէն մի խօսիր պարսպի վերայ եղող ժողովրդի ականջի առաջին։ 12Եւ Ռաբսակն ասեց. Մի՞թէ քո տիրոջ եւ քեզ մօտ է ուղարկել ինձ իմ տէրը այս խօսքերը խօսելու. Չէ՞ որ այս մարդկանց համար, որոնք պարսպի վերայ նստած են ձեզ հետ որ իրանց աղբն են ուտելու եւ իրանց մէզը խմելու։

13Եւ Ռաբսակը կանգնեց եւ մեծ ձայնով աղաղակեց Եբրայեցերէն եւ ասեց. Լսեցէք մեծ թագաւորի՝ Ասորեստանի թագաւորի խօսքը. 14Թագաւորը այսպէս է ասում. Եզեկիան ձեզ չþխաբէ, որովհետեւ նա կարող չէ ձեզ ազատել։ 15Եւ Եզեկիան ձեզ Եհովային չþյուսացնէ ասելով. Եհովան մեզ անպատճառ ազատելու է, եւ այս քաղաքը պիտի չþտրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։ 16Եզեկիային մի լսէք, որովհետեւ Ասորեստանի թագաւորը այսպէս է ասում. Ինձ հետ հաշտութիւն արէք, եւ դուրս եկէք ինձ մօտ, եւ ամեն մարդ իր որթիցը եւ ամեն մարդ իր թզենուցն ուտէ, եւ * ամեն մարդ իր ջրհորի ջրիցը խմէ։ 17Մինչեւ որ եսգամ եւ ձեզ տանեմ ձեր երկրի պէս մի երկիր՝ ցորենի ու գինիի երկիր, հացի ու այգիների երկիր։ 18Մի գուցէ Եզեկիան ձեզ խաբէ ասելով թէ Եհովան մեզ ազատելու է։ Մի՞թէ փրկեցին այն ազգերի աստուածները՝ ամեն մէկն իր երկիրը Ասորեստանի թագաւորի ձեռքիցը։ 19Ո՞ւր են Եմաթի եւ Արփադի աստուածները. Ո՞ւր են Սեփարուիմի աստուածները, որ ազատէին Սամարիան իմ ձեռքից։ 20Ո՞րն է այս երկիրների բոլոր աստուածներիցը, որ ազատած լինեն իրանց երկիրը իմ ձեռքից, որ Եհովան էլ Երուսաղէմն ազատէր իմ ձեռքից։ 21Եւ նորանք լռեցին եւ պատասխան չþտուին. Որովհետեւ թագաւորը հրաման էր արել ասելով. Նորան չþպատասխանէք։

22Եւ Քեղկիայի որդի Եղիակիմը պալատի վերակացուն եւ Սեբնա ատենադպիրը եւ Ասափի որդի Յովաքը յիշատակաց դպիրը գնացին իրանց հանդերձները պատառելով Եզեկիայի մօտ եւ նորան պատմեցին Ռաբսակի խօսքերը։

*36.1 դ Թագ. ժը. 13, 17։ բ Մն. լբ. 1։

*36.4 դ Թագ. ժը. 19 ևլն։

*36.6 Եզեկ. իթ. 6, 7։

*36.8 Կամ՝ մրցիր. ոմանք՝ պատանդ տուր

*36.11 Քաղդէարէն.

*36.16 Զաք. գ. 10։