Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուած խոստանում է որ նա կþտարածուի բոլոր աշխարհքում և կþ…
Աստուած խոստանում է որ նա կþտարածուի բոլոր աշխարհքում և կþվայելէ նորա շնորհքը միշտ։
1* Ցնծա, ով ամուլ, որ չէիր ծնում, բարձրաձայն աղաղակելով ցնծա եւ աղաղակիր, ով երկունք չþքաշող, * որովհետեւ երեսից ձգուածի որդիքը շատ են արամբիի որդկանցիցը, ասում է Տէրը։ 2* Լայնացրու քո վրանի տեղը, եւ թող քո բնակարանի վարագոյրները տարածեն. Մի խնայիր, երկարացրու չուաններդ, եւ ցիցերդ պնդացրու։ 3Որովհետեւ դու պիտի աջ ու ձախ տարածուիս, եւ * քո սերունդը պիտի ժառանգէ ազգերին, եւ աւերակացած քաղաքները շէնացնելու են։ 4Մի վախենար որովհետեւ պիտի չþամաչես, եւ մի պատկառիր, որովհետեւ պիտի չþնախատուիս. Որովհետեւ քո մանկութեան ամօթը պիտի մոռանաս, եւ քո որբեւայրութեան նախատինքը այլ եւս պիտի չþյիշես։ 5Որովհետեւ քո այրը քեզ Ստեղծողն է, Զօրաց Եհովայ է նորա անունը, եւ քո Փրկիչը Իսրայէլի Սուրբն է, * նա կոչվում է բոլոր երկրի Աստուած։ 6Որովհետեւ Տէրը քեզ * մի երեսից ձգուած եւ հոգով վշտացած կնոջ պէս կանչեց, եւ մի երիտասարդ կնոջ պէս, որ մերժուած է, ասում է քո Աստուածը։ 7* Մի փոքր վայրկեան քեզ թողեցի, բայց մեծ ողորմութիւններով քեզ պիտի ժողովեմ։ 8Բարկութիւնս տաքանալով՝ մի վայրկեան ծածկեցի երեսս քեզանից, * բայց յաւիտենական ողորմութիւնով քեզ պիտի ողորմեմ, ասում է քո Փրկիչը՝ Եհովան։ 9Որովհետեւ * Նոյի ջրերին պէս է սա ինձ համար, որ երդում արի, թէ այլ եւս պիտի չþանցնեն Նոյի ջուրերը երկրի վերայ. Նոյնպէս էլ երդում արի, որ քեզ չþբարկանամ եւ քեզ չþյանդիմանեմ։ 10Որովհետեւ * սարերը կþքաշուին, եւ բլուրները կþսասանեն, * բայց իմ ողորմութիւնը քեզանից չի քաշուիլ, եւ իմ խաղաղութեան ուխտը չի սասանիլ, ասում է քեզ ողորմող Տէրը։ 11Ով ողորմելի ալեկոծեալ անմխիթար, ահա ես քո քարերը * ծարուրով պիտի դնեմ, եւ քեզ պիտի հիմնեմ շափիւղաներով։ 12Եւ քո բուրդերը կարմիր յակինթներով պիտի շինեմ, եւ քո դռները՝ կարկեհաններով, եւ քո բոլոր սահմանը պատուական քարերով։ 13Եւ քո բոլոր որդիքը * Տէրիցը ուսուած պիտի լինեն, եւ * շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը։ 14Արդարութիւնով պիտի հաստատուիս. Հեռացիր բռնութիւնից, որովհետեւ չես վախենալու, եւ արհաւիրքից՝ որովհետեւ քեզ չէ մօտենալու։ 15Ահա նորանք անպատճառ հաւաքուելու են, առանց ինձանից լինելու. Ով որ քեզ վերայ հաւաքուի, քո կողմը պիտի ընկնի։ 16Ահա ես եմ ստեղծել դարբինին որ փչում է կրակի կայծերին, եւ գործիք հնարում իր արուեստի համար. Նոյնպէս էլ ես եմ ստեղծել կործանողին որ աւերէ։ 17Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չþյաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի. Սա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ * նորանց արդարութիւնը ինձանից է, ասում է Տէրը։
*54.1 Սոփ. գ. 14։ Գաղ. դ. 27։
*54.1 ա Թագ. բ. 5։
*54.2 Գլ. խթ. 19, 20։
*54.3 Գլ. ծե. 5։ կա. 9։
*54.5 Զաք. ժդ. 9։
*54.6 Գլ. կբ. 4։
*54.7 Սաղ. լ. 5։ Գլ. իզ. 20։ կ. 10։ բ Կոր. դ. 17։
*54.8 Գլ. ծե. 3։ Երեմ. լա. 3։
*54.9 Ծն. ը. 21։ թ. 11։ Գլ. ծե. 11։ Տես Երեմ. լա. 35, 36։
*54.10 Սաղ. խզ. 2։ Գլ. ծա. 6։ Մատ. ե. 18։
*54.10 Սաղ. ձթ. 33, 34։
*54.11 ա Մն. իթ. 2։ Յայտ. իա. 18 ևլն։
*54.13 Գլ. ժա. 9։ Երեմ. լա. 34։ Յովհ. զ. 45։ ա Կոր. բ. 10։ ա Թես. դ. 9։ ա Յովհ. բ. 20։
*54.13 Սաղ. ճժթ. 165։
*54.17 Գլ. խե. 24, 25։