Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պատուէրներ երէցներին՝ ուրիշների հետ իրանց ունեցած ընթացքի մասին։ 1…

Պատուէրներ երէցներին՝ ուրիշների հետ իրանց ունեցած ընթացքի մասին։

1* Ծերին սաստիկ մի յանդիմանիր, այլ յորդորիր ինչպէս հօր, երիտասարդներին եղբայրների պէս։ 2Պառաւներին մայրերի պէս, մատղաշ կանանցը՝ քոյրերի պէս բոլոր սրբութիւնով։ 3Որբեւայրիներին պատուիր՝ * որ ճշմարիտ որբեւայրի են։ 4Բայց եթէ մէկ որբեւայրի որդիք եւ թոռներ ունենայ, թող առաջ սովորեն իրանց ընտանիքումը որդիական սէր ցոյց տալ եւ * փոխարէն հատուցանել ծնողներին. * որովհետեւ սա բարի է եւ Աստուծոյ առաջին ընդունելի։ 5* Իսկ նա որ ճշմարիտ որբեւայրի է եւ մինակ մնացած, նա յոյսը Աստուծոյ վերայ է դնում, եւ * գիշեր եւ ցերեկ * աղօթքին եւ աղաչանքին հետեւում։ 6* Բայց փափկասէր որբեւայրին կենդանոյն մեռած է։ 7* Եւ այս բաները պատուիրիր, որ անարատ լինեն։ 8Բայց եթէ մէկը իրանների * եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չ’տանի, * նա հաւատքիցն ուրացած է * եւ անհաւատից էլ չար է։ 9Որբեւայրի նա ընտրուի, որ վաթսուն տարուց պակաս չէ եւ * մէկ մարդի կին եղած է. 10Բարի գործերով վկայուած, եթէ երեխաներ է մեծացրել, * հիւրեր ընդունել, * սուրբերի ոտները լուացել, նեղացածներին ձեռնտու եղել, ամեն բարի գործերին հետեւել։ 11Բայց մատղաշ որբեւայրիներիցը ետ կաց. Որ երբոր ցանկութիւնով լցվում են՝ Քրիստոսի հակառակ՝ կամենում են ամուսնանալ. 12Եւ դատապարտութիւն են ընդունում, որ առաջին հաւատքը դէն գցեցին։ 13* Միանգամայն էլ ծոյլ են սովորում տուները ման գալով. Եւ ոչ թէ միայն ծոյլ այլ եւ շատախօս, եւ հետաքրքիր, եւ խօսում են ինչ որ պէտք չէ։ 14* Կամենում եմ որ մատղաշ որբեւայրիներն ամուսնանան, որդիք ծնեն, տնաշէն լինեն. * եւ հակառակողին ոչ մի պատճառ չ’տան հայհոյանք անելու։ 15Որովհետեւ արդէն մի քանիսը խոտորուեցան սատանայի ետեւիցը։ 16Եթէ մի հաւատացեալ մարդ կամ հաւատացեալ կին որբեւայրիներ ունենայ, նա թող նորանց խնամք տանէ. Եւ եկեղեցուն ծանրութիւն չ’լինի, * որ ճշմարիտ որբեւայրիներին խնամք տանէ։

17* Լաւ վերակացութիւն անող երէցները թող * երկուպատիկ պատիւի արժանի լինեն. Մանաւանդ նորանք որ խօսքով եւ վարդապետութիւնով են աշխատում։ 18Որովհետեւ գիրքն ասում է թէ * Կալի մէջ աշխատող եզի դունչը չ’կապես. Թէ * մշակը արժանի է իր վարձքին։ 19Երէցի վերայ գանգատ մի ընդունիր. * բայց միայն երկու կամ երեք վկաներով։ 20* Մեղանչողներին ամենի առաջին յանդիմանիր, * որ ուրիշներն էլ վախենան։ 21* Վկայութիւն եմ դնում Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի եւ ընտրուած հրեշտակների առաջին, որ այս բաները պահես առանց նախապաշարման. Ոչինչ չ’անելով աչառութեամբ։ 22* Ձեռը շուտով մի դնիր մէկի վերայ, * եւ ուրիշների մեղքերին մասնակից մի լինիր. Քո անձը սուրբ պահիր։

23Այսուհետեւ միայն ջուր չ’խմես, այլ մի քիչ գինի գործածիր * քո ստամոքսի եւ քո շուտ շուտ տկարանալու համար։

24* Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են, եւ առաջուց դատաստանի հասած. Իսկ ոմանցն էլ ետեւիցն են գալիս։ 25Այնպէս էլ բարի գործերը յայտնի են. Եւ ուրիշ կերպ լինողներն էլ չեն կարող ծածկուիլ։

*5.1 Ղև. ժթ. 32։

*5.3 Հմր. 5, 16։

*5.4 Տես Ծն. խե. 10, 11։ Մատ. ժե. 4։ Եփես. զ. 1, 2։

*5.4 Գլ. բ. 3։

*5.5 ա կոր. է. 32։

*5.5 Գոր. իզ. 7։

*5.5 Ղուկ. բ. 37։ ժը. 1։

*5.6 Յակ. ե. 5։

*5.7 Գլ. ա. 3։ դ. 11։ զ. 17։

*5.8 Ես. ծը. 7։ Գաղ. զ. 10։

*5.8 բ Տիմ. գ. 5։ Տիտ. ա. 16։

*5.8 Մատ. ժը. 17։

*5.9 Ղուկ. բ. 36։ Գլ. գ. 2։

*5.10 Գոր. ժզ. 15։ Եբր. ժգ. 2։ ա Պետ. դ. 9։

*5.10 Ծն. ժը. 4։ ժթ. 2։ Ղուկ. է. 38, 44։ Յովհ. ժգ. 5, 14։

*5.13 բ Թես. գ. 11։

*5.14 ա Կոր. է. 9։

*5.14 Գլ. զ. 1։ Տիտ. բ. 8։

*5.16 Հմր. 3, 5։

*5.17 Հռովմ. ժբ. 8։ ա Կոր. թ. 10, 14։ Գաղ. զ. 6։ Փիլ. բ. 29։ ա Թես. ե. 12, 13։ Եբր. ժգ. 7, 17։

*5.17 Գոր. իը. 10։

*5.18 բ Օր. իե. 4։ ա Կոր. թ. 9։

*5.18 Ղև. ժթ. 13։ բ Օր. իդ. 14, 15։ Մատ. ժ. 10։ Ղուկ. ժ. 7։

*5.19 բ Օր. ժթ. 15։

*5.20 Գաղ. բ. 11, 14։ Տիտ. ա. 13։

*5.20 բ Օր. ժգ. 11։

*5.21 Գլ. զ. 13։ բ Տիմ. բ. 14։ դ. 1։

*5.22 Գոր. զ. 6։ ժգ. 3։ Գլ. դ. 14։ բ Տիմ. ա. 6։

*5.22 բ Յովհ. 11։

*5.23 Սաղ. ճդ. 15։

*5.24 Գաղ. ե. 19։