Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մեղք մաքրելու աղբիւրը։ Մեծ հովիւի մահը։ Ցրուած հօտի ժողովուրդը։ 1*…
Մեղք մաքրելու աղբիւրը։ Մեծ հովիւի մահը։ Ցրուած հօտի ժողովուրդը։
1* Այն օրը * մի աղբիւր է լինելու բացուած Դաւիթի տան համար եւ Երուսաղէմի բնակիչների համար, մեղքի համար եւ պղծութեան համար։ 2Եւ այն օրը պիտի լինի, ասում է Զօրաց Տէրը, որ բնաջինջ պիտի անեմ * կուռքերի անունները երկրից, եւ այլ եւս պիտի չþյիշուին. Եւ * մարգարէներին էլ եւ պղծութեան հոգին էլ պիտի վերացնեմ երկրից։ 3Եւ պիտի լինի որ երբ մի մարդ էլի մարգարէանայ, այն ժամանակ նորան պիտի ասեն նորա հայրը եւ մայրը՝ նորա ծնողները. Չþապրիս, որ սուտ խօսեցիր Տիրոջ անունովը. Եւ * նորան պիտի խոցեն նորա հայրն ու մայրը՝ նորա ծնողները՝ նա մարգարէանալիս։ 4Եւ այն օրը պիտի լինի որ պիտի ամաչեն * մարգարէները, ամեն մէկը իր տեսիլքիցը՝ մարգարէանալիս. Եւ * մազի վերարկու չեն հագնելու՝ խաբելու նպատակով։ 5* Եւ պիտի ասէ. Ես մարգարէ չեմ. Ես մի երկրագործ մարդ եմ. Որովհետեւ մի մարդ ինձ ծախու է առել իմ երեխայութիւնիցը։ 6Եւ նորան ասելու են. Սա ի՞նչ հարուածներ են ձեռքերիդ մէջ. Եւ նա ասելու է. Այս հարուածքը ես ստացել եմ իմ բարեկամների տանը։
7* Ով սուր, վեր կաց իմ հովիւի վերայ եւ * իմ ընկեր մարդի վերայ, ասում է Զօրաց Տէրը. * զարկէ հովիւին, եւ ոչխարները ցրուին, եւ ես ետ պիտի դարձնեմ * իմ ձեռքը փոքրների վերայ։ 8Եւ պիտի լինի բոլոր երկրումը, ասում է Տէրը, * երկու մասը նորանում պիտի կտրուի մեռնէ, իսկ երրորդը պիտի կենայ նորանում։ 9Եւ այն * երրոդ մասը պիտի տանեմ կրակի մէջ, եւ * նորանց պիտի զտեմ ինչպէս արծաթն են զտում. Եւ նորանց պիտի փորձեմ ինչպէս փորձում են ոսկին, * նա կþկանչէ իմ անւնը եւ ես կþպատասխանեմ նորան. * ես կþասեմ. Նա իմ ժողովուրդն է. Եւ նա կþասէ. Տէրը իմ Աստուածն է։
*13.1 Գլ. ժբ. 3։
*13.1 Եբր. թ. 14։ ա Պետ. ա. 19։ Յայտ. ա. 5։
*13.2 Ել. իգ. 13։ Յես. իգ. 7։ Սաղ. ժզ. 4։ Եզեկ. լ. 13։ Ովս. բ. 17։ Միք. ե. 13, 14։
*13.2 բ Պետ. բ. 1։
*13.3 բ Օր. ժգ. 6, 8։ ժը. 20։
*13.4 Միք. գ. 6, 7։
*13.4 դ Թագ. ա. 8։ Ես. ի. 2։ Մատ. գ. 4։
*13.5 Ամովս է. 14։
*13.7 Ես. խ. 11։ Եզեկ. լդ. 23։
*13.7 Յովհ. ժ. 30։ ժդ. 10, 11։ Փիլ. բ. 6։
*13.7 Մատ. իզ. 31։ Մար. ժդ. 27։
*13.7 Մատ. ժը. 10, 14։ Ղուկ. ժբ. 32։
*13.8 Հռովմ. ժա. 5։
*13.9 Ես. խը. 10։
*13.9 ա Պետ. ա. 6, 7։
*13.9 Սաղ. ծ. 15։ ղա. 15։ Գլ. ժ. 6։
*13.9 Սաղ. ճխդ. 15։ Երեմ. լ. 22։ Եզեկ. ժա. 20։ ովս. բ. 23։ Գլ. ը. 8։