Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հռութը կատարում է Նոեմիի բարի խորհուրդը։ 1Եւ նորա սկեսուր Նոեմին ն…

Հռութը կատարում է Նոեմիի բարի խորհուրդը։

1Եւ նորա սկեսուր Նոեմին նորան ասեց. Աղջիկս, ես քեզ համար * հանգստութիւն եմ ուզում, որ քեզ համար լաւ լինի։ 2Եւ ահա Բոոսը մեր * ազգականներից է, * որ դու նորա աղջկերանց մօտ էիր. Ահա նա այս գիշեր կալումը գարի է կասում։ 3Եւ դու լուացուիր եւ իւղով * օծուիր, եւ հանդերձներդ հագիր եւ իջիր կալը, եւ այն մարդին մի յայտնուիր, մինչեւ որ տուտէ եւ խմէ վերջացնէ։ 4Եւ երբոր քնանայ նորա պառկած տեղն իմացիր, եւ գնա ծածկոցը նորա ոտքերի կողմից բաց եւ պառկիր, եւ նա քեզ կþիմացնէ թէ ինչ պիտի անես։ 5Եւ Հռութը նորան ասեց. Ամեն ինչ որ ինձ ասել ես՝ կþանեմ։

6Եւ նա իջաւ կալը, եւ իր սկեսրի ամեն պատուիրածի պէս արաւ։ 7Եւ Բոոսը կերաւ եւ խմեց եւ * սիրտը զուարճացել էր, եւ գնաց դիզուած գարիի եզերքին պառկելու. Եւ Հռութը կամաց գնաց եւ ծածկոցը նորա ոտքերի կողմից բացաւ եւ պառկեց։ 8Եւ կէս գիշերին մարդը վախեցաւ, եւ ծռեց տեսաւ որ ահա իր ոտքերի մօտ մի կին է պառկել։ 9Եւ ասեց. Դու ո՞վ ես։ Եւ նա ասեց. Ես քո աղախին Հռութն եմ. Եւ * քո քղանցքը տարածիր քո աղախնի վերայ, որովհետեւ դու իմ մօտ * ազգականն ես։ 10Նա էլ ասեց. * Օրհնեալ լինիս դու Տէրիցը, աղջիկս, քո ետքի լաւութիւնը * առաջինիցը մեծ է, որովհետեւ դու ոչ աղքատ եւ ոչ հարուստ երիտասարդների ետեւից չþգնացիր։ 11Եւ հիմա, աղջիկս, մի վախենար, դու ինձ ինչ որ ասես՝ քեզ համար կþանեմ, որովհետեւ քաղաքիս բոլոր ժողովուրդը գիտէ որ դու մի * առաքինի կին ես։ 12Եւ հիմա իրաւ ես քո ազգականն եմ, բայց * ինձանից աւելի մօտ ուրիշ ազգական կայ։ 13Այս գիշեր այստեղ կաց, եւ եթէ * առաւօտը նա իր ազգականութեան պարտաւորութիւնը հատուցանել ուզէ, լաւ, թող հատուցանէ. Բայց եթէ նա չþուզէ ազգականութեան պարտաւորութիւնը քեզ հատուցանել, այն ժամանակ ես կþհատուցանեմ, * կենդանի է Տէրը. Մինչեւ առաւօտ պառկիր այստեղ։

14Եւ նա պառկեց նորա ոտքերի մօտ մինչեւ առաւօտ, եւ վեր կացաւ, երբոր մարդիկ դեռ չէին կարող մէկզմէկ ճանաչել. Եւ Բոոսն ասեց. * Մի մարդ չþիմանայ որ կալը կին է եկել։ Նաեւ ասեց. Վերայի ծածկոցդ բեր, եւ նորան բռնիր։ 15Եւ Հռութը բռնեց նորան. Եւ նա վեց չափ գարի չափեց եւ նորա շալակը տուաւ. Նա էլ գնաց քաղաքը։ 16Եւ Հռութն իր սկեսրի մօտ դարձաւ. Եւ նա ասեց. Աղջիկս, ի՞նչպէս ես. Եւ նա նորան պատմեց ինչ որ այն մարդն արել էր իրան. 17Եւ ասեց. Նա այս վեց չափ գարին ինձ տուաւ եւ ասեց. Քո սկեսրի մօտ դարտակ չþգնաս։ 18Եւ Նոեմին ասեց. Աղջիկս, * նստիր, մինչեւ որ իմանաս այս գործը ինչպէս պիտի վերջանայ. Որովհետեւ այն մարդը մինչեւ որ այս գործը այսօր չþվերջացնէ՝ չի հանգստանալ։

*3.1 Գլ. ա. 9։

*3.2 Գլ. բ. 1։

*3.2 Գլ. բ. 8։

*3.3 բ Թագ. ժդ. 2։

*3.7 Դատ. ժթ. 6, 9, 22։ բ Թագ. ժգ. 28։ Եսթ. ա. 10։

*3.9 Եզեկ. ժզ. 8։ բ Օր. իբ. 30։

*3.9 Գլ. բ. 20։

*3.10 Գլ. բ. 20։

*3.10 Գլ. ա. 8։

*3.11 Առակ. ժբ. 4։ լա. 10։

*3.12 Գլ. դ. 1։

*3.13 բ Օր. իե. 5։ Գլ. դ. 5։ Մատ. իբ. 24։

*3.13 Դատ. ը. 19։ ա Թագ. ժդ. 39։ ժթ. 6։ ի. 3, 21։ իե. 26, 34։ իզ. 10, 16։ իը. 10։ իթ. 6։ բ Թագ. ժբ. 5։ դ Թագ. բ. 2, 6։ Երեմ. դ. 2։ ե. 2։

*3.14 Տես Հռովմ. ժբ. 17։ ժդ. 16։ ա Կոր. ժ. 32։ բ Կոր. ը. 21։ ա Թես. ե. 22։

*3.18 Սաղ. լէ. 3, 5։