Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իմաստութիւնը՝ գոհունակութիւնը և պարզ կեանքը լաւ բան է։ 1* Բար…
Իմաստութիւնը՝ գոհունակութիւնը և պարզ կեանքը լաւ բան է։
1* Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից. Եւ մահուան օրը նորա ծննդեան օրիցը։
2Լաւ է գնալ սուգի տունը, քան թէ գնալ խնջոյքի տունը, որովհետեւ մահը ամեն մարդի վերջն է. Եւ ապրողը կþպահէ այդ իր սրտումը։
3* Լաւ է տրտմութիւնը քան թէ ուրախանալը, որովհետեւ երեսը տխրելիս սիրտը կþուրախանայ։
4Իմաստունների սիրտը սուգի տանն է, բայց յիմարների սիրտը՝ ուրախութեան տանը։
5* Լաւ է լսել իմաստունների կշտամբումը, քան թէ յիմարների երգը։
6* Որովհետեւ ինչպէս որ փուշերի ձայնն է կաթսայի տակին, այնպէս է յիմարի ծիծաղելը. Սա էլ է ունայն։
7Որովհետեւ բռնութիւնը կþյիմարացնէ իմաստունին, եւ * պարգեւը փչացնում է սիրտը։
8Մի բանի վախճանը լաւ է նորա սկզբիցը. * լաւ է երկայնամիտը բարձրամիտ մարդիցը։
9* Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետեւ բարկութիւնը յիմարների ծոցումն է հանգչում։
10Մի ասիր թէ Ի՞նչ է որ առաջի օրերը սորանից լաւ էին, որովհետեւ իմաստութիւնից չես հարցնում այս բանը։
11Իմաստութիւնը լաւ է ժառանգութեան հետ, եւ շահաւէտ է * արեգակը տեսնողների համար։
12Որովհետեւ իմաստութեան հովանիի տակ ու արծաթի հովանիի տակ՝ մէկ է. Բայց գիտութեան շահը սա է, որ իմաստութիւնը կþապրեցնէ իր տիրոջը։
13Տես Աստուծոյ գործքը, * որովհետեւ ո՞վ կարող է ուղղել նորա ծռածը։
14* Լաւ օրը լաւութեամբ անցկացրու, եւ վատ օրը զգուշութիւն արա. Սորան էլ Աստուած նորա կշտին ստեղծեց, որ մարդս իրանից յետոյ մի բան չþգտնէ։
15Բոլորը տեսայ իմ ունայնութեան օրերումը. * արդար կայ որ կորչում է իր արդարութեան մէջ. Եւ ամբարիշտ էլ կայ, որ երկարացնում է կեանքը իր ամբարշտութեան մէջ։
16* Խիստ շատ արդար մի լինիր. Եւ * քեզ չափազանց իմաստուն մի կարծիր. Ի՞նչու համար քեզ կորցնես։
17Խիստ ամբարիշտ մի լինիր, եւ յիմար մի լինիր. * ի՞նչու համար տարաժամ մեռնես։
18Լաւ է որ մէկին բռնես եւ միւսիցն էլ ձեռքդ չþքաշես, որովհետեւ Աստուածանից վախեցողը ամենը կþկատարէ։
19* Իմաստութիւնն աւելի ոյժ կþտայ իմաստունին, քան թէ տասը իշխաններ, որ այն քաղաքումը լինին։
20* Իրաւ որ երկրի վերայ արդար մարդ չþկայ, որ բարի գործէ եւ չþմեղանչէ։
21Ամեն խօսած խօսքերի էլ սիրտդ մի տար, որ չþլսես ծառադ քեզ անիծելիս։
22Որովհետեւ քո սիրտն էլ իմացել է շատ անգամ, որ դու էլ ես անիծել ուրիշներին։
23Այս ամենը փորձեցի իմաստութիւնով, * ասեցի թէ Ես իմաստուն դառնամ, բայց նա ինձանից հեռու էր։
24* Հեռու է այն ինչ որ եղել է. Եւ * խորը՝ խոր. Ո՞վ կարող է հասնել նորան։
25* Ես իմ սրտովը շուռ տուի, որ գիտենամ եւ քննեմ եւ որոնեմ իմաստութիւն եւ հանճար. Եւ գիտենամ թէ յիմարութիւնը չարութիւն է, եւ անմտութիւնը՝ գիժութիւն։
26* Եւ ես գտայ մահից աւելի դառն այն կինը, որի սիրտը ցանցեր եւ ուռկաններ են, եւ որի ձեռքերը՝ կապանքներ։ Աստուծոյ առաջին հաճելի եղողը կþազատուի նորանից, իսկ մեղաւորը կþբռնուի նորա մէջ։
27Ահա գտել եմ այս բանը, ասում է * Ժողովողը, մէկ մէկ պէտք է համարել հաշիւը գտնելու համար։
28Որ հոգիս տակաւին որոնում է, եւ ես չեմ գտել. * մէկ մարդ եմ գտել հազարիցը, բայց սորանց ամենի մէջ մի կին չþգտայ։
29Սակայն ահա սա գտել եմ, որ * Աստուած մարդիս ուղիղ է ստեղծել, բայց * նորանք շատ հնարքներ են որոնել։
*7.1 Առակ. իբ. 1։
*7.3 բ Կոր. է. 10։
*7.5 Տես Սաղ. ճխա. 5։ Առակ. ժգ. 18։ ժե. 31, 32։
*7.6 Սաղ. ճժը. 12։ Գլ. բ. 2։
*7.7 Ել. իգ. 8։ բ Օր. ժզ. 19։
*7.8 Առակ. ժդ. 29։
*7.9 Առակ. ժդ. 17։ ժզ. 32։ Յակ. ա. 19։
*7.11 Գլ. ժա. 7։
*7.13 Տես Յոբ ժբ. 14։ Գլ. ա. 15։ Ես. ժդ. 27։
*7.14 Գլ. գ. 4։ բ Օր. իը. 47։
*7.15 Գլ. ը. 14։
*7.16 Առակ. իե. 16։
*7.16 Հռովմ. ժբ. 3։
*7.17 Յոբ. ժե. 32։ Սաղ. ծե. 23։ Առակ. ժ. 27։
*7.19 Առակ. իա. 22։ իդ. 5։ Գլ. թ. 16, 18։
*7.20 գ Թագ. ը. 46։ բ Մն. զ. 36։ Առակ. ի. 9։ Հռովմ. գ. 23։ ա Յովհ. ա. 8։
*7.23 Հռովմ. ա. 22։
*7.24 Յոբ. իը. 12, 20։ ա Տիմ. զ. 16։
*7.24 Հռովմ. ժա. 33։
*7.25 Գլ. ա. 17։ բ. 12։
*7.26 Առակ. ե. 3, 4։ իբ. 14։
*7.27 Գլ. ա. 1, 2։
*7.28 Յոբ. լդ. 23։ Սաղ. ժբ. 1։
*7.29 Ծն. ա. 31։
*7.29 Ծն. գ. 6, 7։