Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յակոբը և Եսաւը հաշտվում են։ Յակոբը բնակվում է Սիւքեմումը։ 1Եւ Յակո…

Յակոբը և Եսաւը հաշտվում են։ Յակոբը բնակվում է Սիւքեմումը։

1Եւ Յակոբն իր աչքերը բարձրացրեց եւ մտիկ տուաւ, եւ ահա Եսաւը գալիս էր, եւ նորա հետ չորս հարիւր մարդ. Եւ զաւակներին բաժանեց՝ տուաւ Լիային եւ ռաքէլին եւ երկու աղախիններին։ 2Եւ աղախիններին իրանց զաւակներովը առաջ դրաւ, եւ Լիային իր զաւակներովը՝ ետեւ, եւ ռաքէլին ու Յովսէփին՝ ամենից ետեւ։ 3Եւ ինքն անցաւ նորանց առաջը, եւ * մինչեւ երկիրը եօթն անգամ խոնարհութիւն արաւ մինչեւ իր եղբօր մօտենալը։ 4Եւ Եսաւը վազեց նորան դիմաւորելու եւ գրկեց նորան, եւ նորա պարանոցովն ընկաւ եւ համբուրեց նորան. Եւ լացին։ 5Եւ Եսաւն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ կանայքն ու զաւակները եւ ասեց. Սորանք քո ի՞նչն են. Եւ նա ասեց. Այն զաւակներն են, որ * Աստուած քո ծառային պարգեւել է։ 6Եւ աղախիններն ու նորանց զաւակները մօտեցան եւ խոնարհութիւն արին։ 7Եւ Լիան էլ եւ իր զաւակները մօտեցան, եւ խոնարհութիւն արին. Եւ յետոյ յովսէփը եւ ռաքէլը մօտեցան եւ խոնարհութիւն արին։ 8Եւ Եսաւն ասեց. Ի՞նչ են այս քո բոլոր խումբը, որին ես պատաեցի. Եւ Յակոբն ասեց. Իմ տիրոջ առաջին շնորհք գտնելու համար է։ 9Եւ Եսաւն ասեց. Ես շատ ունիմ, եղբայր իմ, քոնը քեզ լինի։ 10Եւ Յակոբն ասեց. Ոչ, խնդրեմ՝ եթէ քո առաջին շնորհք գտայ, ընդունիր ընծաս իմ ձեռքիցը, հէնց նորա համար որ * տեսայ քո երեսը Աստուծոյ երեսը տեսնելու պէս, եւ ինձ հաճեցիր։ 11Խնդրեմ՝ ընդունիր քեզ բերած * ընծաս. Որովհետեւ Աստուած ողորմեց ինձ, եւ որովհետեւ * ես ամեն բան ունիմ. Եւ ստիպեց նորան, եւ նա էլ ընդունեց։ 12Եւ նա ասեց. Վեր կենանք գնանք. Եւ ես գնամ քո առաջին։ 13Եւ Յակոբն ասեց նորան. Իմ տէրը գիտէ որ զաւակները փափուկ են, եւ իմ հետ եղած հօտերն ու արջառները ձագերով են. Եւ եթէ մէկ օր սաստիկ քշեն նորանց, բոլոր հօտերը կþմեռնեն։ 14Ուրեմն թող իմ տէրն իր ծառայի առաջին անցնէ, եւ ես մինակ կամաց կամաց կþգնամ իմ առաջին եղած անասունների ոտքովը եւ երեխաների ոտքովը, մինչեւ որ գամ * Սէիր իմ տիրոջ մօտ։ 15Եւ Եսաւն ասեց. Թող իմ հետ եղող ժողովրդիցը քեզ մօտ ձգեմ. Եւ նա ասեց. Ինչո՞ւ է պէտք. Թող իմ տիրոջ առաջին շնորհք գտնեմ։ 16Այսպէս ետ դարձաւ Եսաւն այն օրը իր ճանապարհովը դէպի Սէիր։

17Եւ Յակոբը * Սոկքովթ չուեց, եւ իր համար տուն շինեց, եւ իր հօտերի համար փարախներ շինեց. Նորա համար այն տեղի անունը * Սոկքովթ ասուեցաւ։

18Եւ Յակոբը միջագետից գալիս * Սիւքէմացոց * Սաղէմ քաղաքը եկաւ, որ Քանանի երկրումն է, եւ քաղաքի առաջին բնակուեց։ 19Եւ * այն արտի կալուածքը, ուր կանգնեցրել էր իր վրանը, Սիւքէմի հայր Եմովրիցը ծախու առել էր հարիւր * կէսիթայի. 20Եւ այնտեղ մի սեղան շինեց, եւ * անունը * Էլ-Էլօհէ-Իսրայէլ դրաւ։

*33.3 Գլ. ժը. 2։ խբ. 6։ խգ. 26։

*33.5 Գլ. խը. 9։

*33.10 բ Թագ. ժդ. 17։ Մատ. ժը. 10։

*33.11 Օրհնութիւնս։ Տես Դատ. ա. 15։ ա Թագ. իե. 27։ լ. 26։

*33.11 Փիլ. դ. 18։

*33.14 Գլ. լբ. 3։

*33.17 Յես. ժգ. 27։ Դատ. ը. 5։ Սաղ. կ. 6։

*33.17 Գոմեր

*33.18 Յես. իդ. 1։ Դատ. թ. 1։

*33.18 Յօհ. գ. 23 (՞)

*33.19 Յես. իդ. 32։ Յօհ. դ. 5։

*33.19 Փողի անուն է։

*33.20 Գլ. լե. 7։

*33.20 Աստուած Իսրայէլի Աստուածը։