Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քաղդէացիների սուրը Հրէաների և Ամմոնացիների դէմ։ 1Եւ Տիրոջ խօսքը եղ…
Քաղդէացիների սուրը Հրէաների և Ամմոնացիների դէմ։
1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2* Մարդի որդի, երեսդ դէպի Երուսաղէմ արա եւ խօսք բղխիր սրբարանների մասին, եւ մարգարէացիր Իսրայէլի երկրի մասին, 3Եւ ասիր Իսրայէլի երկրին. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ դէմ եմ եւ հանում եմ իմ սուրը իր պատեանիցը եւ պիտի բնաջինջ անեմ քեզանից * արդարին եւ ամբարշտին։ 4Որովհետեւ ես պիտի բնաջինջ անեմ արդարին եւ ամբարշտին, ուրեմն իմ սուրը դուրս պիտի գայ իր պատեանիցը ամեն մարմնի վերայ * հարաւից մինչեւ հիւսիս։ 5Եւ ամեն մարմին պիտի գիտենայ, որ ես Տէրս եմ հանել իմ սուրը իր պատեանիցը, * նա այլ եւս ետ չի դառնալ։ 6* Եւ դու, մարդի որդի, հառաչիր, մէջքը կոտրելով եւ դառն հառաչանքով՝ նորանց աչքի առաջին. 7Եւ եթէ լինի որ քեզ ասեն. Ինչո՞ւ համար ես հառաչում. Դու էլ ասիր. Գոյժի համար որ գալիս է. Եւ ամեն սիրտ պիտի հալուի, եւ * ամեն ձեռքեր թուլանան, եւ ամեն հոգի պիտի նուաղէ, եւ ամեն ծունկեր պիտի գնան ջրի պէս. Ահա կþգայ եւ կþկատարուի, ասում է Տէր Եհովան։
8Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 9Մարդի որդի, մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէրը. Ասիր՝ * Սուրը, սուրը սրուել է եւ մաքրուել էլ է։ 10Մեծ կոտորած անելու համար է սրուել, փայլելու համար է մաքրուել, կամ ուրախանա՞նք, թէ որդուս գաւազանը արհամարհում է ամեն փայտ։ 11Բայց նա տուաւ նորա մաքրուելու՝ ձեռքով բռնելու համար այն սուրը սրուել է, եւ նա սրբուել է սպանողի ձեռքին դնելու համար։ 12Աղաղակիր եւ ողբա, մարդի որդի, որովհետեւ նա իմ ժողովրդի վերայ եւ Իսրայէլի բոլոր իշխանների վերայ է. Նորանք իմ ժողովրդի հետ սուրի են մատնուած. Դորա համար * խփիր ազդրիդ։ 13Որովհետեւ * փորձը եղաւ, եւ ի՞նչ, եթէ այն անարգող գաւազանն * էլ չþլինի, ասում է Տէր Եհովան։ 14Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր եւ * ծափ զարկ. Եւ սուրը պիտի կրկնուի երեք անգամ՝ այսինքն մահացու վիրաւորուածների սուրը՝ որ է մեծ կոտորածի սուրը, որ շրջապատում է նորանց։ 15Սրտերը հալուելու եւ խոչերը շատանալու համար նորանց բոլոր դռների վերայ դրի սուրի երկիւղը. Ա՜խ, * շինուել է փայլելու համար, սրուել է մորթելու համար։ 16* Հաւաքուիր՝ աջ կողմն անցիր, կամ անց կաց ձախ կողմը, ուր որ որոշուած է երեսդ։ 17Ես էլ եմ * ծափ զարկելու, եւ * իմ սրտմտութիւնը պիտի հանգստացնեմ. Ես Տէրս եմ խօսել։
18Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 19Եւ դու, մարդի որդի, դու քեզ համար երկու ճանապարհ պատրաստիր Բաբիլոնի թագաւորի սուրը գալու համար. Մէկ երկրից պիտի դուրս գան նորանք երկուսն էլ. Եւ մի տեղ որոշիր, քաղաքի ճանապարհի գլխին որոշիր. 20Մի ճանապարհ պատրաստիր, որ սուրը գայ * Ամմոնի որդկանց Ռաբբան եւ Յուդայի երկրումը պարսպաւոր Երուսաղէմը։
21Որովհետեւ Բաբիլոնի թագաւորը կանգնել է ճանապարհի գլխին՝ երկու ճանապարհների բաժանման տեղի վերայ որ հմայութիւն անէ. Նա երերացնում է նետերը՝ հարցնում է թերափիմներին, մտիկ է տալիս լեարդին։ 22Նորա աջ ձեռքին հմայութիւն կար Երուսաղէմի համար, որ պաշարման * մեքենաներ դնեն, բերան բանան պատերազմի աղաղակով, * ձայնը բարձրացնեն գոչելով, * մեքենաներ դնեն դռների դէմ, հողաբլուրներ կազմեն, մարտկոցներ շինեն։ 23Բայց սա նորանց աչքի առաջին սնոտի հմայութեան պէս պիտի լինի, ամենասաստիկ * երդումներ պիտի լինի նորանց համար. Իսկ նա անօրէնութիւնը յիշեցնելու է որ բռնուին։
24Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դուք յիշեցրիք ձեր անօրէնութիւնը՝ ձեր յանցանքները յայտնուելիս, որ երեւան ձեր մեղքերը ձեր բոլոր գործերովը. Ձեր յիշեցնելու համար ձեռքով պիտի բռնուիք։ 25Եւ դու, ով * պիղծ ամբարիշտ՝ Իսրայէլի իշխան, որի * օրը եկել է՝ վերջի անօրէնութեան ժամանակին։ 26Այսպէս է ասում Տէր Եհովան. Հեռացրու խոյրը եւ վեր առ թագը. Սա այս չէ. * ցածը բարձրացրու. 27Տակն ի վեր՝ տակն ի վեր՝ տակն ի վեր պիտի անեմ նորան. * սա էլ պիտի չþլինի մինչեւ որ իրաւունքն ունեցողը գայ. Նորան եմ տուել։
28Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան * Ամմոնի որդկանց մասին եւ նորանց նախատանքի մասին, եւ ասիր. * Սուրը՝ սուրը հանուած է՝ մորթելու համար մաքրուած որ փչացնէ. Որպէս զի փայլէ։ 29* Քեզ համար ունայն տեսիլքներ տեսնելիս եւ քեզ համար սուտ հմայութիւններ անելիս, քեզ պիտի դնեն ամբարիշտների սպանուածների վզին, * որոնց օրը հասել է վերջի անօրէնութեան ժամանակին։ 30* Ետ դարձրու իր պատեանը. Այնտեղ որ ստեղծուեցար՝ * քո ծագման երկրումը պիտի * դատեմ քեզ։ 31Եւ * քեզ վերայ պիտի թափեմ իմ ցասումը, * իմ բարկութեան կրակովը պիտի փչեմ քեզ վերայ. Եւ քեզ պիտի մատնեմ վայրենի մարդկանց ձեռքը, որոնք վարպետ են փչացնելու համար։ 32Հրոյ ճարակ պիտի լինես դու, քո արիւնը պիտի երկրի մէջտեղը լինի։ * Դու պիտի չþյիշուիս, որովհետեւ ես Տէրս եմ խօսում։
*21.2 Գլ. ի. 46։
*21.3 Յոբ. թ. 22։
*21.4 Գլ. ի. 47։
*21.5 Ես. խե. 23։ ծե. 11։
*21.6 Ես. իբ. 4։
*21.7 Գլ. է. 17։
*21.9 բ Օր. լբ. 41։ Հմր. 15, 28։
*21.12 Երեմ. լա. 19։
*21.13 Յոբ թ. 23։ բ Կոր. ը. 2։
*21.13 Հմր. 27։
*21.14 Թու. իդ. 10։ Հմր. 17։ Գլ. զ. 11։
*21.15 Հմր. 10, 28։
*21.16 Գլ. ժդ. 17։
*21.17 Հմր. 14։ Գլ. իբ. 13։
*21.17 Գլ. ե. 13։
*21.20 Երեմ. խթ. 2։ Գլ. իե. 5։ ամով. ա. 14։
*21.22 Գլ. դ. 2։
*21.22 Երեմ. ծա. 14։
*21.22 Գլ. դ. 2։
*21.23 Գլ. ժէ. 13, 15, 16, 18։
*21.25 բ Մն. լզ. 13։ Երեմ. ծբ. 2։ Գլ. ժէ. 29։
*21.25 Հմր. 29։ Գլ. լե. 5։
*21.26 Գլ. ժէ. 24։ Ղուկ. ա. 52։
*21.27 Ծն. խթ. 10։ Հմր. 13։ Ղուկ. ա. 32, 33։ Յովհ. ա. 49։
*21.28 Երեմ. խթ. 1։ Գլ. իե. 2, 3, 6։ Սոփ. բ. 8-10։
*21.28 Հմր. 9, 10։
*21.29 Գլ. ժբ. 24։ իբ. 28։
*21.29 Հմր. 25։ Յոբ ժը. 20։ Սաղ. լէ. 13։
*21.30 Երեմ. խէ. 6, 7։
*21.30 Գլ. ժզ. 3։
*21.30 Ծն. ժե. 14։ Գլ. ժզ. 38։
*21.31 Գլ. է. 8։ ժդ. 19։ իբ. 22։
*21.31 Գլ. իբ. 20, 21։
*21.32 Գլ. իե. 10։