Հին Կտակարան
Նոր Կտակարան
Գովում է Աստուծուն, որ ամբարշտին պատժում և բարեպաշտին օրհնում է։ Ս…
Գովում է Աստուծուն, որ ամբարշտին պատժում և բարեպաշտին օրհնում է։
Սաղմոս. Երգ. Շաբաթ օրուայ համար։
1* Բարի է գոհանալ Տէրիցը, եւ սաղմոս ասել քո անունին, ով բարձրեալ։
2Առաւօտանց պատմել քո * ողորմութիւնը, եւ գիշերը քո ճշմարտութիւնը.
3* Տասնաղեայ նուագարանով եւ սողմոսարանով. Օրհնութեան ձայնով քնարի հետ։
4Որովհետեւ դու, Տէր, ուրախացրիր ինձ քո գործերովը. Քո ձեռքի գործերովը ցնծում եմ։
5* Ով Տէր, քանի՜ մեծ են քո գործերը. * շատ խո՜ր են քո խորհուրդները,
6* Յիմար մարդը չէ իմանում, եւ անմիտը չէ հասկանում այս։
7* Ամբարիշտները խոտի պէս բուսնելիս՝ ծաղկում են բոլոր անօրէնութիւն գործողները, որ սատկեն յաւիտեանս յաւիտենից։
8* Բայց դու, Տէր, բարձր ես յաւիտեան։
9Որովհետեւ ահա քո թշնամիները, Տէր, ահա քո թշնամիները կþկորչեն. Եւ * կþցրուին բոլոր անօրէնութիւն գործողները։
10Բայց * իմ եղջիւրը կþբարձրացնես ինչպէս միեղջերուինը. Ես * օծուած եմ նոր իւղով։
11* Եւ իմ աչքը կþնայի իմ թշնամիների վերայ. Եւ ականջս կþլսէ այն չարագործների մասին, որ վեր կացան ինձ վերայ։
12* Արդարը արմաւենիի պէս կþբուսնի. Լիբանանի մայրին պէս կþմեծանայ։
13Տիրոջ տան մէջ տնկուածները * մեր Աստուծոյ սրահներումը կþբուսնեն։
14Ծերութեան մէջ էլ պտուղ կþբերեն. Պարարտ եւ դալար կþլինին.
15Որ պատմեն, թէ ուղիղ է Տէրը՝ * իմ վէմը, եւ * անիրաւութիւն չþկայ նորանում։
*92.1 Սաղ. ճխէ. 1։
*92.2 Սաղ. ձթ. 1։
*92.3 ա Մն. իգ. 5։ Սաղ. լգ. 2։
*92.5 Սաղ. խ. 5։ ճլթ. 17։
*92.5 Ես. իը. 20։ Հռովմ. ժա. 33, 34։
*92.6 Սաղ. հգ. 22։ ղդ. 8։
*92.7 Յոբ. ժբ. 6։ իա. 7։ Սաղ. լէ. 1, 2, 35, 38։ Երեմ. ժբ. 1, 2։ Մաղ. գ. 15։
*92.8 Սաղ. ձգ. 18։
*92.9 Սաղ. կը. 1։ ձթ. 10։
*92.10 Սաղ. ձթ. 17, 24։
*92.10 Սաղ. իգ. 5։
*92.11 Սաղ. ծդ. 7։ ծթ. 10։ ճժբ. 8։
*92.12 Սաղ. ծբ. 8։ Ես. կե. 22։ Ովս. ժդ. 5, 6։
*92.13 Սաղ. ճ. 4։ ճլե. 2։
*92.15 բ Օր. լբ. 4։
*92.15 Հռովմ. թ. 14։