Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երկնային Երուսաղէմումը եղած երջանկութիւնը, և այս մարգարէութեան ստուգո…
Երկնային Երուսաղէմումը եղած երջանկութիւնը, և այս մարգարէութեան ստուգութիւնը։
1* Եւ ցոյց տուաւ ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստուծոյ եւ Գառի աթոռից։ 2* Եւ նորա հրապարակի միջումը եւ գետի այս կողմին եւ այն կողմին * կեանքի ծառ կար, որ տասնեւերկու կերպ պտուղ էր բերում. Ամեն մէկ ամիս տալիս էր իր պտուղը. * եւ այն ծառի տերեւը բժշկում էր հեթանոսներին։ 3* Եւ այլ եւս նզովք բնաւ չի լինիլ. * եւ Աստուծոյ եւ Գառի աթոռը նորանում կ’լինի. * եւ նորա ծառաները կ’պաշտեն նորան։ 4Եւ նորա երեսը կ’տեսնեն, * եւ նորա անունը նորանց ճակատների վերայ։ 5* Եւ գիշեր չի լինիլ այնտեղ, եւ ճրագի եւ արեգակի լոյս պէտք չէր նորանց. * որովհետեւ Տէր Աստուածը լուսաւորում է նորանց, * եւ կ’թագաւորեն յաւիտեանս յաւիտենից։
6Եւ ասեց ինձ. * Այս խօսքերը հաւատարիմ եւ ճշմարիտ են. Եւ Տէրը՝ սուրբ մարգարէից Աստուածն * իր հրեշտակն ուղարկեց որ իր ծառաներին ցոյց տայ այն որ շուտով պիտի լինի։ 7* Ահա շուտով գալիս եմ. * երանի նորան որ այս գրքի մարգարէութեան խօսքերը պահում է։
8Եւ ես Յովհաննէսս՝ այս բաները լսող եւ տեսնողս, երբոր լսեցի եւ տեսայ, * ընկայ որ երկրպագեմ այն հրեշտակի ոտների առաջին, որ այս բաները ցոյց էր տալիս ինձ։ 9Եւ նա ինձ ասեց. * Զգուշացիր. Մի անիր. Որովհետեւ ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայր մարգարէների եւ այս գրքի մարգարէութեան խօսքերը պահողների. Աստուծուն երկրպագիր։ 10* Եւ ասեց ինձ. Մի կնքիր այս գրքի մարգարէութեան խօսքերը. * որովհետեւ ժամանակը մօտ է։ 11* Անիրաւութիւն գործողը թող էլ անիրաւանայ, եւ կեղտոտը թող էլ կեղտոտուի, եւ արդարը թող էլ արդարանայ, եւ սուրբը թող էլ սրբուի։ 12* Եւ ահա շուտով գալիս եմ * եւ իմ վարձքն ինձ հետ, * որ ամեն մէկին կ’հատուցանեմ ինչպէս իր գործը կ’լինի։ 13* Ես եմ Ալֆան եւ Օմեղան. Սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը։
14* Երանելի են նորա պատուիրանքները պահողները. * որ նորանցը կ’լինի իշխանութիւնը կեանքի ծառի վերայ, եւ * քաղաքի դռնովը ներս կ’մտնեն։ 15* Բայց դուրսն են * շները եւ կախարդները եւ պոռնիկները եւ սպանողները եւ կռապաշտները. Եւ ամեն ստութիւն սիրողն ու գործողը։
16* Ես Յիսուսս իմ հրեշտակն ուղարկեցի, որ վկայէ ձեզ այս բաները եկեղեցիների մասին. * ես եմ Դաւիթի արմատը եւ սերունդը * եւ առաւօտեան պայծառ աստղը։ 17Եւ Հոգին * եւ հարսն ասում են. Եկ. Եւ լսողն ասէ, Եկ. * եւ նա որ ծարաւ է՝ թող գայ, եւ նա որ կամենում է՝ թող առնէ կեանքի ջուրը ձրի։
18Որովհետեւ ես վկայում եմ ամենին որ լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը. * եթէ մէկը բան աւելացնէ սորանց վերայ, Աստուած կ’աւելացնէ նորա վերայ այն պատուհասները որ այս գրքումը գրուած են։ 19Եւ եթէ մէկն այս գրքի մարգարէութեան խօսքերիցը բան պակասեցնէ, * Աստուած կ’պակասեցնէ նորա բաժինը կեանքի գրքիցը, * եւ սուրբ քաղաքիցը, եւ այս գրքում գրուածներիցը։ 20Այս բաներին վկայողը ասում է. Այո. * ես շուտով գալիս եմ։ * Ամէն։ * Եկ, Տէր Յիսուս։
21* Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ։ Ամէն։
*22.1 Ծն. բ. 10։ Եզեկ. խէ. 1։ Զաք. ժդ. 8։
*22.2 Եզեկ. խէ. 12։ Գլ. իա. 21։
*22.2 Ծն. բ. 9։ Գլ. բ. 7։
*22.2 Գլ. իա. 24։
*22.3 Զաք. ժդ. 11։
*22.3 Եզեկ. խը. 35։
*22.3 Մատ. ե. 8։ ա Կոր. ժգ. 12։ ա Յովհ. գ. 2։
*22.4 Գլ. գ. 12։ ժդ. 1։
*22.5 Գլ. իա. 23, 25։
*22.5 Սաղ. լզ. 9։ ձդ. 11։
*22.5 Դան. է. 27։ Հռովմ. ե. 17։ բ Տիմ. բ. 12։ Գլ. գ. 21։
*22.6 Գլ. ժթ. 9։ իա. 5։
*22.6 Գլ. ա. 1։
*22.7 Գլ. գ. 11։ Հմր. 10, 12, 20։
*22.7 Գլ. ա. 3։
*22.8 Գլ. ժթ. 10։
*22.9 Գլ. ժթ. 10։
*22.10 Դան. ը. 26։ ժբ. 4, 9։ Գլ. ժ. 4։
*22.10 Գլ. ա. 3։
*22.11 Եզեկ. գ. 27։ Դան. ժբ. 10։ բ Տիմ. գ. 13։
*22.12 Հմր. 7։
*22.12 Ես. խ. 10։ կբ. 11։
*22.12 Հռովմ. բ. 6։ ժդ. 12։ Գլ. ի. 12։
*22.13 Ես. խա. 4։ խդ. 6։ խը. 12։ Գլ. ա. 8, 11։ իա. 6։
*22.14 Դան. ժբ. 12։ ա Յովհ. գ. 24։
*22.14 Հմր. 2։ Գլ. բ. 7։
*22.14 Գլ. իա. 27։
*22.15 ա Կոր. զ. 9, 10։ Գաղ. ե. 19-21։ Կող. գ. 6։ Գլ. թ. 20, 21։ իա. 8։
*22.15 Փիլ. գ. 2։
*22.16 Գլ. ա. 1։
*22.16 Գլ. ե. 5։
*22.16 Թու. իդ. 17։ Զաք. զ. 12։ բ Պետ. ա. 19։ Գլ. բ. 28։
*22.17 Գլ. իա. 2, 9։
*22.17 Ես. ծե. 1։ Յովհ. է. 37։ Գլ. իա. 6։
*22.18 բ Օր. դ. 2։ ժբ. 32։ Առակ. լ. 6։
*22.19 Ել. լբ. 33։ Սաղ. կթ. 28։ Գլ. գ. 5։ ժգ. 8։
*22.19 Գլ. իա. 2։
*22.20 Հմր. 12։
*22.20 Յովհ. իա. 25։
*22.20 բ Տիմ. դ. 8։
*22.21 Հռովմ. ժզ. 20, 24։ բ Թես. գ. 18։