Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մարգարէանում է թէ Ասորիները կþյաղթեն Եգիպտոսին և Եթովպիային։ …
Մարգարէանում է թէ Ասորիները կþյաղթեն Եգիպտոսին և Եթովպիային։
1Այն տարին, որ * Տարաթանը Սարգոն թագաւորից ուղարկուելով եկաւ Ազովտոս, եւ Ազովտոսի հետ պատերազմեց ու նորան յաղթեց, 2Այն ժամանակ Տէրը խօսեց Ամովսի որդի Եսայիայի ձեռովն ասելով. Գնա * հանիր քուրձը քո մէջքիցը, եւ կօշիկներդ հանիր քո ոտներիցը. Եւ նա այնպէս արաւ, եւ շրջում էր * մերկ եւ բոկոտն։ 3Եւ Տէրն ասեց. Ինչպէս որ իմ ծառայ Եսայիան շրջեցաւ մերկ եւ բոկոտն, որ երեք տարուայ * նշան եւ ցոյց լինի Եգիպտոսի եւ Եթովպիայի համար, 4Այնպէս էլ Ասորեստանի թագաւորը գերի է քշելու Եգիպտոսին եւ Եթովպիայի գերեալներին՝ երիտասարդներին եւ ծերերին՝ մերկ եւ բոկոտն եւ * նստելատեղիքը բաց Եգիպտոսի նախատինքի համար։ 5Եւ * պիտի զարհուրեն եւ ամաչեն եթովպիայից՝ իրանց յոյսիցը, եւ Եգիպտոսից՝ իրանց փառքիցը։ 6Եւ այն օրը այս ծովեզերեայ երկրի բնակիչը ասելու է. Ահա սա է մեր ապաստանարանը, ուր որ փախել էինք օգնութեան համար, որ փրկուէինք Ասորեստանի թագաւորի երեսից. Ուրեմն մենք ի՞նչպէս ենք ազատուելու։
*20.1 դ Թագ. ժը. 17։
*20.2 Զաք. ժգ. 4։
*20.2 ա Թագ. ժթ. 24։ Միք. ա. 8, 11։
*20.3 Գլ ը. 18։
*20.4 բ Թագ. ժ. 4։ Գլ. գ. 17։ Երեմ. ժգ. 22, 26։ Միք. ա. 11։
*20.5 դ Թագ. ժը. 21։ Գլ. լ. 3, 5, 7։ լզ. 6։