Հին Կտակարան
Նոր Կտակարան
Օրէնքը յիշեցնելու քարերը։ Գեբաղ սարի վերայ ասուելու անէծքը։ 1Եւ մո…
Օրէնքը յիշեցնելու քարերը։ Գեբաղ սարի վերայ ասուելու անէծքը։
1Եւ մովսէսն Իսրայէլի ծերերի հետ պատուիրեց ժողովրդին ասելով. Պահեցէք այն բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր պատուիրում եմ ձեզ։ 2Եւ այն օրը երբոր * Յորդանանից անց կենաս քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկիրը, * քեզ համար մեծ քարեր կանգնեցնես եւ նորանց կիրով ծեփես. 3Եւ այս օրէնքի բոլոր խօսքերը գրես նորանց վերայ, երբոր անց կենաս որ մտնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կþտայ՝ մի երկիր * որ կաթ ու մեղր է բղխում, ինչպէս որ քո հայրերի Եհովայ Աստուածը քեզ ասել է։ 4Ուրեմն երբոր Յորդանանիցն անց կենաս, այսօրուայ քեզ պատուիրածիս պէս՝ այս քարերը * Գեբաղ սարի վերայ կանգնեցնես եւ նորանց կիրով ծեփես։ 5Եւ այնտեղ քո Եհովայ Աստուծոյ համար մէկ սեղան շինես՝ քարի սեղան * նորանց վերայ երկաթ չþբարձարցնես. 6Ամբողջ քարերից շինես քո Եհովայ Աստուծոյ սեղանը, եւ նորա վերայ ողջակէզներ մատուցանես քո Եհովայ Աստուծուն. 7Եւ խաղաղութեան զոհեր մատուցանես՝ եւ այնտեղ ուտես, եւ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուրախանաս. 8Եւ այս օրէնքի բոլոր խօսքերը գրես այն քարերի վերայ լաւ փորագրուած։
9Եւ Մովսէսը եւ Ղեւտացի քահանաները խօսեցին բոլոր Իսրայէլի հետ ասելով. Լուռ կաց եւ լսիր, ով Իսրայէլ. * Դու այսօր քո Եհովայ Աստուծոյ համար ժողովուրդ եղար. 10Ուրեմն լսիր քո Եհովայ Աստուծոյ ձայնին եւ կատարիր նորա պատուիրանքները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ։
11Եւ նոյն օրը Մովսէսը ժողովրդին պատուիրեց ասելով. 12Երբոր Յորդանանիցն անց կենաք, * սորանք կանգնեն Գարիզին սարի վերայ ժողովուրդն օրհնելու՝ Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար, Յովսէփ ու Բենիամին. 13Եւ * սորանք կանգնեն անէշքի համար Գեբաղ սարի վերայ՝ Ռուբէն, Գադ, Ասեր, Զաբուղոն, Դան եւ Նեփթաղիմ։
14Եւ * Ղեւտացիները պատասխանեն եւ ասեն Իսրայէլի բոլոր մարդկանցը հետ բարձր ձայնով.
15* Անիծեալ է այն մարդը, որ փորուած կամ ձուլածոյ կուռք շինէ Եհովայի առաջին պիղծ արուեստաւորի ձեռագործ, եւ մի ծածուկ տեղ դնէ. Եւ * բոլոր ժողովուրդը պատասխանեն եւ ասեն. Ամէն։
16* Անիծեալ է իր հօրը կամ մօրը անարգողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
17* Անիծեալ է իր դրացիի սահմանը փոխողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
18* Անիծեալ է կոյրին ճանապարհից մոլորեցնողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
19* Անիծեալ է պանդուխտի, որբի եւ որբեւայրիի իրաւունքը ծռողը, եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
20* Անիծեալ է իր հօր կնկայ հետ պառկողը. Որովհետեւ իր հօր քղանցքը բաց է անում, եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
21* Անիծեալ է որ եւ իցէ անասունի հետ պառկողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
22* Անիծեալ է իր հօր աղջիկը կամ իր մօր աղջիկն եղող իր քրոջ հետ պառկողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
23* Անիծեալ է իր զոքանչի հետ պառկողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
24* Անիծեալ է իր դրացիին ծածուկ մեռցնողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
25* Անիծեալ է անմեղ մարդ մեռցնելու համար կաշառք անողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
26* Անիծեալ է նա որ չþկենայ այս օրէնքի ամեն խօսքերի մէջ որ նորանց կատարէ. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
*27.2 Յես. դ. 1։
*27.2 Յես. ը. 32։
*27.3 Ել. գ. 8։ Գլ. իզ. 9, 15։
*27.4 Գլ. ժա. 29։ Յես. ը. 30։
*27.5 Ել. ի. 25։ Յես. ը. 31։
*27.9 Գլ. իզ. 18։
*27.12 Գլ. ժա. 29։ Յես. ը. 33։ Դատ. թ. 7։
*27.13 Գլ. ժա. 29։ Յես. ը. 33։
*27.14 Գլ. լգ. 10։Յես. ը. 33։ Դան. թ. 11։
*27.15 Ել. ի. 4, 23։ լդ. 17։ Ղև. ժթ. 4։ իզ. 1։ Գլ. դ. 16, 23։ Ես. խդ. 9։ Ովս. ժգ. 2։
*27.15 Տես Թու. ե. 22։ Երեմ. ժա. 5։ ա Կոր. ժգ. 16։
*27.16 Ել. ի. 12։ իա. 17։ Ղև. ժթ. 3։ Գլ. իա. 18-21։
*27.17 Գլ. ժթ. 14։
*27.18 Ղև. ժթ. 14։
*27.19 Ել. իբ. 21, 22։ Գլ. իգ. 17։ Մաղ. գ. 5։
*27.20 Ղև. ժը. 8։ Գլ. իբ. 30։
*27.21 Ղև. ժը. 23։
*27.22 Ղև. ժը. 9։ ի. 17։
*27.23 Ղև. ժը. 17։ ի. 14։
*27.24 Ել. ի. 13։ իա. 12, 14։ Գլ. ժթ. 11։
*27.25 Ել. իգ. 7, 8։ Գլ. ժզ. 19։ Եզեկ. իբ. 12։
*27.26 Գլ. իը. 15։ Սաղ. ճժթ. 21։ Երեմ ժա. 3։ Գաղ. գ. 10։