Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կռապաշտութեան պատճառով Յուդան և Իսրայէլը կþքանդուին։ 1Տիրոջ …

Կռապաշտութեան պատճառով Յուդան և Իսրայէլը կþքանդուին։

1Տիրոջ խօսքը որ եղաւ * Մօրստացի Միքիային Յուդայի Յովաթամ, Աքազ եւ Եզեկիա թագաւորների օրերին, որ * նա տեսաւ Սամարիայի եւ Երուսաղէմի մասին։

2* Լսեցէք, ով բոլոր ժողովուրդներ, ուշադրութիւն արա, ով երկիր եւ նորա բոլոր լրութիւնը. Եւ Տէր Եհովան * վկայ լինի ձեզ դէմ, Տէրը * իր սուրբ տաճարիցը։ 3Որովհետեւ ահա * Տէրը * դուրս է գալիս իր տեղիցը, եւ պիտի իջնէ եւ ման գայ * երկրի բարձրաւանդակների վերայ։ 4Եւ * սարերը պիտի հալուին նորա տակին, եւ հովիտները պիտի ճեղքուին ինչպէս մոմ կրակի առաջին, ինչպէս ջուր որ իջնում է զառիւայրից։ 5Յակոբի յանցանքի համար է այս ամենը եւ Իսրայէլի տան մեղքերի համար. Ո՞վ է Յակոբի յանցանքը, չէ՞ որ Սամարիան. Եւ ո՞վ է Յուդայի բարձրաւանդակները, չէ՞ որ Երուսաղէմը։ 6Եւ Սամարիան պիտի * դաշտի քարակոյտ շինեմ՝ այգի տնկելու տեղեր, եւ նորա քարերը պիտի թափեմ ձորը, եւ * բանամ նորա հիմերը։ 7Եւ նորա բոլոր կուռքերը պիտի կոտրատուին, եւ նորա բոլոր վարձքերը պիտի կրակով այրուին, եւ նորա բոլոր արձանները պիտի ամայի անեմ. Որովհետեւ բոզի վարձքից է ժողովել, ուրեմն բոզի վարձքի էլ պիտի դառնան։

8Սորա համար * պիտի ողբամ եւ հառաչեմ, պիտի կողոպտուած եւ * մերկ ման գամ, * սուգ պիտի անեմ չագալների պէս եւ կոծ՝ ջայլամների պէս։ 9Որովհետեւ անբժշկելի են նորա վէրքերը, որովհետեւ եկաւ * մինչեւ Յուդան, հասաւ իմ ժողովրդի դռանը՝ մինչեւ Երուսաղէմ։ 10* Գէթի մէջ մի իմացնէք, բնաւ լաց մի լինիք, * Բեթափրայումը * փոշու մէջ պիտի թաւալուիմ. 11Անց կաց քեզ համար, ով * Սափիրի բնակչուհի, * ամօթով մերկ. Դուրս չէ եկել * Սաանանի բնակչուհին, * Բեթեսելի կոծը պիտի առնէ ձեզանից իր օթեւանը։ 12Որովհետեւ գալարվում է բարեաց համար * Մարօթի բնակչուհին, որովհետեւ * չարիք պիտի իջնէ Տիրոջ կողմից մինչեւ Երուսաղէմի դուռը։ 13Ձին կառքին լծիր, ով * Լաքիսի բնակչուհի, դա մեղքի սկիզբն է Սիօնի աղջկայ համար. Որովհետեւ քեզանում գտնվում են Իսրայէլի յանցանքները։ 14Դորա համար ընծաներ պիտի տաս Մօրեսեթ-գեթին. * * Աքզիբի տները պիտի ստեն Իսրայէլի թագաւորներին։ 15Դեռ ժառանգ պիտի բերեմ քեզ համար, ով * * Մարեսայի բնակչուհի մինչեւ * Ոդողոմ պիտի հասնէ Իսրայէլի փառքը։ 16* Գերծիր եւ կտրիր մազերդ * քո փափուկ որդկանց համար, լայնացրու կնտութիւնդ արծիւի պէս, որովհետեւ գերի տարուեցան քեզանից։

*1.1 Երեմ. իզ. 18։

*1.1 Ամովս ա. 1։

*1.2 բ Օր. լբ. 1։ Ես. ա. 2։

*1.2 Սաղ. ծ. 7։ Մաղ. գ. 5։

*1.2 Սաղ. ժա. 4։ Յովն. բ. 7։ Ամբ. բ. 20։

*1.3 Ես. իզ. 21։

*1.3 Սաղ. ճժե. 3։

*1.3 բ Օր. լբ. 13։ լգ. 29։ Ամովս դ. 13։

*1.4 Դատ. ե. 5։ Սաղ. ղէ. 5։ Ես. կդ. 1-3։ Ամովս թ. 5։ ամբ. գ. 6, 10։

*1.6 դ Թագ. ժթ. 25։ Գլ. գ. 12։

*1.6 Եզեկ. ժգ. 14։

*1.8 Ես. իա. 3։ իբ. 4։ Երեմ. դ. 19։

*1.8 Ես. ի. 2-4։

*1.8 Յոբ լ. 29։ Սաղ. ճբ. 6։

*1.9 դ Թագ. ժը. 13։ Ես. ը. 7, 8։

*1.10 բ Թագ. ա. 20։

*1.10 Այսինքն՝ Փոշու տուն

*1.10 Երեմ. զ. 26։

*1.11 Այսինքն՝ Գեղեցկութիւն

*1.11 Ես. ի. 4։ խէ. 2, 3։ Երեմ. ժգ. 22։ Նաւ. գ. 5։

*1.11 Այսինքն՝ Ելք

*1.11 Այսինքն՝ Մերձակայ տուն

*1.12 այսինքն՝ Դառնութիւններ

*1.12 Ամովս գ. 6։

*1.13 դ Թագ. ժը. 14, 17։

*1.14 Յես. ժե. 44։

*1.14 Այսինքն՝ Ստութիւն

*1.15 Յես. ժե. 44։

*1.15 Այսինքն՝ Ժառանգութիւն

*1.15 բ Մն. ժա. 7։

*1.16 Յոբ ա. 20։ Ես. ժե. 2։ իբ. 12։ Երեմ. է. 29։ ժզ. 6։ խէ. 5։ խը. 37։

*1.16 Ողբ դ. 5։