Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ապաստանի քաղաքները։ Կալուածքի սահմանի անշարժ մնալը։ Սուտ վկաների պատի…

Ապաստանի քաղաքները։ Կալուածքի սահմանի անշարժ մնալը։ Սուտ վկաների պատիժը։

1Երբոր քո Եհովայ Աստուածը * բնաջինջ անէ այն ազգերին, որոնց երկիրը քո Եհովայ Աստուածը քեզ է տալիս, եւ դու նորանց քշես եւ նորանց քաղաքներումն ու տներումը բնակուես, 2* Քեզ համար երեք քաղաք ջոկես քո երկրումը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կþտայ ժառանգելու. 3Քեզ համար ճանապարհ պատրաստես, եւ երեքի բաժանես քո երկրի սահմանը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կþտայ ժառանգութեան համար. Որպէս զի ամեն մարդասպան այնտեղ փախչէ։

4Եւ այս է մարդասպանի կանոնը, որ * այնտեղ փախչէ եւ ողջ մնայ. Նա որ զարկէ իր դրացիին անգիտութեամբ մեռցնէ՝ առանց նորա հետ երէկուանից եւ միւս օրուանից թշնամութիւն ունենալու. 5Եւ որ մէկն իր դրացիի հետ ծմակը գնայ փայտ կտրելու համար, եւ փայտ կտրելու համար իր ձեռքը կացինով բարձրացնելիս կոթիցը դուրս թռչէ եւ դրացիին դպչէ եւ նա մեռնէ. Նա այս քաղաքներից մէկի մէջը փախչէ, որ ապրէ, 6* Որ արիւնի վրէժխնդիրը մարդասպանի ետեւից չþընկնէ, ըստ որում սիրտը վառուել է, եւ ճանապարհը շատ լինելով՝ նորան հասնէ եւ նորան մեռցնէ, թէպէտ եւ նորա համար մեռնելու առիթ չþկայ, որովհետեւ նորա դէմ թշնամութիւն չþունէր երէկուանից եւ միւս օրուանից։ 7Սորա համար ես քեզ պատուիրում եմ եւ ասում, որ քեզ համար երեք քաղաք ջոկես։

8Եւ եթէ քո Եհովայ Աստուածը * ընդարձակէ քո սահմանը ինչպէս որ քո հայրերին երդում է արել, եւ Եհովան քեզ տայ այն բոլոր երկիրը, որ խոստացաւ քո հայրերին տալ, 9Եթէ պահես այս բոլոր պատուիրանքը որ ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քո Եհովայ Աստուծուն սիրես եւ նորա ճանապարհներումը գնաս ամեն ժամանակ, ապա * այս երեք քաղաքի վերայ ուրիշ երեք քաղաք էլ աւելացնես. 10Եւ որ անմեղ արիւն չþթափուի քո երկրի մէջ, որ քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն կþտայ. Եւ որ դու արիւնի պարտական չþլինես։

11Բայց * եթէ մէկ մարդ իր դրացիին ոխ ունենայ եւ նորան դարանամուտ լինի, եւ վեր կենայ նորա դէմ եւ նորան զարկէ, եւ նա մեռնէ, եւ սա փախչէ այս քաղաքների մէկ մէջը, 12Այն ժամանակ նորա քաղաքի ծերերն ուղարկեցէք, եւ նորանք վեր առնեն նորան այնտեղից, եւ տան նորան արիւնի վրէժխնդրի ձեռքը, որ մեռնէ։

13* Քո աչքը նորան չþխնայէ, եւ * Իսրայէլի միջից անմեղ արիւնը վերացնես, որ քեզ համար բարի լինի։

14Քո դրացիի սահմանը, որ նախնիքները հաստատեցին, չþփոխես * քո կալուածքի մէջ, որ քո Եհովայ Աստուծոյ քեզ ժառանգութիւն տուած երկրումը կþժառանգես։

15* Մէկ վկայ չþկանգնէ մի մարդի դէմ որ եւ իցէ անօրէնութեան եւ մեղքի համար՝ ինչ եւ է մեղքի մասին որ մեղանչել է. Այլ երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի բանը։

16Եթէ * մէկ մարդի դէմ մի սուտ վկայ վեր կենայ, եւ նորա վերայով անօրէնութեան համար վկայէ, 17Այն ժամանակ այն երկու մարդիկը, որոնց մէջ այդ հակառակութիւնը կայ, կանգնեն Եհովայի առաջին՝ * այն ժամանակի քահանաների եւ դատաւորների առաջին. 18Եւ դատաւորները լաւ քննեն. Եւ եթէ տեսնեն որ այն վկան սուտ վկայ է՝ իր եղբօրը դէմ սուտ վկայութիւն է արել, 19* Այն ժամանակ նորան անէք ինչպէս որ նա խորհեց իր եղբօրն անելու, եւ * չարութիւնը քո միջիցը վերացնես. 20Եւ * մնացեալները կþլսեն եւ կþվախենան, եւ այլ եւս քո միջում այսպիսի չար բան չեն անիլ։ 21Քո աչքը չþխնայէ. * անձի տեղ անձ, աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ, ձեռքի տեղ ձեռք, եւ ոտքի տեղ ոտք։

*19.1 Գլ. ժբ. 29։

*19.2 Ել. իա. 13։ Թու. լե. 10, 14։ Յես. իա. 2։

*19.4 Թու. լե. 15։ Գլ. դ. 42։

*19.6 Թու. լե. 12, 19 ևլն։

*19.8 Ծն. ժե. 18։ Գլ. ժբ. 20։

*19.9 Յես. ի. 7, 8։

*19.11 Թու. լե. 16-21։ Գլ. իէ. 24։

*19.13 Գլ. է. 16։ ժգ. 8։

*19.13 Թու. լե. 33, 34։ Գլ. իա. 9։ գ Թագ. բ. 31։

*19.14 Գլ. իէ. 17։ Յոբ. իդ. 2։ Առակ. իբ. 28։ իգ. 10։ Ովս. ե. 10։

*19.15 Թու. լե. 30։ Գլ. ժէ. 6։ Մատ. ժը. 16։ Յօհ. ը. 17։ բ Կոր. ժգ. 1։ ա Տիմ. ե. 19։ Եբր. ժ. 28։

*19.16 Սաղ. իէ. 12։ լե. 11, 12։

*19.17 Գլ. ժէ. 9։ իա. 5։

*19.19 Եսթ. է. 10։ Առակ. ժթ. 5, 9։ Դան. զ. 24։

*19.19 Գլ. ժգ. 5։ ժէ. 7։

*19.20 Գլ. ժգ. 11։ իա. 21։

*19.21 Ել. իա. 23, 24։ Ղև. իդ. 20։ Մատ. ե. 38։