Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սէրի գովասանքը. Նորա գերազանցութիւնը միւս պարգևներից։ 1Եթէ մարդկան…
Սէրի գովասանքը. Նորա գերազանցութիւնը միւս պարգևներից։
1Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չ’ունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ։ 2* Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. Եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, * մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չ’ունիմ, ոչինչ եմ։ 3* Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չ’ունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։ 4* Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. Սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ 5Չէ լրբանում, * իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. 6* Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, * բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. 7* Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։ 8Սէրը երբէք չի վերջանալ. Եթէ մարգարէութիններ կան՝ կ’խափանուին. Եթէ լեզուներ՝ կ’լռեն. Եթէ գիտութիւն՝ կ’խափանուի։ 9* Որովհետեւ փոքր ի շատէ գիտենք. Եւ փոքր ի շատէ մարգարէանում ենք։ 10Բայց երբոր կատարեալը գայ, այս փոքր ի շատէն կ’խափանուի։ 11Երբոր երեխայ էի՝ երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. Բայց երբոր մարդ եղայ, այն երեխայութեան բաները խափանեցի։ 12* Որովհետեւ հիմա հայելու մէջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմադէմ. Հիմա փոքր ի շատէ եմ տեղեակ, * բայց այն ժամանակն այնպէս կ’գիտենամ՝ ինչպէս գիտեցուած եմ։ 13Ապա ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. Այս երեքը, եւ սորանցից մէծը սէրն է։
*13.2 Գլ. ժբ. 8-10, 28։ ժդ. 1 ևլն։ Տես Մատ. է. 22։
*13.2 Մատ. ժէ. 19։ Մար. ժա. 23։ Ղուկ. ժէ. 6։
*13.3 Մատ. զ. 1, 2։
*13.4 Առակ. ժ. 12։ ա Պետ. դ. 8։
*13.5 Գլ. ժ. 24։ Փիլ. բ. 4։
*13.6 Սաղ. ժ. 3։ Հռովմ. ա. 32։
*13.6 բ Յովհ. 4։
*13.7 Հռովմ. ժե. 1։ Գաղ. զ. 2։ բ Տիմ. բ. 24։
*13.9 Գլ. ը. 2։
*13.12 բ Կոր. գ. 18։ ե. 7։ Փիլ. գ. 12։
*13.12 Մատ. ժը. 10։ ա Յով. գ. 2։