Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մեր Փրկչի քահանայապետական իշխանութիւնը և պատիւը։ 1Որովհետեւ ամեն ք…

Մեր Փրկչի քահանայապետական իշխանութիւնը և պատիւը։

1Որովհետեւ ամեն քահանայապետ մարդկանցից առնուած * մարդկանց համար է դրվում * աստուածակոյս բաներում. * որ ընծաներ եւ զոհեր մատուցանէ մեղքերի համար։ 2* Որ նա կարող է կարեկից լինել տգէտներին եւ մոլորուածներին. * որ ինքն էլ տկարութիւնով պատուած է։ 3* Եւ այն պատճառով պէտք է ինչպէս ժողովրդի համար նոյնպէս էլ իր անձի համար պատարագ մատուցանէ մեղքերի համար։ 4* Եւ ոչ թէ մէկն իր անձի համար պատիւը առնում է. Այլ նա որ Աստուածանից կանչուած է, * ինչպէս Ահարօնը։ 5* Այսպէս էլ Քրիստոսը ոչ թէ ինքն իր անձը փառաւորեց, որ Քահանայապետ լինի. Այլ նա որ ասեց նորան թէ * Իմ Որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ։ 6Ինչպէս էլ մի ուրիշ տեղ ասում է. * Դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգի պէս։ 7Նա որ իր մարմնի օրերումը * աղօթք եւ աղաչանք * սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան * որ կարող էր ազատել նորան մահից. * եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար։ 8* Թէ եւ Որդի էր, * այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց։ 9* Եւ երբոր կատարուեցաւ բոլոր իրան հնազանդողների համար յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ. 10Աստուածանից անուանուելով Քահանայապետ * Մելքիսեդեկի կարգի պէս։ 11* Որի համար շատ բան ունինք ասելու, եւ դժուար է մեկնել, * որովհետեւ դուք դանդաղ եղաք լսելիքով։ 12Որովհետեւ ժամանակին նայելով պիտի վարդապետ լինէիք. Կրկին կարօտ էք սովորելու թէ ինչ են * Աստուծոյ խօսքերի առաջին նշանագիրները, եւ * կարօտողներ եղաք կաթի եւ ոչ թէ հաստատ կերակուրի։ 13Որովհետեւ ամեն ով որ կաթնակեր է, անհմուտ է արդարութեան խօսքին, * որովհետեւ տղայ է։ 14Բայց կատարեալների համար է հաստատ կերակուրը. Որոնց * զգայարանները վարժողութեամբ կրթուած են * բարին եւ չարը զանազանելու։

*5.1 Գլ. ը. 3։

*5.1 Գլ. բ. 17։

*5.1 Գլ. ը. 3, 4։ թ. 9։ ժ. 11։ ժա. 4։

*5.2 Գլ. բ. 18։ դ. 15։

*5.2 Գլ. է. 28։

*5.3 Ղև. դ. 3։ թ. 7։ ժզ. 6, 15-17։ Գլ. է. 27։ թ. 7։

*5.4 բ Մն. իզ. 18։ Յովհ. գ. 27։

*5.4 Ել. իը. 1։ Թու. ժզ. 5, 40։ ա Մն. իգ. 13։

*5.5 Յովհ. ը. 54։

*5.5 Սաղ. բ. 7։ Գլ. ա. 5։

*5.6 Սաղ. ճժ. 4։ Գլ. է. 17, 21։

*5.7 Մատ. իզ. 39, 42, 44։ Մար. ժդ. 36, 39։ Յովհ. ժէ. 1։

*5.7 Սաղ. իբ. 1։ Մատ. իէ. 46, 50։ Մար. ժե. 34, 37։

*5.7 Մատ. իզ. 53։ Մար. ժդ. 36։

*5.7 Մատ. իզ. 37։ Մար. ժդ. 33։ Ղուկ. իբ. 43։ Յովհ. ժբ. 27։

*5.8 Գլ. գ. 6։

*5.8 Փիլ. բ. 8։

*5.9 Գլ. բ. 10։ ժա. 40։

*5.10 Հմր. 6։ Գլ. զ. 20։

*5.11 Յովհ. ժզ. 12։ բ Պետ. գ. 16։

*5.11 Մատ. ժգ. 15։

*5.12 Գլ. զ. 1։

*5.12 ա Կոր. գ. 1-3։

*5.13 ա Կոր. ժգ. 11։ ժդ. 20։ Եփես. դ. 14։ ա Պետ. բ. 2։

*5.14 Ես. է. 15։ ա Կոր. բ. 14, 15։

*5.14 Ծն. բ. 9։ բ Օր. ա. 39։