Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

ԳԼ. ԼԱ Մարգարէութիւն Իսրայէլի և Յուդայի փրկութեան և նոր ուխտի մասի…

ԳԼ. ԼԱ

Մարգարէութիւն Իսրայէլի և Յուդայի փրկութեան և նոր ուխտի մասին։

1* Այն ժամանակ, ասում է Տէրը, ես Աստուած կþլինեմ * Իսրայէլի բոլոր ազգատոհմների համար. եւ նորանք ինձ համար ժողովուրդ կþլինեն։ 2Այսպէս է ասում Տէրը. Սուրից փախած ժողովուրդը շնորհք գտաւ անապատումը, երբոր * գնում էր Իսրայէլին հանգստացնելու։ 3Հեռուանց է երեւացել ինձ Տէրը, թէ * Յաւիտենական սիրով * սիրել եմ քեզ. դորա համար * քաշեցի քեզ ողորմութիւնով։ 4Եւ * քեզ միւսանգամ պիտի շինեմ, եւ դու պիտի շինուիս, ով Իսրայէլի կոյսը. միւսանգամ * պիտի զարդարուիս քո թմբուկներովը, եւ պիտի դուրս գաս ուրախացողների պարախումբի մէջ։ 5* Միւսանգամ պիտի այգիներ տնկես Սամարիայի սարերի վերայ, տնկողները պիտի տնկեն եւ քաղեն։ 6Որովհետեւ կայ այն օրը, որ պահապանները պիտի կանչեն Եփրեմի սարի վերայ. * Վեր կացէք եւ վեր գնանք Սիօն դէպի մեր Տէր Աստուծուն։

7Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. * Ուրախութեամբ երգեցէք Յակոբի համար, եւ ցնծացէք ազգերի գլխի վերայ, բարձրաձայն գովաբանեցէք ու ասեցէք. Փրկիր, ով Տէր, քո ժողովրդին՝ Իսրայէլի մնացորդին։ 8Ահա ես * նորանց պիտի բերեմ հիւսիսի երկրիցը, եւ * պիտի ժողովեմ նորանց երկրի ծայրերիցը, նորանց հետ կոյրին ու կաղին, յղիին ու ծնածին միասին. մի մեծ ժողովք պիտի դառնայ այստեղ։ 9* Լացով են գալու, եւ աղաչանքներով եմ բերելու նորանց. * նորանց պիտի առաջնորդեմ դէպի ջրերի վտակները, ուղիղ ճանապարհով, որի մէջ պիտի չþգայթակղեն. որովհետեւ ես Իսրայէլին հայր եղայ, եւ Եփրեմը * իմ անդրանիկն է։

10Լսեցէք Տիրոջ խօսքը, ով ազգեր, եւ իմացրէք հեռաւոր կղզիներին, եւ ասեցէք. Իսրայէլին ցրիւ տուողը * պիտի ժողովէ նորան, եւ նորան պիտի պահպանէ ինչպէս հովիւն իր հօտը։ 11Որովհետեւ * Տէրը փրկել է Յակոբին եւ նորան ազատել է * նորանից մի աւելի զօրաւորի ձեռքից։ 12Եւ պիտի գան ու ցնծան * Սիօնի բարձրութիւնովը, եւ պիտի հոսելով գան դէպի * Տիրոջ բարիքները, դէպի ցորենը եւ դէպի գինին եւ դէպի իւղը, եւ դէպի հօտերն ու արջառները. եւ նորանց անձերը պիտի լինեն * ջրուած պարտէզի պէս, եւ * այլ եւս պիտի չþնուաղեն։ 13Այն ժամանակ կոյսը պիտի ուրախանայ պարախումբովը, եւ երիտասարդներն ու ծերերը միասին. եւ ես կþդարձնեմ նորանց սուգը ուրախութեան, ու կþմխիթարեմ նորանց, եւ նորանց կþուրախացնեմ նորանց տրտմութիւնիցը։ 14Եւ պիտի պարարտացնեմ քահանաների հոգիները իւղով, եւ իմ ժողովուրդը պիտի կշտանայ իմ բարիքովը, ասում է Տէրը։

15Այսպէս է ասում Տէրը. * Ռամայում մի * ձայն լսուեցաւ դառնագին ողբ՝ լաց. Ռաքէլը լաց է լինում իր որդկանցը համար, չէ ուզում մխիթարուիլ իր որդկանցը համար, * որ չþկան։ 16Այսպէս է ասում Տէրը. Դադարեցրու ձայնդ լալուց եւ աչքերդ արտասուքից, որովհետեւ վարձք կայ քո գործքի համար, ասում է Տէրը. եւ ետ պիտի դառնան * թշնամիի երկրիցը։ 17Եւ յոյս կայ քո ապագայի համար, ասում է Տէրը, եւ որդիքը ետ պիտի դառնան իրանց սահմանը։

18Իրաւ ես լսել եմ Եփրեմին ողբալիս. Ինձ խրատեցիր, եւ ես խրատուեցայ չþսովորած զուարակի նման. * ինձ դարձրու, եւ ես կþդառնամ, որովհետեւ դու ես, ով Տէր, իմ Աստուածը։ 19Իրաւ՝ * իմ դառնալուց յետոյ զղջացի, եւ խելօքանալուցս յետոյ զարկեցի իմ ազդրին, ամաչեցի եւ պատկառեցի էլ, որովհետեւ կրեցի իմ մանկութեան անարգանքը։ 20Մի՞թէ պատուական որդի է ինձ համար Եփրեմը, կամ մի սիրական զաւակ է նա, որ քանի անգամ որ խօսում եմ նորա վերայ, էլի յիշում եմ նորան անպատճառ, * սորա համար գալարում են իմ աղիքները. ես * անշուշտ պիտի ողորմեմ նորան, ասում է Տէրը։

21Կոթողներ տնկիր քեզ համար, քեզ համար սիւներ դիր. * սիրտդ տուր քո գնալու ճանապարհին՝ պողոտային, ետ դարձիր, ով իսրայէլի կոյսը, ետ դարձիր դէպի քո այս քաղաքները։ 22* Մինչեւ ե՞րբ պիտի տարուբերուիս, ով * ապստամբ աղջիկ. որովհետեւ Տէրը նոր բան է ստեղծել երկրիս վերայ, կինը պիտի շրջապատէ մարդին։ 23Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Դեռ պիտի ասեն այս խօսքը յուդայի երկրումը եւ նորա քաղաքներումը, երբոր ես ետ կþդարձնեմ նորանց գերութիւնը։ * Քեզ օրհնէ Տէրը, ով արդարութեան բնակարան, * սուրբ սար։ 24Եւ նորանում պիտի բնակուեն Յուդան եւ * նորա բոլոր քաղաքները միասին, երկրագործներ եւ հօտերով չուողներ։ 25Որովհետեւ ես պիտի զովացնեմ վաստակած հոգին, եւ ամեն նուաղած հոգին պիտի կշտացնեմ։ 26Սորա համար զարթնեցի եւ նայեցի, եւ իմ քունը քաղցր էր ինձ համար։

27Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, եւ * Իսրայէլի տանը եւ Յուդայի տանը պիտի սերմեմ մարդի սերունդ եւ անասունի սերունդ։ 28Եւ ինչպէս որ * հսկեցի նորանց վերայ՝ նորանց * խլելու, փչացնելու, քանդելու, կորցնելու եւ չարչարելու համար, նոյնպէս պէտք է հսկեմ նորանց վերայ * շինելու եւ տնկելու համար, ասում է Տէրը։ 29Այն * օրերը այլ եւս չեն ասիլ՝ Հայրերը ազոխ են կերել եւ որդկանց ատամները առել է։ 30* Այլ ամեն մարդ իր անօրէնութեան համար պիտի մեռնէ, ամեն մարդ որ ազոխն ուտէ նորա ատամները պիտի առնէ։

31Ահա * օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Իսրայէլի տան հետ եւ Յուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ։ 32Ոչ թէ այն ուխտի պէս, որ ես արի նորանց հայրերի հետ, այն օրը որ * ես բռնեցի նորանց ձեռքերը Եգիպտոսի երկրիցը նորանց հանելու համար, որ իմ այն ուխտը նորանք զանց արին, թէպէտ ես նորանց հետ ամուսնականապէս կապուել էի, ասում է Տէրը։ 33Այլ * այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը. * Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ * ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն։ 34Եւ այլ եւս մէկ մարդ իր ընկերին եւ մէկ մարդ իր եղբօրը պիտի չþսովորեցնէ, ասելով թէ Ճանաչեցէք Տիրոջը, որովհետեւ նորանք * ամենքը պիտի ճանաչեն ինձ, նորանց փոքրերիցը մինչեւ նորանց մեծերը, ասում է Տէրը. որովհետեւ * ես պիտի ներեմ նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքերը այլ եւս պիտի չþյիշեմ։ 35Այսպէս է ասում Տէրը, որ * արեգակը դրել է օրուան լոյսի համար, լուսնի եւ աստղերի կանոնները գիշերուայ լոյսի համար, * որ սաստում է ծովին, երբոր նորա ալիքները գոռում են. * նորա անունը Զօրաց Եհովայ է. 36* Եթէ վերանան այս կանոնները իմ առաջից, ասում է Տէրը, Իսրայէլի սերունդն էլ կþդադարեն իմ առաջին ամեն ժամանակ ազգ լինելուց։ 37Այսպէս է ասում Տէրը, * Եթէ երկինքը կþչափուի վերեւումը, եւ կþքննուին երկրի հիմունքը ցածումը, ես էլ կþմերժեմ Իսրայէլի բոլոր սերունդը իրանց բոլոր արածների համար, ասում է Տէրը։

38Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ քաղաքը պիտի շինուի Տիրոջ համար, * Անանայէլի աշտարակից մինչեւ Անկեան դուռը։ 39Եւ պիտի էլի դուրս գնայ * չափի լարը դէպի առաջ մինչեւ Գարեբի բլուրը եւ ետ դառնայ դէպի Գոաթ։ 40Եւ դիակների ու մոխրի բոլոր ձորը եւ բոլոր արտերը մինչեւ Կեդրոն հեղեղատը մինչեւ * Ձիերի դռան անկիւնը դէպի արեւելք, * սուրբ պիտի լինի Տիրոջ համար, այլ եւս պիտի յաւիտեան չþքանդուի եւ փուլ ածուի։

*31.1 Գլ. լ. 24։

*31.1 Գլ. լ. 22։

*31.2 Թու. ժ. 33։ բ Օր. ա. 33։ Սաղ. ղե. 11։ Ես. կգ. 14։

*31.3 Հռովմ. ժա. 28, 29։

*31.3 Մաղ. ա. 2։

*31.3 Ովս. ժա. 4։

*31.4 Գլ. լգ. 7։

*31.4 Ել. ժե. 20։ Դատ. ժա. 34։ Սաղ. ճխթ. 3։

*31.5 Ես. կե. 21։ Ամով. թ. 14։

*31.6 Ես. բ. 3։ Միք. դ. 2։

*31.7 Ես. ժբ. 5, 6։

*31.8 Գլ. գ. 12, 18։ իգ. 8։

*31.8 Եզեկ. ի. 34, 41։ լդ. 13։

*31.9 Սաղ. ճիզ. 5, 6։ Գլ. ծ. 4։

*31.9 Ես. լե. 8։ խգ. 19։ խթ. 10, 11։

*31.9 Ել. դ. 22։

*31.10 Ես. խ. 11։ Եզեկ. լդ. 12-14։

*31.11 Ես. խդ. 23։ խը. 20։

*31.11 Ես. խթ. 24, 25։

*31.12 Եզեկ. ժէ. 23։ ի. 40։

*31.12 Ովս. գ. 5։

*31.12 Ես. ծը. 11։

*31.12 Ես. լե. 10։ կե. 19։ Յայտ. իա. 4։

*31.15 Յես. ժը. 25։

*31.15 Մատ. բ. 17, 18։

*31.15 Ծն. խբ. 13։

*31.16 Հմր. 4, 5։ Եզր. ա. 5։ Ովս. ա. 11։

*31.18 Ողբ. ե. 21։

*31.19 բ Օր. լ. 2։

*31.20 բ Օր. լբ. 36։ Ես. կգ. 15։ Ովս. ժա. 8։

*31.20 Ես. ծէ. 18։ Ովս. ժդ. 4։

*31.21 Գլ. ծ. 5։

*31.22 Գլ. բ. 18, 23, 36։

*31.22 Գլ. գ. 6, 8, 11, 12, 14, 22։

*31.23 Տես Սաղ. ճիբ. 5-8։ Ես. ա. 26։

*31.23 Զաք. ը. 3։

*31.24 Գլ. լգ. 12, 13։

*31.27 Եզեկ. լզ. 9-11։ Ովս. բ. 23։

*31.28 Գլ. խդ. 27։

*31.28 Գլ. ա. 10։ ժը. 7։

*31.28 Գլ. իդ. 6։

*31.29 Եզեկ. ժը. 2, 3։

*31.30 Գաղ. զ. 5, 8։

*31.31 Գլ. լբ. 40։ լգ. 14։ Եզեկ. լէ. 26։ Եբր. ը. 8-12։ ժ. 16, 17։

*31.32 բ Օր. ա. 31։

*31.33 Գլ. լբ. 40։

*31.33 Սաղ. խ. 8։ Եզեկ. ժա. 19, 20։ լզ. 26, 27։ բ Կոր. գ. 3։

*31.33 Գլ. իդ. 7։ լ. 22։ լբ. 38։

*31.34 Ես. ծդ. 13։ Յովհ. զ. 45։ ա Կոր. բ. 10։ ա Յովհ. բ. 20։

*31.34 Գլ. լգ. 8։ ծ. 20։ Միք. է. 18։ Գոր. ժ. 43։ ժգ. 39։ Հռովմ. ժա. 27։

*31.35 Ծն. ա. 16։ Սաղ. հբ. 5, 17։ ձթ. 2, 36, 37։ ճժթ. 89։

*31.35 Ես. ծա. 15։

*31.35 Գլ. ժ. 16։

*31.36 Սաղ. ճխը. 6։ Ես. ծդ. 9, 10։ Գլ. լգ. 20 ևլն։

*31.37 Գլ. լգ. 22։

*31.38 Նէեմ. գ. 1։ Զաք. ժդ. 10։

*31.39 Եզեկ. խ. 8։ Զաք. բ. 1։

*31.40 բ Մն. իգ. 15։ Նէեմ. գ. 28։

*31.40 Յովել. գ. 17։