Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գովասանք Աստուծոյ մարմնաւոր և հոգևոր օրհնութիւնների համար։ 1Օրհնեց…

Գովասանք Աստուծոյ մարմնաւոր և հոգևոր օրհնութիւնների համար։

1Օրհնեցէք Տիրոջը. Որովհետեւ * բարի է մեր Աստուծուն սաղմոս ասել, * որովհետեւ քաղցր եւ * գեղեցիկ է օրհնաբանութիւնը։

2Տէրը * շինում է Երուսաղէմը, եւ * ժողովում է Իսրայէլի ցրուածներին։

3* Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը։

4* Նա համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը։

5* Մեծ է մեր Տէրը եւ * շատ զօրաւոր. * նորա իմաստութեանը չափ չþկայ։

6* Տէրը հաստատում է խեղճերին, բայց խոնարհեցնում է ամբարիշտներին մինչեւ հողը։

7Երգեցէք Տիրոջը գոհութիւնով. Մեր Աստուծուն սաղմոս երգեցէք քնարով։

8* Որ ծածկում է երկինքը ամպերով, անձրեւ է պատրաստում երկրիս համար, եւ սարերին խոտ է բուսցնել տալիս։

9* Որ նա անասուններին տալիս է իրանց կերակուրը, * ագռաւի ձագերին՝ որ կանչում են իրան։

10* Նա հաճութիւն չþունի ձիան զօրութեանը, զօրեղ մարդի սրունքներին չէ հաւանում։

11Տէրը հաւանում է իրանից վախեցողներին, որ իր ողորմութեանն են յուսացած։

12* Ով Երուսաղէմ, գովիր Տիրոջը. Օրհնիր քո Աստուծուն, ով Սիօն։

13Որովհետեւ նա պնդացնում է քո դռների նիգերը, եւ օրհնում է քո որդկանցը քեզանում։

14* Նա խաղաղութիւն է տալիս քո սահմաններին, եւ * կշտացնում է քեզ պարարտ ցորենով։

15* Նա ուղարկում է իր խօսքը երկրի մէջ. Եւ նորա խօսքը վազում է շուտ շուտ։

16* Նա բուրդի պէս ձիւն է տալիս. Եւ եղեմն է ցանում փոշի մոխրի պէս։

17Նա իր սառուցն ուղարկում է կտորների պէս. Նորա ցրտի առաջին ո՞վ կþկենայ։

18* Նա ուղարկում է իր խօսքը եւ հալում նորանց. Իր քամին փչել է տալիս, եւ ջուրեր են վազում։

19* Նա պատմում է իր խօսքը Յակոբին, * իր հրամաններն ու իրաւունքներն՝ Իսրայէլին։

20* Ոչ մէկ ազգի այսպէս չþարաւ. Եւ նորանք չեն ճանաչում նորա դատաստանները։ Ալէլուիա։

*147.1 Սաղ. ղբ. 1։

*147.1 Սաղ. ճլե. 3։

*147.1 Սաղ. լգ. 1։

*147.2 Սաղ. ճբ. 16։

*147.2 բ Օր. լ. 3։

*147.3 Սաղ. ծա. 17։ Ես. ծէ. 15։ կա. 1։ Ղուկ. դ. 18։

*147.4 Տես Ծն. ժե. 5։ Ես խ. 26։

*147.5 ա Մն. ժզ. 25։ Սաղ. խը. 1։ ղզ. 4։ ճխե. 3։

*147.5 Նաւ. ա. 3։

*147.5 Ես. խ. 28։

*147.6 Սաղ. ճխզ. 8, 9։

*147.8 Յոբ լը. 26, 27։ Սաղ. ճդ. 13, 14։

*147.9 Ծն. ա. 30։ Յոբ լը. 41։ Սաղ. ճդ. 27, 28։ ճլզ. 25։ ճխե. 15։

*147.9 Յոբ լը. 41։ Մատ. զ. 26։

*147.10 Սաղ. լգ. 16-18։ Ովս. ա. 7։

*147.12 Եօթանասնից և Գրաբար թարգմանութիւններում Սաղ. ՃԽԷ այստեղից է սկսում։ Տես Սաղ. Ժ. ծանօթութիւնը։

*147.14 Ես. կ. 17, 18։

*147.14 բ Օր. լբ. 14։ Սաղ. ձա. 16։ ճլբ. 15։

*147.15 Սաղ. ճէ. 20։ Տես Յոբ. լէ. 12։

*147.16 Յոբ լէ. 6։

*147.18 Հմր. 15։ Տես յոբ լէ. 10։

*147.19 բ Օր. լգ. 2-4։ Սաղ. հզ. 1։ հը. 5։ ճգ. 7։

*147.19 Մաղ. դ. 4։

*147.20 Տես բ Օր. դ. 32-34։ Հռովմ. գ. 1, 2։