Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Օրէնքի իշխանութիւնը մարդիս վերայ, քանի որ սա կենդանի է։ Մարմնի կռիւը …

Օրէնքի իշխանութիւնը մարդիս վերայ, քանի որ սա կենդանի է։ Մարմնի կռիւը հոգու դէմ։

1Կամ չ’գիտէ՞ք, եղբարք, (որովհետեւ օրէնք գիտացողների հետ եմ խօսում) որ օրէնքը մարդի վերայ տիրում է՝ քանի որ նա կենդանի է։ 2* Որովհետեւ մարդ ունեցող կնիկը՝ իր կենդանի մարդի հետ կապուած է օրէնքով. Բայց եթէ մարդը մեռնի՝ մարդի օրէնքիցն արձակուած է։ 3Ուրեմն՝ * քանի որ մարդը կենդանի է՝ նա շնացող է կոչվում, եթէ ուրիշ մարդի գնայ. Բայց եթէ մարդը մեռնի, օրէնքիցն ազատ է՝ որ շնացող չ’լինի եթէ ուրիշ մարդի գնայ։ 4Այսպէս էլ, եղբարք, դուք * Քրիստոսի մարմնովը մեռաք օրէնքին՝ որ ուրիշի լինիք՝ նորան որ մեռելների միջից յարութիւն է առել, * որ պտուղ բերենք Աստուծուն։ 5Որովհետեւ քանի որ մարմնով էինք, մեղքերի կիրքերը՝ որ օրէնքովն էին՝ * զօրանում էին մեր անդամներումը, * որ մենք պտուղ բերենք մահին։ 6Բայց հիմա արձակուեցանք օրէնքիցը մեռնելով նորան՝ որով որ բռնուած էինք, * որպէս զի հոգու նորոգութիւնովը ծառայենք՝ եւ ոչ թէ գրի հնութիւնովը։

7Արդ ի՞նչ ասենք. Օրէնքը մե՞ղք է. Քաւ լիցի. * բայց ես մեղքը չէի գիտենալ՝ եթէ ոչ օրէնքով. Եւ ցանկութիւնը չէի ճանաչել՝ եթէ օրէնքը չէր ասել՝ * Մի ցանկանար։ 8* Մեղքը առիթ առնելով պատուիրանքովը, ինձանում ամեն ցանկութիւն գործեց. * որովհետեւ առանց օրէնքի մեղքը մեռած է։ 9Եւ ես առանց օրէնքի մի ժամանակ կենդանի էի. Բայց երբոր պատուիրանքը եկաւ, մեղքը կենդանացաւ։ 10Իսկ ես մեռայ, եւ այն պատուիրանքն՝ * որ կեանքի համար էր, ինձ մահի պատճառ եղաւ։ 11Որովհետեւ մեղքը առիթ առած պատուիրանքովը՝ խաբեց ինձ եւ նորանով սպանեց։ 12Ուրեմն՝ * օրէնքը սուրբ է՝ եւ պատուիրանքն էլ սուրբ եւ արդար եւ բարի։

13Ապա բարի՞ն ինձ մահ եղաւ. Քաւ լիցի. Այլ մեղքը. Որ մեղքն երեւի որ բարիովն ինձ մահ գործեց. Որ մեղքն աւելի եւս մեղաւոր լինի պատուիրանքի ձեռովը։ 14Որովհետեւ գիտենք՝ որ օրէնքը հոգեւոր է. Բայց ես եմ մարմնաւոր՝ * մեղքի տակ ծախուած։ 15Որովհետեւ ինչ որ գործում եմ չ’գիտեմ. Որովհետեւ * ոչ թէ ինչ որ կամենում եմ՝ այն եմ գործում. Այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում։ 16Եւ եթէ ինչ որ չեմ կամենում՝ այն եմ գործում, օրէնքի համար վկայում եմ՝ թէ բարի է։ 17Արդ ուրեմն ոչ թէ ես եմ գործում այն, այլ ինձանում բնակուած մեղքը։ 18Որովհետեւ գիտեմ որ * ինձանում (այսինքն իմ մարմնումը) մի բարի բան չէ բնակվում. Քանզի կամենալն կայ իմ մօտը. Բայց բարին անելը չեմ գտնում։ 19Քանզի ոչ թէ բարին՝ որ կամենում եմ, անում եմ. Այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում։ 20Ուրեմն եթէ այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. Էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակուած մեղքը։ 21Ուրեմն գտնում եմ այդ օրէնքը՝ որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն իմ մօտը կայ։ 22Որովհետեւ ես * հաւանում եմ Աստուծոյ օրէնքին՝ * ներսի մարդովը։ 23* Բայց տեսնում եմ ուրիշ օրէնք * իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրէնքի դէմ պատերազմում է, եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրէնքովը՝ որ իմ անդամներումն է։ 24Ես ի՜նչ խեղճ մարդ եմ. Ո՞վ կ’ապրեցնէ ինձ այս մահի մարմնիցը։ 25* Շնորհակալ եմ Աստուածանից մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։ Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստուծոյ օրէնքին, իսկ մարմնով մեղքի օրէնքին։

*7.2 ա Կոր. է. 39։

*7.3 Մատ. ե. 32։

*7.4 Գլ. ը. 2։ Գաղ. բ. 19։ ե. 18։ Եփես. բ. 15։ Կող. բ. 14։

*7.4 Գաղ. ե. 22։

*7.5 Գլ. զ. 13։

*7.5 Գլ. զ. 21։ Գաղ. ե. 19։ Յակ. ա. 15։

*7.6 Գլ. բ. 29։ բ Կոր. գ. 6։

*7.7 Գլ. գ. 20։

*7.7 Ել. ի. 17։ բ Օր. ե. 21։ Գոր. ի. 33։ Գլ. ժգ. 9։

*7.8 Գլ. դ. 15։ ե. 20։

*7.8 ա Կոր. ժե. 56։

*7.10 Ղև. ժը. 5։ Եզեկ. ի. 11, 13, 21։ բ Կոր. գ. 7։

*7.12 Սաղ. ժթ. 8։ ճժթ. 39, 137։ ա Տիմ. ա. 8։

*7.14 գ Թագ. իա. 20, 25։ դ Թագ. ժէ. 17։

*7.15 Գաղ. ե. 17։

*7.18 Ծն. զ. 5։ ը. 21։

*7.22 Սաղ. ա. 2։

*7.22 բ Կոր. դ. 16։ Եփես. գ. 16։ Կող. գ. 9, 10։

*7.23 Գաղ. ե. 17։

*7.23 Գլ. զ. 13, 19։

*7.25 ա Կոր. ժե. 57։