Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երկնքումը փառաւորում են Աստուծուն որ դատեց պոռնիկին և առաւ սուրբերի ա…

Երկնքումը փառաւորում են Աստուծուն որ դատեց պոռնիկին և առաւ սուրբերի արիւնի վրէժը։ Գազանի բռնուիլը։

1Եւ սորանցից յետոյ լսեցի շատ բազմութեան * մեծ ձայնի պէս մի ձայն երկնքումը որ ասում էր. Ալէլուիա, * փոկութիւնը եւ փառքը եւ պատիւը եւ զօրութիւնը մեր Տէր Աստուծուն։ 2* Որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նորա դատաստանները. Որովհետեւ նա այն մեծ պոռնիկին դատեց նորա պոռնկութիւնումը, եւ * իր ծառաների արիւնի վրէժն առաւ նորա ձեռքիցը։ 3Եւ երկրորդ անգամ ասեցին, Ալէլո՜ւիա. Եւ * նորա ծուխը բարձրանում էր յաւիտեանս յաւիտենից։ 4Եւ * քսան եւ չորս երէցները եւ չորս կենդանիները վայր ընկան եւ երկրպագեցին Աստուծուն որ աթոռի վերայ նստած էր եւ ասեցին. * Ամէն, Ալէլո՜ւիա։ 5Եւ աթոռիցը մի ձայն դուրս եկաւ ասելով. * Օրհնեցէք մեր Աստուծուն, ով նորա բոլոր ծառաները, եւ նորանից վախեցողները, * փոքրերը եւ մեծերը։ 6* Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման. Որ ասում էր. Ալէլո՜ւիա, * որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց։ 7Խնդանք եւ ուրախ լինենք, եւ փառքը տանք նորան * որ եկաւ Գառի հարսանիքը, եւ նորա կինը պատրաստեց իրան։ 8* Եւ տրուեցաւ նորան որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի. (* որովհետեւ բեհեզը սուրբերի արդարութինն է։) 9Եւ ասեց ինձ. Գրիր, * Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչուածները. Եւ ասեց ինձ. Սորանք Աստուծոյ ճշմարիտ խօսքերն են։ 10* Եւ ես ընկայ նորա ոտների առաջին որ երկրպագեմ նորան, եւ ասեց ինձ. Զգոյշ կաց, * մի անիր. Ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, * որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր. Որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է։

11* Եւ տեսայ երկինքը բացուած, * եւ ահա մի սպիտակ ձի, եւ նա որ նորա վերայ նստած էր, կոչվում էր * Հաւատարիմ եւ Ճշմարիտ, եւ * արդարութիւնով է դատաստան անում եւ պատերազմում։ 12* Եւ նորա աչքերը կրակի բոցի պէս, * եւ նորա գլխի վերայ շատ պսակներ. Եւ * անուն ունէր գրած, որ ոչ ով չ’գիտէր բայց միայն ինքն։ 13* Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, * եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան։ 14* Եւ երկնքի զօրքերը նորա ետեւից գնում էին սպիտակ ձիերի վերայ * սպիտակ եւ մաքուր բեհեզ հագած։ 15* Եւ նորա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նորանով զարկէ ազգերին. * եւ ինքը հովուում է նորանց երկաթէ գաւազանով. Եւ * ինքը կոխում է Ամենակարող Աստուծոյ բարկութեան եւ սրտմտութեան գինու հնձանը։ 16* Եւ իր հանդերձի վերայ, եւ իր ազդրի վերայ գրած էր անունը, * ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՏԷՐԵՐԻ ՏԷՐ։

17Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ որ կանգնած էր արեգակի վերայ, եւ * մեծ ձայնով աղաղակեց ասելով ամեն թռչուններին որ երկնքի մէջ թռչում են. * Եկէք հաւաքուեցէք մեծ Աստուծոյ ընթրիքին. 18* Որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները եւ հզօրների մարմինները. Եւ ձիերի եւ նորանց վերայ նստողների մարմինները, եւ ամենի մարմինները՝ ազատների եւ ծառաների, մեծերի եւ փոքրերի։

19* Եւ տեսայ գազանը եւ երկրի թագաւորները եւ նորանց զօրքերը մէկ տեղ ժողովուած որ պատերազմ անեն ձիին վերայ նստողի հետ եւ նորա զօրքերի հետ։ 20* Եւ գազանը բռնուեցաւ, եւ նորա հետ սուտ մարգարէն էլ որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց որ գազանի դրոշմն առան, եւ նորանց էլ * որ երկրպագեցին նորա պատկերին. Եւ * երկուսն էլ կենդանի կենդանի գցուեցան կրակի լիճի մէջը * որ ծծմբով այրվում է։ 21* Եւ մնացեալները սպանուեցան ձիին վերայ նստողի սրիցը, որ նորա բերանիցը դուրս էր գալիս. * եւ բոլոր թռչունները * կշտացան նորանց մարմիններիցը։

*19.1 Գլ. ժա. 15։

*19.1 Գլ. դ. 11։ է. 10, 12։ ժբ. 10։

*19.2 Գլ. ժե. 3։ ժզ. 7։

*19.2 բ Օր. լբ. 43։ Գլ. զ. 10։ ժը. 20։

*19.3 Ես. լդ. 10։ Գլ. ժդ. 11։ ժը. 9, 18։

*19.4 Գլ. դ. 4, 6, 10։ ե. 14։

*19.4 ա Մն. ժզ. 36։ Նէեմ. ե. 13։ ը. 6։ Գլ. ե. 14։

*19.5 Սաղ. ճլդ. 1։ ճլե. 1։

*19.5 Գլ. ժա. 18։ ի. 12։

*19.6 Եզեկ. ա. 24։ խգ. 2։ Գլ. ժդ. 2։

*19.6 Գլ. ժա. 15, 17։ ժբ. 10։ իա. 22։

*19.7 Մատ. իբ. 2։ իե. 10։ բ Կոր. ժա. 2։ Եփես. ե. 32։ Գլ. իա. 2, 9։

*19.8 Սաղ. խե. 13, 14։ Եզեկ. ժզ. 10։ Գլ. գ. 18։

*19.8 Սաղ. ճլբ. 9։

*19.9 Մատ. իբ. 2, 3։ Ղուկ. ժդ. 15, 16։

*19.10 Գլ. իբ. 8։

*19.10 Գոր. ժ. 26։ ժդ. 14։ Գլ. իբ. 9։

*19.10 ա Յովհ. ե. 10։ Գլ. ժբ. 17։

*19.11 Գլ. ժե. 5։

*19.11 Գլ. զ. 2։

*19.11 Գլ. գ. 14։

*19.11 Ես. ժա. 4։

*19.12 Գլ. ա. 14։ բ. 18։

*19.12 Գլ. զ. 2։

*19.12 Գլ. բ. 17։ Հմր. 16։

*19.13 Ես. կգ. 2, 3։

*19.13 Յովհ. ա. 1։ ա Յովհ. ե. 7։

*19.14 Գլ. ժդ. 20։

*19.14 Մատ. իը. 3։ Գլ. դ. 4։ է. 9։

*19.15 Ես. ժա. 4։ բ Թես. բ. 9։ Գլ. ա. 16։ Հմր. 21։

*19.15 Սաղ. բ. 9։ Գլ. բ. 27։ ժբ. 5։

*19.15 Ես. կգ. 3։ Գլ. ժդ. 19, 20։

*19.16 Հմր. 12։

*19.16 Դան. բ. 47։ ա Տիմ. զ. 15։ Գլ. ժէ. 14։

*19.17 Հմր. 21։

*19.17 Եզեկ. լթ. 17։

*19.18 Եզեկ. լթ. 18, 20։

*19.19 Գլ. ժզ. 16։ ժէ. 13, 14։

*19.20 Գլ. ժզ. 13, 14։

*19.20 Գլ. ժգ. 12, 15։

*19.20 Գլ. ի. 10։ Տես Դան. է. 11։

*19.20 Գլ. ժդ. 10։ իա. 8։

*19.21 Հմր. 15։

*19.21 Հմր. 17, 18։

*19.21 Գլ. ժէ. 16։