Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տէրութեան հնազանդութիւն։ Երկիւղածների վերջը բարի է։ 1Ո՞վ կայ իմաստ…
Տէրութեան հնազանդութիւն։ Երկիւղածների վերջը բարի է։
1Ո՞վ կայ իմաստունին պէս, եւ ո՞վ է բանի մեկնութիւնը իմացողը. * մարդիս իմաստութիւնը փայլեցնում է նորա երեսը. Եւ * նորա երեսի պնդութիւնը կþփոխուի։
2Ես ասում եմ. Պահիր թագաւորի խօսքը, * մանաւանդ Աստուծոյ երդումի պատճառովը.
3* Մի շտապիր նորա երեսի առաջից գնալու, մի կանգնիր չար գործի մէջ. Որովհետեւ ամեն ինչ որ ուզէ կþանէ.
4Ըստ որում թագաւորի խօսքը հզօր է, եւ * ո՞վ կարող է ասել նորան, թէ Ի՞նչ ես անում։
5Պատուիրանքը պահողը չարիք չէ ճանաչում, այլ ժամանակն ու իրաւունքը ճանաչում է իմաստունի սիրտը։
6Որովհետեւ * ամեն ձեռնարկութեան համար կայ ժամանակ եւ իրաւունք. Բայց մարդիս վերայ մեծ չարիք կայ։
7* Որովհետեւ նա չþգիտէ թէ ինչ է լինելու. Եւ թէ ի՞նչպէս է լինելու, ո՞վ է կարող իմացնել նորան։
8* Մարդ չþկայ որ * քամիին վերայ իշխէ որ * քամին արգելէ. Եւ իշխող էլ չþկայ մահուան օրուայ վերայ, եւ արձակում չþկայ այն պատերազմի մէջ. Եւ ամբարշտութիւնը չի պրծացնիլ իր տիրոջը։
9Այս բոլորը տեսայ, եւ արեգակի տակին եղած բոլոր գործերին ուշ դարձրի. Ժամանակ կայ որ մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար։
10Եւ յետոյ տեսայ, որ անզգամները թաղվում էին գնում. Եւ սուրբ տեղիցը գնացին եւ մոռացուեցան այն քաղաքումը, ուր որ այսպէս արել էին. Սա էլ է ունայն։
11* Որովհետեւ չար գործի վճիռը շուտով չէ կատարվում, սորա համար էլ մարդկանց որդիների սիրտը համարձակվում է չարութիւն անելու։
12* Թէեւ մեղաւորը հարիւր անգամ մեղք անէ, եւ նա երկարատեւ էլ լինի. Այնու ամենայնիւ գիտեմ ես, որ * բարիք կþլինի Աստուածանից վախեցողներին, որ վախենում են նորա երեսիցը։
13բայց ամբարշտին բարութիւն չի լինիլ. Եւ իր օրերը չի երկարացնիլ ինչպէս որ ստուերը. Որ չեն վախենում Աստուծոյ երեսիցը։
14Մի ունայնութիւն կայ, որ լինում է երկրի վերայ, որ արդարներ կան, որոնց * պատահում է ամբարիշտների գործքին պէս. Եւ կան ամբարիշտներ, որոնց պատահում է արդարների գործքին պէս. * ես ասեցի, որ սա էլ ունայնութիւն է։
15Եւ ես գովեցի ուրախութիւնը, որ մարդիս համար արեգակի տակին մի լաւ բան չþկայ, բացի միայն ուտել ու խմել եւ ուրախանալը. Եւ սա է նորա հետ գնում իր աշխատութեան մէջ իր կեանքի օրերումը, որ Աստուած նորան տուել է արեգակի տակին։
16Երբոր ես ուշս դարձրի իմաստութիւնը գիտենալու եւ այն զբաղմունքը տեսնելու, որ լինում է երկրիս վերայ. (որովհետեւ թէ ցերեկը եւ թէ գիշերը նորա աչքերը քուն չեն տեսնում,)
17Այն ժամանակ տեսայ Աստուծոյ բոլոր գործերը, որ * մարդս կարող չէ հասնել այն գործին, որ լինում է արեգակի տակին. Որքան էլ մարդս աշխատէ որոնելու՝ չի հասնիլ. Եւ մինչեւ անգամ եթէ իմաստունն էլ ասէ թէ Գիտեմ, դարձեալ * չէ կարող հասնել։
*8.1 Առակ. դ. 8, 9։ ժէ. 24։ Տես Գոր. զ. 15։
*8.1 բ Օր. իը. 50։
*8.2 Եզեկ. ժէ. 18։ Տես ա Մն. իթ. 24։ Հռովմ. ժգ. 5։
*8.3 Գլ. ժ. 4։
*8.4 Յոբ լդ. 18։
*8.6 Գլ. գ. 1։
*8.7 Առակ. իդ. 22։ Գլ. զ. 12։թ. 12։ ժ. 14։
*8.8 Յոբ ժդ. 5։ Սաղ. խթ. 6, 7։
*8.8 Կամ՝ հոգիին
*8.8 Կամ՝ հոգին
*8.11 Սաղ. ժ. 6։ ծ. 21։ Ես. իզ. 10։
*8.12 Ես. կե. 20։ Հռովմ. բ. 5։
*8.12 Սաղ. լէ. 11, 18, 19։ Առակ. ա. 32, 33։ Ես. գ. 10, 11։ Մատ. իե. 34, 41։
*8.14 Սաղ. հգ. 14։ Գլ. բ. 14։ է. 15։ թ. 1-3։
*8.14 Գլ. բ. 24։ գ. 12, 22։ ե. 18։ թ. 7։
*8.17 Յոբ ե. 9։ Գլ. գ. 11։ Հռովմ. ժա. 33։
*8.17 Սաղ. հգ. 16։