Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսրայէլի ապերախտութիւնը, քահանաների անպատկառութիւնը, և ապօրէն զոհերը։…
Իսրայէլի ապերախտութիւնը, քահանաների անպատկառութիւնը, և ապօրէն զոհերը։
1Տիրոջ խօսքի պատգամը Իսրայէլի մասին՝ Մաղաքիայի ձեռովը։
2* Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը, իսկ դուք ասում էք. Ի՞նչով ես սիրել մեզ։ Մի՞թէ Եսաւը եղբայրը չէ Յակոբին, ասում է Տէրը, եւ * ես Յակոբին եմ սիրել։ 3Իսկ Եսաւին ատել եմ, եւ * նորա սարերը ամայի եմ արել. Եւ նորա ժառանգութիւնը անապատի չագալներին եմ տուել։ 4Թէեւ Եդովմն ասէ. Մենք կործանուեցանք, բայց դարձեալ պիտի շինենք աւերակները. Զօրաց Տէրն էլ այսպէս է ասում. Նորանք կþշինեն, բայց ես կþքանդեմ. Եւ նորանց կþկոչեն Անօրէնութեան սահման, եւ մի ժողովուրդ՝ որի դէմ Տէրը բարկացած է յաւիտեան։ 5Եւ ձեր աչքերը պիտի տեսնեն, եւ դուք էլ պիտի ասէք. Մեծ է Տէրը Իսրայէլի սահմանից վեր։
6Տղան * իր հօրը կþմեծարէ, եւ ծառան՝ իր Տիրոջը. * եթէ ես էլ հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը. Եւ եթէ տէր եմ ես, ո՞ւր է իմ երկիւղը, ասում է ձեզ Զօրաց Տէրը, ով իմ անունը անարգող քահանաներ, * որ ասում էք թէ Ի՞նչով ենք անարգում քո անունը։ 7Իմ սեղանի վերայ * պիղծ հաց մատուցանելով. Բայց դուք ասում էք. Մենք ի՞նչով ենք քեզ պղծում. Ձեր ասելովը՝ թէ * Տիրոջ սեղանը անարգուած է։ 8Ապա * երբոր կոյրը մատուցանում էք զոհելու, վատ չէ՞. Կամ երբոր մատուցանում էք կաղը կամ հիւանդը, վատ չէ՞. Նորան մէկ քո իշխանին մատուցրու, արդեօք քեզ կþհաւանէ՞ կամ * * քեզ կþընդունէ՞, ասում է Զօրաց Տէրը։ 9Եւ արդ, աղօթք արէք Աստուծոյ դիմացը, որ մեզ ողորմէ. * ձեր ձեռքիցն եղաւ այս. Մի՞թէ ձեզ կþընդունէ՞, ասում է Զօրաց Տէրը։ 10Ո՞վ էլ կայ ձեզանում որ դռները ձրի փակէ. * դուք սեղանս էլ չէք լուսաւորում ձերի. Ես ձեզ չեմ հաւանում, ասում է Զօրաց Տէրը. Եւ * ընծայ չեմ ընդունում ձեր ձեռքիցը։ 11Որովհետեւ * արեգակի ելքիցը մինչեւ նորա մուտքը մեծ է իմ անունը * ազգերի մէջ. Եւ * ամեն տեղ իմ անուանը * խունկ եւ սուրբ ընծայ է մատուցվում. * որովհետեւ մեծ է իմ անունը ազգերի մէջ, ասում է Զօրաց Տէրը։ 12Բայց դուք պղծում էք նորան՝ ձեր ասելովը՝ թէ * Տիրոջ սեղանը պղծուած է. Եւ նորա բերքը այսինքն ուտեստը անարգուած է։ 13Եւ ասում էք. Ահա ի՜նչ աշխատութիւն է. Եւ փչում էք նորա վերայ, ասում է Զօրաց Տէրը. Եւ բերում էք յափշտակուածն ու կաղը եւ հիւանդը. Այսպէս էք բերում ընծան. * մի՞թէ ես կþընդունեմ այդ ձեր ձեռքերիցը, ասում է Տէրը. 14Եւ անիծեալ լինի խաբողը, որ իր հօտի մէջ որձը լինելով, ուխտ է անում եւ խանգարուածը * զոհում Տիրոջը. Որովհետեւ * ես մեծ Թագաւոր եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ իմ անունը ահարկու է ազգերի մէջ։
*1.2 բ Օր. է. 8։ ժ. 15։
*1.2 Հռովմ. թ. 13։
*1.3 Երեմ. խթ. 18։ Եզեկ. լե. 3, 4, 7, 9, 14, 15։ Աբդ. 10 ևլն։
*1.6 Ել. ի. 12։
*1.6 Ղուկ. զ. 46։
*1.6 Գլ. բ. 14, 17։ գ. 7, 8, 13։
*1.7 բ Օր. ժե. 21։
*1.7 Եզեկ. խա. 22։ Հմր. 12։
*1.8 Ղև. իբ. 22։ բ Օր. ժե. 21։ Հմր. 14։
*1.8 Յոբ խբ. 8։
*1.8 Եբր.՝ քո երեսը
*1.9 Ովս. ժգ. 9։
*1.10 Տես ա Կոր. թ. 13։
*1.10 Ես. ա. 11։ Երեմ. զ. 20։ Ամովս ե. 21։
*1.11 Սաղ. ճժգ. 3։ Ես. ծթ. 19։
*1.11 Ես. կ. 3, 5։
*1.11 Յովհ. դ. 21, 23։ ա Տիմ. բ. 8։
*1.11 Յայտ. ը. 3։
*1.11 Ես. կզ. 19, 20։
*1.12 Հմր. 7։
*1.13 Ղև. իբ. 20 ևլն։
*1.14 Հմր. 8։
*1.14 Սաղ. խէ. 2։ ա Տիմ. զ. 15։