Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եղիուսի վերջաբանը. Աստուծոյ վեհափառութիւնը իր գործքերումը բնութեան մէ…
Եղիուսի վերջաբանը. Աստուծոյ վեհափառութիւնը իր գործքերումը բնութեան մէջ։
1Եւ հէնց սորա համար դողում է սիրտս, եւ երերում է իր տեղիցը։
2Մէկ լսեցէք, նորա ձայնի որոտմունքը, եւ նորա բերանից ելած շառաչիւնը։
3Բոլոր երկնքի տակ արձակում է նորան, եւ նորա լոյսը՝ մինչեւ երկրի ծայրերը։
4Նորա ետեւիցը * մի գոռոց է վեր կենում, նա որոտում է իր վեհափառութեան ձայնովը, եւ չէ ուշացնում երբոր լսվում է ձայնը։
5Զարմանալի որոտում է Աստուած իր ձայնովը, * մեծամեծ բաներ է անում, եւ մենք չþգիտենք։
6Որովհետեւ * նա ձիւնին ասում է. Եղիր երկրի վերայ. Նաեւ ուժեղ անձրեւին եւ իր զօրութեան ուժեղ տարափին։
7Ամեն մարդի ձեռք կնքում է. * որ հասկանան նորա ստեղծագործութեան բոլոր մարդիկը։
8Եւ գազանները մտնում են * որջերը, եւ բնակվում են իրանց այրերումը։
9* Հարաւիցը գալիս է փոթորիկը, եւ հիւսիսիցը՝ ցուրտը։
10* Աստուծոյ շնչելիցը սառնամանիք են գոյանում, եւ ջրերի տարածութիւնը սեղմվում է։
11Նաեւ բեռնում է թումպը իր թացութիւնով, եւ փռում է իր լուսաւոր ամպերը։
12Եւ նորանք շուռ գալով տեղափոխվում են նորա խորհուրդներովը, որ * անեն նորա բոլոր իրանց հրամայածը երկրի երեսի վերայ։
13Մերթ խրատի համար, մերթ * երկրի համար, մերթ * շնորհքի համար բերում է նա նորանց։
14Ով Յոբ, լսիր այս բաները, կանգնիր եւ * հասկացիր Աստուծոյ սքանչելիքը։
15Գիտե՞ս արդեօք, թէ Աստուած ինչպէս է բեռնում նորանց, եւ փայլեցնում՝ իր ամպի լոյսը։
16* Գիտե՞ս արդեօք ամպերի հաւասարակշռութիւնը, գիտութեամբ՝ * կատարեալի հրաշալիքները։
17Որ հանդերձներդ տաքանում են՝ երկիրը հարաւից հանգստանալիս,
18Նորա հետ մէկտեղ * տարածեցի՞ր երկինքը, որ ամուր է ինչպէս ձուլած հայելի։
19Սովորեցրու մեզ, թէ ինչ ասենք նորան. Չենք կարողանում մի բան կարգադրել խաւարի պատճառով։
20Նորան կþպատմուի՞ արդեօք, երբոր ես խօսեմ. Եթէ մէկ մարդ ասէ, իսկոյն կուլ կþգնայ։
21Եւ հիմա չեն տեսնում լոյսը, որ ճառագայթում է երկնքի վերայ. Բայց քամին անցնում է վերայովը եւ պայծառացնում նորանց։
22Հիւսիսից ոսկի է բերվում, Աստուծոյ մօտ ահեղ փառաւորութիւն կայ։
23նա Ամենակարող է. * մենք չենք հասնիլ նորան. Նա զօրութեամբ բարձրացեալ է, * եւ իրաւունքն ու արդարութեան շատութիւնը չի ծռիլ։
24Նորա համար մարդիկ * վախենում են նորանից. * նա մտիկ չի անիլ ոչ մի ինքն իրանում իմաստուն եղողին։
*37.4 Սաղ. իթ. 3։ կը. 33։
*37.5 Գլ. ե. 9։ թ. 10։ լզ. 26։ Յայտ. ժե. 3։
*37.6 Սաղ. ճխէ. 16, 17։
*37.7 Սաղ. ճթ. 27։
*37.8 Սաղ. ճդ. 22։
*37.9 Կամ՝ Ներքնասենեակիցը
*37.10 Գլ. լը. 29, 30։ Սաղ. ճխէ. 17, 18։
*37.12 Սաղ. ճխը. 8։
*37.13 Գլ. լը. 26, 27։
*37.13 բ Թագ. իա. 10։ գ Թագ. ժը. 45։
*37.14 Սաղ. ճժա. 2։
*37.16 Գլ. լզ. 29։
*37.16 Գլ. լբ. 6։ լզ. 4։
*37.18 Ծն. ա. 6։ Սաղ. ճլզ. 5։
*37.23 ա Տիմ. զ. 16։
*37.23 Գլ. լզ. 5։
*37.24 Մատ. ժ. 28։
*37.24 Մատ. ժա. 25։ ա Կոր. ա. 26։