Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փրկուածների գոհութեան երգը։ 1Եւ * այն օրը կþասես. …

Փրկուածների գոհութեան երգը։

1Եւ * այն օրը կþասես. Ով Տէր, ես գովում եմ քեզ, որ ինձ վերայ բարկացար. Բարկութիւնդ ետ դառաւ, եւ ինձ մխիթարեցիր։ 2Ահա Աստուած է իմ փրկութիւնը. Ես յոյս ունիմ եւ չեմ վախենալ. Որովհետեւ * իմ զօրութիւնն ու գովասանքը Տէր * Եհովան է, եւ նա ինձ փրկութիւն եղաւ։ 3Եւ դուք ուրախութեամբ * ջուր կþքաշէք փրկութեան աղբիւրներիցը։ 4Եւ այն օրը կþասէք. * Գովեցէք Տիրոջը, կանչեցէք նորա անունը, * պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը. Յիշեցէք որ * բարձր է նորա անունը։ 5* Օրհներգեցէք Տիրոջը, որ մեծամեծ բաներ է արել, սորանք իմացուած են բոլոր երկրումը։ 6Աղաղակիր եւ ցնծացիր, ով * Սիօնի բնակչուհի, որովհետեւ * մեծ է քո միջումը Իսրայէլի Սուրբը։

*12.1 Գլ. բ. 11։

*12.2 Ել. ժե. 2։ Սաղ. ճժը. 14։

*12.2 Սաղ. ձգ. 18։

*12.3 Յովհ. դ. 10, 14։ է. 37, 38։

*12.4 ա Մն. ժզ. 8։ Սաղ. ճե. 1։

*12.4 Սաղ. ճխե. 4-6։

*12.4 Սաղ. լդ. 3։

*12.5 Ել. ժե. 1, 21։ Սաղ. կը. 32։ ղը. 1։

*12.6 Գլ. ծդ. 1։ Սոփ. գ. 14։

*12.6 Սաղ. հա. 22։ ձթ. 18։ Գլ. խա. 14, 16։