Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Բենիամինի ցեղը կրկին զօրանում է։ 1Եւ * Իսրայէլի մարդիկը …

Բենիամինի ցեղը կրկին զօրանում է։

1Եւ * Իսրայէլի մարդիկը Մասփայումն երդում էին արել եւ ասել. Թէ Մեզանից ոչ ով իր աղջիկը բենիամինցիի կին չþտայ։ 2Եւ ժողովուրդը գնաց * Բեթէլ եւ այնտեղ Աստուծոյ առաջին մինչեւ իրիկուն նստեցին, եւ իրանց ձայնը բարձրացնելով՝ մեծ լացով լաց եղան, 3Եւ ասեցին. Ով իսրայէլի Տէր Աստուած, ի՞նչու համար պատահեց այս բանը Իսրայէլի մէջ, որ այսօր Իսրայէլիցը մէկ ցեղ պակաս է։ 4Եւ հետեւեալ օրը ժողովուրդը կանուխ վեր կացաւ, եւ * այնտեղ սեղան շինեցին, եւ ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցրին։

5Եւ Իսրայէլի որդիքն ասեցին. Ո՞վ է որ իսրայէլի ամեն ցեղերիցը վեր չþգնայ ժողովքի հետ Տիոջ առաջը. * որովհետեւ Տիրոջ առաջը Մասփա վեր չþգնացող մարդի համար մեծ երդում էին արել, ասելով թէ՝ Նա անպատճառ պիտի մեռնէ։ 6Այն ժամանակ իսրայէլի որդիքն իրանց եղբօր Բենիամինի համար ցաւելով ասեցին. Այսօր Իսրայէլիցը մէկ ցեղ բնաջինջ եղաւ։ 7Այս մնացածներին ի՞նչ անենք կնիկների մասին. Որովհետեւ մենք Տիրոջ անունովը երդում արինք որ մեր աղջիկներից նորանց կին չþտանք։ 8Եւ ասեցին. Ո՞վ է որ Իսրայէլի ցեղերիցը վեր չþգնաց Տիրոջ առաջը Մասփա. Եւ ահա * Գաղաադի Յաբիսիցը ոչ մի մարդ չէր եկած բանակը և ժողովքը։ 9Եւ ժողովուրդը հանդիսացաւ. Եւ ահա նորանց մէջ Գաղաադի Յաբիսի բնակիչներիցը մարդ չþգտնուեցաւ։ 10Այն ժամանակ ժողովքը շատ զօրաւորներից տասնեւերկու հազար մարդ ուղարկեցին այնտեղ, եւ նորանց պատուիրելով ասեցին. * Գնացէք, եւ Գաղաադի Յաբիսի բնակիչներին սուրի բերանով զարկեցէք, կանանցն էլ տղերանցն էլ։ 11Եւ այս է ձեր անելիքը. * Ամեն արու եւ արուի անկողին գիտացող ամեն կին * փչացրէք։ 12Եւ Գաղաադի Յաբիսի բնակիչների մէջ չորս հարիւր կոյս աղջիկներ գտան, որոնք արուի հետ պառկած չէին, եւ արու չþգիտէին, եւ նորանց Քանանի երկրի մէջ * Սելովի բանակը բերին։ 13Եւ բոլոր ժողովքը մարդ ուղարկելով * Ռեմօնի վէմումն եղող Բենիամինի որդկանց հետ խօսեցին եւ նորանց խաղաղութեան հրաւիրեցին։ 14Եւ այն ժամանակ Բենիամինեանք ետ դառան. Եւ այն կանայքը տուին նորանց որ ողջ էին թողել Գաղաադի Յաբիսի կանանցից. Բայց նորանց համար * բաւական չþեղան։ 15Եւ ժողովուրդը Բենիամինի համար ցաւեց. Որ Տէրը Իսրայէլի ցեղերի մէջ խրամատութիւն արաւ։

16Եւ ժողովքի ծերերն ասեցին. Մնացածներին ի՞նչ անենք կանանց մասին. Որովհետեւ Բենիամինի կանայքը կորան։ 17Եւ ասեցին. Ողջ մնացող Բենիամինեանց համար ժառանգութիւն թող մնայ. Որ Իսրայէլիցը մի ցեղ բնաջինջ չþլինի։ 18Եւ մենք մեր աղջկերքից չենք կարող նորանց կին տալ. * որովհետեւ Իսրայէլի որդիքը երդում արին ասելով. Բենիամինին կին տուողը անիծեալ լինի։ 19Եւ ասեցին. Ահա տարուց տարի Տիրոջ տօնախմբութիւն է լինում Սելովի մէջ, որ * Բեթէլի հիւսիսային կողմին, եւ Բեթէլից * Սիւքէմ վեր գնացող * ճանապարհի արեւելեան կողմին, եւ Ղեբօնայի հարաւային կողմին է։ 20Եւ Բենիամինի որդկանցը պատուիրելով՝ ասեցին. Գնացէք, այգիներումը թաք կացէք։ 21Եւ երբոր տեսնէք, որ Սելովի աղջկերքը * պար բռնած դուրս են գալիս պարելու, այն ժամանակ այգիներիցը դուրս եկէք, եւ ձեր ամեն մէկն իր համար Սելովի աղջկերքիցը կին յափշտակեցէք, եւ Բենիամինի երկիրը գնացէք։ 22Եւ եթէ նորանց հայրերը կամ եղբայրները գան մեզ հետ կռուելու, նորանց կþասենք թէ Նորանց մեզ շնորհեցէք, որովհետեւ մենք պատերազմումը նորանց ամենի համար կին չþպահեցինք. Եւ հիմա որ դուք չþտաք նորանց յանցաւոր կþլինէք։ 23Եւ Բենիամինի որդիքը այնպէս արին, եւ իրանց թիւին չափ պար բռնածներիցը կանայք յափշտակելով՝ առան եւ գնացին ետ դառան իրանց ժառանգութիւնը, եւ քաղաքներ շինեցին եւ նորանց մէջ բնակուեցան։ 24Եւ այն ժամանակ Իսրայէլի որդիքն այնտեղից ամեն մարդ իր ցեղի ու իր ազգատոհմի մօտ գնաց. Եւ ամեն մարդ այնտեղից դուրս գնաց դէպի իր ժառանգութիւնը։ 25* Այն օրերը Իսրայէլի մէջ թագաւոր չþկար. * ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում։

*21.1 Գլ. ի. 1։

*21.2 Գլ. ի. 18, 26, 31։

*21.4 Գլ. ի. 26։ բ Թագ. իդ. 25։

*21.5 Գլ. ե. 23։

*21.8 ա Թագ. ժա. 1։ լա. 11-13։ բ Թագ. բ. 4, 5։ իա. 12։ ա Մն. ժ. 11։

*21.10 ա Թագ. ժա. 7։

*21.11 Թու. լա. 16, 17։ բ Օր. է. 2։

*21.11 Կամ՝ նզովեցէք։

*21.12 Յես. ժը. 1։

*21.13 Գլ. ի. 47։

*21.14 Թու. ժա. 22։

*21.18 Գլ. ժա. 35։

*21.19 Գլ. ի. 31։

*21.19 Յես. ժէ. 7։

*21.19 Գլ. ի. 31։

*21.21 Ել. ժե. 20։ Գլ. ժա. 34։ ա Թագ. ժը. 6։ իա. 11։ իթ. 5։ Երեմ. լա. 13։

*21.25 Գլ. ժէ. 6։ ժը. 1։ ժթ. 1։

*21.25 բ Օր. ժբ. 8։ Գլ. ժէ. 6։