Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սեդեկիան չէ պահում ազատութեան տարին, և մարգարէն յայտնում է նորան և նո…
Սեդեկիան չէ պահում ազատութեան տարին, և մարգարէն յայտնում է նորան և նորա ժողովրդին Աստուծոյ պատիժը։
1Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ, երբ * Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եւ նորա բոլոր զօրքերը եւ * երկրի բոլոր թագաւորութիւնները որ իր իշխանութեան ձեռքումն էին, եւ բոլոր ժողովուրդներովը պատերազմում էին Երուսաղէմի դէմ եւ նորա բոլոր քաղաքների դէմ, ասելով.
2Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Գնա եւ խօսիր Յուդայի թագաւոր Սեդեկիային եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէրը. Ահա * ես այս քաղաքը պիտի տամ Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ * նա պիտի այրէ նորան կրակով։ 3Եւ * դու պիտի չþպրծնես նորա ձեռքիցը, այլ անպատճառ պիտի բռնուիս եւ նորա ձեռքը մատնուիս, եւ քո աչքերը պիտի տեսնեն Բաբիլոնի թագաւորի աչքերը, եւ նորա բերանը պիտի խօսէ քո բերանի հետ, եւ պիտի գնաս Բաբիլոն։ 4Սակայն լսիր Տիրոջ խօսքը, ով Յուդայի Սեդեկիա թագաւոր, այսպէս է ասում Տէրը քո մասին. Դու սրով պիտի չþմեռնես։ 5Դու խաղաղութիւնով պիտի մեռնես. Եւ * ինչպէս որ քեզանից առաջ եղող քո հայրերի առաջին թագաւորների համար խունկեր ծխեցին, * նոյնպէս եւ պիտի ծխեն քեզ համար, եւ Վա՜յ տէր, ասելով, * պիտի սուգ անեն քեզ վերայ, որովհետեւ այս խօսքը ես խօսեցի, ասում է Տէրը։
6Եւ Երեմիա մարգարէն խօսեց Յուդայի Սեդեկիա թագաւորի հետ այս բոլոր խօսքերը Երուսաղէմում։ 7Եւ Բաբիլոնի թագաւորի զօրքը պատերազմում էր Երուսաղէմի դէմ եւ * Յուդայի մնացած բոլոր քաղաքների դէմ, Լաքիսի եւ Ազեկայի դէմ, որովհետեւ Յուդայի քաղաքների մէջ սորանք էին մնացել պարսպաւոր քաղաքներ։
8Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ, երբոր Սեդեկիա թագաւորը Երուսաղէմումն եղող ժողովրդի բոլորի հետ ուխտ էր դրել, որ նորանք * ազատութիւն քարոզեն. 9* Որ ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին՝ Եբրայեցիին եւ Եբրայեցուհիին ազատ արձակէ, որ * ոչ մէկը չþծառայեցնէ իր Հրէայ եղբօրը։ 10Եւ լսեցին բոլոր իշխանները եւ բոլոր ժողովուրդը, որոնք ուխտ արին, որ ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին ազատ արձակէ, որ այլ եւս նորան չþծառայեցնէ եւ նորանք լսեցին ու արձակեցին։ 11Բայց * յետոյ ետ դառան եւ իրանց ազատ արձակած ծառաներին եւ աղախիններին ետ դարձրին եւ նորանց բռնի ծառաներ եւ աղախիններ արին։
12Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ՝ ասելով. 13Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ես ուխտ արի ձեր հայրերի հետ այն օրը որ նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը՝ ծառայութեան տանիցը ասելով թէ 14* Եօթը տարիից յետոյ ձեզանից ամեն մարդ արձակէ իր Եբրայեցի եղբօրը, որ ծախուած է քեզ վերայ եւ ծառայել է քեզ վեց տարի, դու նորան ազատ արձակիր քո կշտիցը, բայց ձեր հայրերը ինձ չþհնազանդեցին եւ ականջ չþդրին։ 15Եւ դուք այսօր ետ էիք դառել եւ արել այն՝ ինչ որ ուղիղ է իմ աչքի առաջին ամեն մարդ իր ընկերին ազատութիւն քարոզելով, եւ * ուխտ էիք կապել իմ առաջին * այն տանը, որի վերայ կոչուած է իմ անունը. 16Բայց էլի դառաք ու * պղծեցիք իմ անունը, եւ ետ դարձրիք ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին, որոնց ազատ արձակել էիք իրանց համար, եւ նորանց բռնադատեցիք, որ ձեզ համար ծառաներ եւ աղախիններ լինեն։
17Վասնորոյ այսպէս է ասում Տէրը. Դուք ինձ չþլսեցիք, որ ազատութիւն քարոզէիք ամեն մարդ իր եղբօրը եւ ամեն մարդ իր ընկերին, ահա ես ձեզ համար ազատութիւն կþքարոզեմ, ասում է Տէրը, * սուրին եւ ժանտախտին եւ սովին, եւ ձեզ պիտի մատնեմ տանջանքի * երկրի բոլոր թագաւորութիւններին։ 18Եւ * պիտի մատնեմ այն մարդիկը, որոնք զանց են արել իմ ուխտը, որոնք չեն կատարել այն ուխտի խօսքերը, որ արին իմ երեսի առաջին, որ զուարակը բաժանեցին երկու կտորի եւ կտորների միջովը անցան, 19Այսինքն Յուդայի իշխանները եւ Երուսաղէմի իշխանները, պալատականները եւ քահանաները եւ երկրի բոլոր ժողովուրդը, որ անց կացաւ զուարակի կտորների միջովը։ 20Եւ նորանց պիտի մատնեմ իրանց թշնամիների ձեռքը եւ նորանց հոգին պահանջողների ձեռքը, եւ * նորանց դիակները պիտի կերակուր դառնան երկնքի թռչունների համար եւ երկրի գազանների համար։ 21Եւ Յուդայի Սեդեկիա թագաւորին եւ նորա իշխաններին պիտի տամ իրանց թշնամիների ձեռքը եւ նորանց հոգին պահանջողների ձեռքը եւ Բաբիլոնի թագաւորի զօրքի ձեռքը * որ ձեզանից ետ են գնացել։ 22* Ահա ես հրամայում եմ, ասում է Տէրը, եւ նորանց ետ եմ դարձնելու այս քաղաքի վերայ, եւ նորանք պիտի պատերազմեն նորա դէմ եւ * նորան առնեն եւ * նորան այրեն կրակով, եւ Յուդայի քաղաքները պիտի ամայի անեմ՝ առանց բնակչի։
*34.1 դ Թագ. իե. 1 ևլն։ Գլ. լթ. 1։ ծբ. 4։
*34.1 Գլ. ա. 15։
*34.2 Գլ. իա. 10։ լբ. 3, 28։
*34.2 Գլ. լբ. 29։ Հմր. 22։
*34.3 Գլ. լբ. 4։
*34.5 Տես բ Մն. ժզ. 14։ իա. 19։
*34.5 Տես Դան. բ. 46։
*34.5 Գլ. իբ. 18։
*34.7 դ Թագ. ժը. 13։ ժթ. 8։ բ Մն. ժա. 5, 9։
*34.8 Ել. իա. 2։ Ղև. իե. 10։ Հմր. 14։
*34.9 Նէեմ. ե. 11։
*34.9 Ղև. իե. 39-46։
*34.11 Տես Հմր. 21։ Գլ. լէ. 5։
*34.14 Ել. իա. 2։ իգ. 10։ բ Օր. ժե. 12։
*34.15 դ Թագ. իգ. 3։ Նէեմ. ժ. 29։
*34.15 Գլ. է. 10։
*34.16 Ել. ի. 7։ Ղև. ժթ. 12։
*34.17 Գլ. լբ. 24, 36։
*34.17 բ Օր. իը. 25, 64։ Գլ. իթ. 18։
*34.18 Տես Ծն. ժե. 10, 17։
*34.20 Գլ. է. 33։ ժզ. 4։ ժթ. 7։
*34.21 Տես Գլ. լէ. 5, 11։
*34.22 Գլ. լէ. 8, 10։
*34.22 Գլ. լը. 3։ լթ. 1, 2, 8։ ծբ. 7, 13։
*34.22 Գլ. թ. 11։ խդ. 2, 6։