Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գովասանք Աստուծոյ իր Իսրայէլին արած բարութիւնների համար։ 1* Գ…

Գովասանք Աստուծոյ իր Իսրայէլին արած բարութիւնների համար։

1* Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը. * պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը։

2Օրհնեցէք նորան. Սաղմոս ասեցէք նորան. * խօսեցէք նորա ամեն հրաշքները։

3Պարծենցէք նորա սուրբ անունովը. Ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։

4* Խնդրեցէք Տիրոջը եւ նորա զօրութիւնը. Խնդրեցէք նորա երեսը ամեն ժամանակ։

5* Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ. Նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։

6Ով նորա Աբրահամ ծառայի զաւակները, նորա ընտրեալ Յակոբի որդիքը։

7Ինքը Եհովան է մեր Աստուածը. * նորա իրաւունքներն ամեն երկրի մէջ են։

8* Նա յիշում է յաւիտեան իր ուխտը. Այն խօսքը որ պատուիրեց մինչեւ հազար ազգ.

9* Այն որ Աբրահամի հետ դրաւ. Եւ իր երդումը՝ Իսահակի հետ։

10Եւ հաստատեց, որ Յակոբի համար օրէնք եւ Իսրայէլի համար յաւիտենական ուխտ լինի.

11Ասելով. * Քեզ կþտամ Քանանի երկիրը, որ ձեզ ժառանգութեան երկիր լինի.

12* Երբ նորանք սակաւաթիւ էին, քիչ եւ * պանդուխտ՝ նորանում.

13Եւ ազգից ազգ էին գնում, թագաւորութիւնից՝ ուրիշ ժողովրդի մէջ։

14* Նա թոյլ չþտուաւ մարդկանց որ նեղացնեն նորանց. Եւ * թագաւորներ պատժեց նորանց համար.

15Մի դպչիք իմ օծեալներին, եւ իմ մարգարէներին չար մի անէք։

16Եւ * սով կանչեց երկրի վերայ, եւ * հացի ամեն զօրութիւնը կոտրեց։

17* Նորանց առաջից մարդ ուղարկեց. Յովսէփը * ծառայութեան մէջ ծախուեցաւ։

18* Չարչարեցին նորա ոտները կապանքի մէջ. Նորա անձը երկաթի մէջ մտաւ։

19Մինչեւ այն ժամանակ որ նորա խօսքն եկաւ. * Տիրոջ խօսքը փորձեց նորան։

20* Թագաւորն ուղարկեց եւ արձակեց նորան. Նա որ տիրապետում էր ժողովուրդներին՝ ազատեց նորան։

21* Նա տէր դրաւ նորան իր տան վերայ, եւ իշխան իր ամեն ստացուածքի վերայ.

22Որ իշխաններին կապէ իր կամքի պէս, եւ ծերերին իմաստուն անէ։

23* Եւ Իսրայէլն եկաւ Եգիպտոս. Եւ Յակոբը պանդուխտ եղաւ * Քամի երկրումը։

24* Եւ նա խիստ շատացրեց իր ժողովուրդը, եւ նորան զօրեղացրեց իր թշնամիներիցը։

25* Փոխեց նորանց սիրտերը, որ ատեն իր ժողովուրդը, որ նենգութիւն անեն իր ծառաների դէմ։

26* Իր ծառայ Մովսէսին ուղարկեց, * Ահարօնին՝ որ ընտրել էր։

27* Նորանք ցոյց տուին նորանց մէջ նորա նշանների գործերը, * եւ հրաշքներ Քամի երկրումը։

28* Խաւար ուղարկեց եւ խաւարեցրեց, եւ * նորա խօսքին չþհակառակուեցան։

29* Նորանց ջուրերը փոխեց արիւն, եւ նորանց ձկներն սպանեց։

30* Նորանց երկիրը գորտեր դուրս տուաւ, թագաւորի ներսի սենեակներումն էլ։

31* Ասեց՝ եւ շանաճանճն եկաւ. Մժեղներն էլ՝ նորանց բոլոր սահմանների մէջ։

32* Անձրեւի տեղ կարկուտ տուաւ նորանց, եւ կրակի բոց՝ նորանց երկրումը։

33* Նորանց որթերն ու թզենիները զարկեց, եւ նորանց սահմանների ծառերը փշրեց։

34* Ասեց՝ եւ մարախն ու թրթուրն եկաւ, որ թիւ չþկար.

35Որ կերաւ բոլոր խոտը նորանց երկրումը. Եւ նորանց արտերի պտուղը կերաւ։

36* Եւ զարկեց նորանց երկրումն ամեն անդրանիկներին՝ եւ * նորանց զօրութեան ամեն առջիններին։

37Եւ * նորանց հանեց արծաթով եւ ոսկիով, եւ նորանց ցեղերումը տկար մարդ չþկար։

38* Եգիպտոսն ուրախացաւ նորանց դուրս գալու վերայ, որ սորանց սարսափն ընկել էր նորանց վերայ։

39* Ամպ տարածեց որ հովանի լինի, եւ կրակ՝ որ գիշերը լոյս տայ։

40* Խնդրեցին եւ նա լորամարգիներ բերաւ. Եւ * երկնքի հացով կշտացրեց նորանց։

41* Վէմը պատառեց եւ ջուրեր բղխեցին. Գետեր գնացին անջուր տեղերումը։

42Որովհետեւ * նա յիշեց իր սուրբ խօսքը, եւ իր Աբրահամ ծառային։

43Եւ հանեց իր ժողովրդին ցնծումով, եւ իր ընտրեալներին ուրախութիւնով։

44* Եւ հեթանոսների երկիրները տուաւ նորանց, եւ ազգերի վաստակները ժառանգեցին նորանք.

45* Որ նորա պատուիրանքները պահեն եւ նորա օրէնքները կատարեն։ Ալէլուիա։

*105.1 ա Մն. ժզ. 8-22։ Ես. ժբ. 4։

*105.1 Սաղ. ճխե. 4, 5, 11։

*105.2 Սաղ. ճժթ. 27։

*105.4 Սաղ. իէ. 8։

*105.5 Սաղ. հէ. 11։

*105.7 Ես. իզ. 9։

*105.8 Ղուկ. ա. 72։

*105.9 Ծն. ժէ. 2։ իբ. 16 ևլն։ իզ. 3։ իը. 13։ լե. 11։ Ղուկ. ա. 73։ Եբր. զ. 17։

*105.11 Ծն. ժգ. 15։ ժե. 18։

*105.12 Ծն. լդ. 30։ բ Օր. է. 7։ իզ. 5։

*105.12 Եբր. ժա. 9։

*105.14 Ծն. լե. 5։

*105.14 Ծն. ժբ. 17։ ի. 3, 7։

*105.16 Ծն. խա. 54։

*105.16 Ղև. իզ. 26։ Ես. գ. 1։ Եզեկ. դ. 16։

*105.17 Ծն. խե. 5։ ծ. 20։

*105.17 Ծն. լէ. 28, 36։

*105.18 Ծն. լթ. 20։ խ. 15։

*105.19 Ծն. խա. 25։

*105.20 Ծն. խա. 14։

*105.21 Ծն. խա. 40։

*105.23 Ծն. խզ. 6։

*105.23 Սաղ. հը. 51։ ճզ. 22։

*105.24 Ել. ա. 7։

*105.25 Ել. ա. 8 ևլն։

*105.26 Ել. գ. 10։ դ. 12, 14։

*105.26 Թու. ժզ. 5։ ժէ. 5։

*105.27 Ել. է. ը. թ. ժ. ժա. ժբ։ Սաղ. հը. 43 ևլն։

*105.27 Սաղ. ճզ. 22։

*105.28 Ել. ժ. 22։

*105.28 Սաղ. ղթ. 7։

*105.29 Ել. է. 20։ Սաղ. հը. 44։

*105.30 Ել. ը. 6։ Սաղ. հը. 45։

*105.31 Ել. ը. 17, 24։ Սաղ. հը. 45։

*105.32 Ել. թ. 23, 25։ Սաղ. հը. 48։

*105.33 Սաղ. հը. 47։

*105.34 Ել. ժ. 4, 13, 14։ Սաղ. հը. 46։

*105.36 Ել. ժբ. 29։ Սաղ. հը. 51։

*105.36 Ծն. խթ. 3։

*105.37 Ել. ժբ. 35։

*105.38 Ել. ժբ. 33։

*105.39 Ել. ժգ. 21։ Նէեմ. թ. 12։

*105.40 Ել. ժզ. 12 ևլն։ Սաղ. հը. 18, 27։

*105.40 Սաղ. հը. 24, 25։

*105.41 Ել. ժէ. 6։ Թու. ի. 11։ Սաղ. հը. 15, 16։ ա Կոր. ժ. 4։

*105.42 Ծն. ժե. 14։

*105.44 բ Օր. զ. 10, 11։ Յես. ժգ. 7 ևլն։ Սաղ. հը. 55։

*105.45 բ Օր. դ. 1, 40։ զ. 21-25։