Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մարդկային թշուառութիւնից ազատուելու աղաչանք։ Երգողների գլխաւորին. …

Մարդկային թշուառութիւնից ազատուելու աղաչանք։

Երգողների գլխաւորին. Մախալաթի վերայ. Դաւիթի Երգ։

1* Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չþկայ. Նորանք ապականուեցան եւ գարշելի անօրէնութիւն արին. * ոչ ով չþկայ որ բարին անէ։

2Աստուած * երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ թէ կþլինի՞ արդեօք մէկ իմաստուն՝ որ Աստուծուն խնդրէ։

3* Ամենքը ետ քաշուեցան եւ միասին անպիտանացան, բարի գործող չþկայ, մէկն էլ չþկայ։

4* Մի՞թէ չեն իմանում անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կþուտեն, եւ Աստուծուն չեն կանչում։

5* Այնտեղ վախենում են վախով՝ ուր որ վախ չþկայ, որովհետեւ Աստուած քեզ պատողների * ոսկորները ցրվում է. Դու ամօթ ես անում նորանց. Որովհետեւ Աստուած դէն է գցում նորանց։

6* Ո՜հ թէ Սիօնիցը գար Իսրայելի փրկութիւնը. Երբոր Աստուած իր ժողովրդի գերութիւնը դարձնէ, այն ժամանակ Յակոբը կþցնծայ ու Իսրայէլն ուրախ կþլինի։

*53.1 Սաղ. ժ. 4։ ժդ. 1-7։

*53.1 Հռովմ. գ. 10-12։

*53.2 Սաղ. լգ. 13։

*53.3 Սաղ. լե. 4։

*53.4 Երեմ. դ. 22։ Տես Սաղ. ղդ. 4։

*53.5 Ղև. իզ. 17, 36։ Առակ. իը. 1։

*53.5 Եզեկ. զ. 5։

*53.6 Սաղ. ժդ. 7։