Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ընդունելի լինելը անփոփոխ է։ Հեթանոսները չեն կարող պարծենալ Հրէաների դ…
Ընդունելի լինելը անփոփոխ է։ Հեթանոսները չեն կարող պարծենալ Հրէաների դէմ, որովհետեւ նորանց փրկութեան համար խոստմունք կայ։
1Արդ ասում եմ, * Մի՞թէ Աստուած դէն գցեց իր ժողովուրդը. Քաւ լիցի. * որովհետեւ ես էլ Իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերունդիցն, Բենիամինի ցեղիցը։ 2Աստուած դէն չ’գցեց իր ժողովուրդը * որին առաջուց ճանաչեց. Կամ թէ չ’գիտէ՞ք թէ գիրքն ինչ է ասում Եղիայի համար գրուածքումը. Ի՞նչպէս նա Իսրայէլի դէմ գանգատում է Աստուծոյ առաջին. 3* Տէր, քո մարգարէներին կոտորեցին եւ քո սեղանները կործանեցին. Եւ միայն ես մնացի, եւ իմ անձն որոնում են։ 4Բայց աստուածային պատգամն ի՞նչ է ասում նորան. Եօթը հազար մարդ * թողի ինձ համար, որ Բահաղին ծունր չ’դրին։ 5* Հէնց այսպէս էլ այս ժամանակումը շնորհքի ընտրութեան պէս մի մնացորդ եղաւ։ 6* Բայց եթէ շնորհքով է՝ էլ գործերից չէ. Ապա թէ ոչ՝ շնորհքն էլ շնորհք չի լինիլ. Բայց եթէ գործերից է, էլ շնորհք չէ. Ապա թէ ոչ՝ գործն էլ գործ չէ։ 7Ուրեմն ի՞նչ. * այն որ Իսրայէլը որոնում էր՝ նորան չ’հասաւ, բայց ընտրուածները հասան, եւ միւսները կուրացան։ 8Ինչպէս գրուած է. * Աստուած տուաւ նորանց թմրութեան հոգի. * աչքեր՝ որ չ’տեսնեն, եւ ականջներ՝ որ չ’լսեն, մինչեւ այս օրուայ օրը։ 9Եւ Դաւիթն ասում է. * Նորանց սեղանը թող որոգայթ լինի նորանց՝ եւ որս եւ գայթակղութիւն՝ եւ հատուցումն նորանց համար։ 10* Թող նորանց աչքերը խաւարուին՝ որ չ’տեսնեն. Եւ նորանց թիկունքները միշտ ծռեցրու։ 11Ուրեմն ասում եմ. Մի՞թէ գլորուեցան՝ որ կործանուին. Քաւ լիցի. * բայց նորանց գլորուելովը հեթանոսների փրկութիւնն եղաւ որ նախանձի գրգռէ նորանց։ 12Բայց եթէ նորանց յանցանքը աշխարհքին մեծութիւն է, եւ նորանց նուաստութիւնը հեթանոսների մեծութիւն, էլ ո՞րքան աւելի նորանց լիութիւնը։ 13Բայց ձեզ հեթանոսներիդ ասում եմ, * Որովհետեւ ես հեթանոսների առաքեալ եմ՝ իմ պաշտօնը փառաւոր կ’անեմ. 14Որ գուցէ իմ մարմինը լինողներին նախանձի գրգռեմ, * եւ նորանցից մի քանիսն ապրեցնեմ։ 15Քանզի եթէ նորանց մերժումը աշխարհքի հաշտութիւն է, ապա նորանց ընդունելութի՞ւնն ինչ է, եթէ ոչ՝ կենդանութիւն մեռելներից. 16* Եւ եթէ երախայրին սուրբ է՝ ապա զանգուածն էլ. Եւ եթէ արմատը սուրբ է՝ ապա ճիւղերն էլ։ 17Բայց * եթէ ճիւղերիցը ոմանք կոտրուեցան, * եւ դու որ վայրի ձիթենի էիր՝ նորանցում պատուաստուեցար, եւ հաղորդ եղար արմատին՝ եւ ձիթենու պարարտութեանը, 18* Մի պարծենար այն ճիւղերի դէմ. Բայց եթէ պարծենաս, դու չես արմատը վեր բռնում, այլ արմատը՝ քեզ։ 19Արդ կ’ասես, Ճիւերը կոտրուեցան՝ որ ես պատուաստուիմ։ 20Լաւ. Նորանք անհաւատութիւնով կոտրուեցան, եւ դու հաւատքով հաստատուեցար. * մի ամբարտաւանանար, * այլ վախեցիր։ 21Որովհետեւ եթէ Աստուած բնական ճիւղերին չ’խնայեց, մի գուցէ քեզ էլ չ’խնայէ։ 22Արդ տես Աստուծոյ քաղցրութիւնը եւ սաստկութիւնը. Կործանուածների վերայ սաստկութիւնը, եւ քեզ վերայ քաղցրութիւնը, * եթէ այն քաղցրութիւնումը կենաս. Ապա թէ ոչ՝ * դու էլ կ’կտրուիս։ 23* Եւ նորանք էլ՝ եթէ անհաւատութիւնումը չ’կենան՝ կ’պատուաստուին. Որովհետեւ Աստուած կարող է դարձեալ պատուաստել նորանց։ 24Վասնզի եթէ դու ի բնէ վայրի ձիթենուցը կտրուեցար եւ բնութեան դէմ բարի ձիթենու վերայ պատուաստուեցար, էլ ո՞րքան աւելի նորանք որ բնական են կ’պատուաստուին իրանց ձիթենու վերայ։ 25Որովհետեւ չեմ կամենում, եղբարք, որ չ’գիտենաք այս խորհուրդը, * որ ձեր անձերումը իմաստուն չ’լինիք, * որ մի մասով Իսրայէլին կուրութիւն եղաւ, * մինչեւ որ հեթանոսների լրութիւնը մտնէ։ 26Եւ այսպէս բոլոր Իսրայելը կ’ապրի. Ինչպէս գրուած է, թէ * Սիօնիցը Փրկիչը կ’գայ՝ եւ ամբարշտութիւնները դէն կ’գցէ Յակոբիցը։ 27* Եւ այս է իմ ուխտը նորանց հետ, երբոր նորանց մեղքերը վեր կ’առնեմ։ 28Աւետարանի նկատմամբ նորանք թշնամի են ձեր պատճառովը, ընտրութեան նկատմամբ՝ * սիրելի են հայրերի համար։ 29Որովհետեւ Աստուծոյ շնորհքը եւ կոչումը * զղջալ չ’ունի։ 30* Վասնզի ինչպէս դուք էլ մի ժամանակ չէիք հաւատում Աստուծուն, եւ հիմա ողորմութիւն գտաք նորանց անհաւատութիւնովը, 31Այնպէս էլ նորանք հիմա չ’հաւատացին ձեր ողորմութիւնովը. Որ նորանք էլ ողորմութիւն գտնեն։ 32* Որովհետեւ Աստուած ամենին անհաւատութեան մէջ արգիլեց որ ամենին ողորմի։
33Ո՜վ Աստուծոյ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը. * ինչպէ՜ս անքննելի են նորա դատաստանները, * եւ անհասկանալի են նորա ճանապարհները։ 34* Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, * կամ ո՞վ եղաւ նորա խորհրդակից։ 35* Կամ ո՞վ նորան առաջուց մի բան տուաւ, որ նորա հատուցումն առնէ նորանից։ 36* Որովհետեւ նորանից եւ նորանով եւ դէպի նա է ամեն բան. * նորան փառք յաւիտեան. Ամէն։
*11.1 ա Թագ. ժբ. 22։ Երեմ. լա. 37։
*11.1 բ Կոր. ժա. 22։ Փիլ. գ. 5։
*11.2 Գլ. ը. 29։
*11.3 գ Թագ. ժթ. 10, 14։
*11.4 գ Թագ. ժթ. 18։
*11.5 Գլ. թ. 27։
*11.6 Գլ. դ. 4, 5։ Գաղ. ե. 4։ Տես բ Օր. թ. 4, 5։
*11.7 Գլ. թ. 31։ ժ. 3։
*11.8 Ես. իթ. 10։
*11.8 Ես. զ. 9։ Մատ. ժգ. 14։ Յովհ. ժբ. 40։ Գոր. իը. 26, 27։
*11.9 Սաղ. կթ. 22։
*11.10 Սաղ. կթ. 23։
*11.11 Գոր. իը. 24, 28։ Գլ. ժ. 19։
*11.13 Գոր. թ. 15։ ժգ. 2։ իբ. 21։ Գլ. ժե. 16։ Գաղ. ա. 16։ բ. 2, 7-9։ Եփես. գ. 8։ ա Տիմ. բ. 7։ բ Տիմ. ա. 11։
*11.14 ա Կոր. է. 16։ թ. 22։ ա Տիմ. դ. 16։ Յակ. ե. 20։
*11.16 Ղև. իգ. 10։ Թու. ժե. 18-21։
*11.17 Երեմ. ժա. 16։
*11.17 Գոր. բ. 39։ Եփես. բ. 12, 13։
*11.18 ա Կոր. ժ. 12։
*11.20 Գլ. ժբ. 16։
*11.20 Առակ. իը. 14։ Ես. կզ. 2։ Փիլ. բ. 12։
*11.22 ա Կոր. ժե. 2։ Եբր. գ. 6, 14։
*11.22 Յովհ. ժե. 2։
*11.23 բ Կոր. գ. 16։
*11.25 Գլ. ժբ. 16։
*11.25 Հմր. 7։ բ Կոր. գ. 14։
*11.25 Ղուկ. իա. 24։ Յայտ. է. 9։
*11.26 Ես. ծթ. 20։ Տես Սաղ. ժդ. 7։
*11.27 Ես. իէ. 9։ Երեմ. լա. 31 ևլն։ Եբր. ը. 8։ ժ. 16։
*11.28 բ Օր. է. 8։ թ. 5։ ժ. 15։
*11.29 Թու. իգ. 19։
*11.30 Եփես. բ. 2։ Կող. գ. 7։
*11.32 Գլ. գ. 9։ Գաղ. գ. 22։
*11.33 Սաղ. լզ. 6։
*11.33 Յոբ ժա. 7։ Սաղ. ղբ. 5։
*11.34 Յոբ ժե. 8։ Ես. խ. 13։ Երեմ. իգ. 18։ ա Կոր. բ. 16։
*11.34 Յոբ լզ. 22։
*11.35 Յոբ լե. 7։ խա. 11։
*11.36 ա Կոր. ը. 6։ Կող. ա. 16։
*11.36 Գաղ. ա. 5։ ա Տիմ. ա. 17։ բ Տիմ. դ. 18։ Եբր. ժգ. 21։ ա Պետ. ե. 11։ բ Պետ. գ. 18։ Յուդ. 25։ Յայտ. ա. 6։