Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը ասում է թէ ինքն է բարի հովիւը և Աստուծոյ Որդին. Հրէաների հետ…

Քրիստոսը ասում է թէ ինքն է բարի հովիւը և Աստուծոյ Որդին. Հրէաների հետ վիճաբանում է և նորանցից փախչում։

1Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ դռնովը չէ մտնում ոչխարների գաւիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է եւ աւազակ։ 2Բայց դռնովը մտնողը, ոչխարների հովիւն է։ 3Դռնապանը նորա համար բաց է անում. Եւ ոչխարները նորա ձայնը լսում են, եւ նա իր ոչխարներն իրանց անունովը կանչում է, եւ նորանց դուրս է հանում։ 4Եւ երբոր իր ոչխարները դուրս է հանում, նորանց առաջից գնում է, եւ ոչխարները գնում են նորա ետեւից. Որովհետեւ նորա ձայնը ճանաչում են։ 5Բայց օտարի ետեւից չեն գնում. Այլ նորանից փախչում են, որովհետեւ օտարների ձայնը չեն ճանաչում։

6Այս առակը Յիսուսը ասեց նորանց. Բայց նորանք չ’գիտէին թէ ինչ էր այն որ խօսում էր նորանց հետ։ 7Յիսուսը դարձեալ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ես եմ ոչխարների դուռը։ 8Ամենքը՝ որ ինձանից առաջ եկան, գողեր են եւ աւազակներ. Եւ ոչխարներն էլ նորանց չ’լսեցին։ 9* Ես եմ դուռը. Եթէ մէկն ինձանով ներս մտնէ, կ’ապրի. Եւ կ’մտնէ եւ դուրս կ’գայ, եւ արօտ կ’գտնէ։ 10Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. Ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան։ 11* Ես եմ բարի հովիւը. Բարի հովիւն իր անձը դնում է ոչխարների համար։ 12Բայց վարձկանը որ հովիւ չէ, որ ոչխարներն իրանը չեն, տեսնում է գայլին գալիս, եւ * թողում է ոչխարները եւ փախչում. Եւ գայլը յափշտակում է նորանց եւ ցրվում է ոչխարներին։ 13Եւ վարձկանը փախչում է, որովհետեւ վարձկան է, եւ ոչխարների համար հոգս չ’ունի։ 14Ես եմ բարի Հովիւը, եւ ես * իմիններին ճանաչում եմ, եւ իմիններիցն էլ ճանաչվում եմ։ 15* Ինչպէս Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հօրը, եւ իմ անձը դնում եմ ոչխարների համար։ 16* Եւ ուրիշ ոչխարներ էլ ունիմ, որ այս գաւիթիցը չեն, եւ նորանց էլ պէտք է բերեմ. Եւ իմ ձայնին կ’լսեն, * եւ մի հօտ եւ մի հովիւ կ’լինին։ 17Նորա համար իմ Հայրը սիրում է ինձ, * որ իմ անձը դնում եմ, որպէս զի դարձեալ առնեմ նորան։ 18Ոչ ով նորան վեր չէ առնում ինձանից. Այլ ես ինքս եմ ինձանից դնում նորան. * ես իշխանութիւն ունիմ նորան դնելու եւ իշխանութիւն ունիմ նորան դարձեալ առնելու. * այս պատուէրն առայ իմ Հօրիցը։ 19Արդ * դարձեալ բաժանմունք եղաւ Հրէաների մէջ այս խօսքերի համար։ 20Եւ նորանցից շատերն ասում էին թէ * Դեւ ունի, եւ գժվում է. Ի՞նչու էք ականջ դնում դորան։ 21Ուրիշներն ասում էին. Այս խօսքերը դիւահարի խօսքեր չեն. * մի՞թէ դեւը կարող է * կոյրի աչքերը բանալ։

22Այն ժամանակ Երուսաղէմումը նաւակատիք տօն եղաւ, եւ ձմեռն էր։ 23Եւ Յիսուսը ման էր գալիս տաճարումը * Սողոմոնի սրահի մէջ։ 24Հրէաներն էլ նորան շրջապատեցին եւ ասեցին նորան. Մինչեւ ե՞րբ ես պահում մեր հոգիները տարակուսանքի մէջ. Եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասիր մեզ։ 25Յիսուսը պատասխանեց նորանց. Ասեցի ձեզ, եւ չէք հաւատում. * այն գործերը որ իմ Հօր անունովը գործում եմ, նորանք վկայում են ինձ համար։ 26* Բայց դուք չէք հաւատում. Որովհետեւ իմ ոչխարներիցը չէք, ինչպէս որ ասեցի ձեզ։ 27* Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են։ 28Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք * յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռիցը։ 29* Իմ Հայրը * որ նորանց տուաւ ինձ, ամենից մեծ է, եւ ոչ ով կարող չէ իմ Հօր ձեռիցը յափշտակել նորանց։ 30* Ես եւ Հայրը մի ենք։

31* Հրէաները դարձեալ քարեր վեր առան, որ նորան քարկոծեն։ 32Յիսուսը նորանց պատասխանեց. Շատ բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրիցը. Նորանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում։ 33Հրէաները պատասխանեցին եւ ասեցին. Բարի գործի համար քեզ չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար. Եւ որ դու մարդ լինելով՝ * քո անձն Աստուած ես անում։ 34Յիսուսը նորանց պատասխանեց. * Գրուած չէ՞ ձեր օրէնքումը, թէ Ես ասեցի՝ Աստուածներ էք։ 35Եթէ նորանց Աստուածներ է ասում, * որ Աստուծոյ խօսքն եղաւ նորանց. (եւ կարելի չէ որ գիրքը եղծանուի.) 36* Ապա նորան որ Հայրը սրբեց եւ * ուղարկեց աշխարհք, դուք ասո՞ւմ էք, թէ Հայհոյում ես, որ * ասեցի, թէ * Աստուծոյ Որդի եմ։ 37* Եթէ իմ Հօր գործերը չեմ գործում, մի հաւատաք ինձ։ 38Ապա եթէ գործում եմ, թէեւ ինձ էլ չ’հաւատաք, * գոնէ գործերին հաւատացէք, որ ճանաչէք եւ հաւատաք, * թէ Հայրն ինձանում է եւ ես նորա մէջ։

39* Դարձեալ ուզում էին նորան բռնել, բայց նորանց ձեռիցը դուրս եկաւ։ 40Եւ դարձեալ գնաց Յորդանանի այն կողմը, այն տեղը, * որ Յովհաննէսն էր առաջուց եւ մկրտում էր. Եւ այնտեղ էր կենում։ 41Եւ շատերը նորա մօտ եկան եւ ասում էին. Թէ Յովհաննէսը ոչ մի նշան չ’գործեց։ 42Բայց * բոլորն ինչ որ Յովհաննէսը նորա համար ասեց, ճշմարիտ էր. * եւ այնտեղ շատերը հաւատացին նորան։

*10.9 Գլ. ժդ. 6։ Եփես. բ. 18։

*10.11 Ես. խ. 11։ Եզեկ. լդ. 12, 23։ լէ. 24։ Եբր. ժգ. 20։ ա Պետ. բ. 25։ ե. 4։

*10.12 զաք. ժա. 16, 17։

*10.14 բ Տիմ. բ. 19։

*10.15 Մատ. ժա. 27։

*10.16 Ես. ծզ. 8։

*10.16 Եզեկ. լէ. 22։ Եփես. բ. 14։ ա Պետ. բ. 25։

*10.17 Ես. ծգ. 7, 8, 12։ Եբր. բ. 9։

*10.18 Գլ. բ. 19։

*10.18 Գլ. զ. 38։ ժբ. 49։ ժդ. 31։ ժե. 10։

*10.19 Գլ. է. 43։ թ. 16։

*10.20 Գլ. է. 20։ ը. 48, 52։

*10.21 Ել. դ. 11։ Սաղ. ղդ. 9։ ճխզ. 8։

*10.21 Գլ. թ. 6, 7։ 32, 33։

*10.23 Գոր. գ. 11։ ե. 12։

*10.25 Հմր. 38։ Գլ. գ. 2։ ե. 36։

*10.26 Գլ. ը. 47։ ա Յովհ. դ. 6։

*10.27 Հմր. 4, 14։

*10.28 Գլ. զ. 37։ ժէ. 11, 12։ ժը. 9։

*10.29 Գլ. ժդ. 28։

*10.29 Գլ. ժէ. 2, 6, 9, 11, 12, 24։

*10.30 Գլ. ժէ. 11, 22։

*10.31 Գլ. ը. 59։

*10.33 Գլ. ե. 18։

*10.34 Սաղ. ձբ. 6։

*10.35 Հռովմ. ժգ. 1։

*10.36 Գլ. զ. 27։

*10.36 Գլ. գ. 17։ ե. 36, 37։ ը. 42։

*10.36 Գլ. ե. 17, 18։ Հմր. 30։

*10.36 Ղուկ. ա. 35։ Գլ. թ. 35, 37։

*10.37 Գլ. ժե. Գլ. ժե. 24։

*10.38 Գլ. ե. 36։ ժդ. 10-12։

*10.38 Գլ. ժդ. 10, 11։ ժէ. 21։

*10.39 Գլ. է. 30, 41։ ը. 59։

*10.40 Գլ. ա. 28։

*10.42 Գլ. գ. 30։

*10.42 Գլ. ը. 30։ ժա. 45։